«Ուժեղ Սփյուռք» ծրագիրը մեկնարկել էր 2023 թ.` նպատակ ունենալով դրամաշնորհների տրամադրման միջոցով խրախուսել հայկական ժառանգության պահպանումը, հայկական մշակույթի զարգացումն ու տարածումը, երիտասարդների համար մասնագիտական զարգացման հնարավորությունների ստեղծումը, կապը Սփյուռքի ու Հայաստանի միջեւ, եւ աջակցել այն ծրագրերին, որոնք կակտիվացնեն հայկական համայնքների միջեւ փոխգործակցությունը:
174 դիմում-հայտ էր ստացվել 26 երկրի 91 քաղաքներից:
«Ինչպես ծրագրի անունն է հուշում, դրամաշնորհների միջոցով մենք ուզում ենք հզորացնել Սփյուռքը եւ ոգեշնչել հայկական համայնքների ներկայացուցիչներին, որոնք ունեն նորարար գաղափարներ եւ դրանք իրագործելու համար քաջալերման կարիք», - ասել է «Հայաստան 2041» հիմնադրամի համահիմնադիր Նուբար Աֆեյանը:
Դրամաշնորհները տրվում են հետեւյալ նախագծերին.
1. Ազատ 3D. 3D տպագրված աջակցող միջոցներ անկախ կյանքի համար
«Թերապիստներ Հայաստանի համար» կազմակերպություն
Նյու Յորք, ԱՄՆ
2. Արցախյան արձագանքներ. մեր նախնիների մոռացված երաժշտությունը
Դավիթ Հարությունյան
Փարիզ, Ֆրանսիա
3. Իմ լեզուն իմ ինքնությունն է. հայկական այբուբենը Ժնեւի այգում
Ռուզաննա Թարվերդյան
Ժնեւ, Շվեյցարիա
4. Կամրջելով մշակույթներ եւ հիմնելով կապեր Սթենֆորդում
Սթենֆորդի համալսարանի «Հայ ուսանողների ասոցիացիա»
Սթենֆորդ, ԱՄՆ
5. Հիշողությունների քարտեզագրում՝ արձանագրելով հայ մտավոր ժառանգությունն Ստամբուլում
«Հրանտ Դինք» հիմնարկ
Ստամբուլ, Թուրքիա
6. Հյուսված ժառանգություն՝բացահայտելով հայկական գործվածքների ավանդույթները ժամանակակից արվեստագետների հետ
«ՕՔՐԱ» սոցիալական ձեռնարկատիրություն
Երեւան, Հայաստան
7. Ճանապարհ. Սփյուռքի հետազոտությունների հարթակ
Ալեքսանդր Վ. Գեւորկյան
Նյու Յորք, ԱՄՆ
8. Մենթորության ծրագիր
Ամերիկահայ ճարտարագետների եւ գիտնականների ընկերակցություն (AESA)
Գլենդել, ԱՄՆ
9. Սովորե՛ք հայկական մշակույթն ու պատմությունը խաղի միջոցով
«Կորիզ» կրթական ծրագիր ՓԲԸ
Երեւան, Հայաստան
10. Փաստավավերագրական ֆիլմ. Երուսաղեմի հայկական թաղամասը փրկելու Հայաստանի եւ Սփյուռքի համատեղ ջանքերը
Արտյոմ Երկանյան
Երեւան, Հայաստան
«Ուժեղ Սփյուռք» ծրագրի 2024թ. դրամաշնորհ ստացած նախագծերը պետք է իրականացվեն առավելագույնը 18 ամսվա ընթացքում՝ մինչեւ 2026 թ. գարուն: