«Ռազմավարական գործարք այն մասին, թե առաջիկա հարյուրամյակներում ինչ պայմանների հիման վրա են Հայաստանն ու Ադրբեջանը կողք կողքի ապրելու:
Սա ամենակարեւոր եւ ֆունդամենտալ հարցն է: Իմ կարծիքով՝ ռազմավարական գործարքի հիմքում իրական Հայաստանի հայեցակարգն է»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ «խաղաղության պայմանագրի վերջնական տեքստի համաձայնեցմանը մոտ ենք».
«Հայաստանն Ադրբեջանին ուղարկել է խաղաղության համաձայնագրի չհամաձայնեցված երկու հոդվածի վերաբերյալ մեր առաջարկները»: