Այդ մասին ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում կայացած ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստում։
Հայաստանը հանդիպմանը ներկայացնում էր ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը։
«Իրավիճակը Հարավային Կովկասում շարունակում է բարդ մնալ, սակայն դրա բարելավման նախադրյալներ կան։ Դրան խոչընդոտում են արտաքին խաղացողները, որոնք գործում են, մեղմ ասած, ոչ վայելուչ նպատակներով, առաջին հերթին դա արեւմտյան երկրներն են: Դա կրկին հաստատում է այն թեզը, որ տարածաշրջանային խնդիրները պահանջում են տարածաշրջանային լուծումներ։ Հետեւաբար, Հարավային Կովկասում մենք արել եւ շարունակում ենք անել հնարավորը «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի ամրապնդման համար։ Մենք ակնկալում ենք, որ Անկարայում նախարարների հանդիպումից հետո այդ մեխանիզմի աշխատանքը կակտիվանա»,- ասել է Շոյգուն։
3+3 ձեւաչափը ներառում է Ադրբեջանը, Հայաստանը, Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը, սակայն Վրաստանը հանդիպումներին չի մասնակցում։