Добавить новость

Невролог Подмосковья рассказала, как распознать детский инсульт

Мужчина устроил стрельбу на юго-западе Москвы

В деле о гибели туристов в коллекторе появились сведения о сокрытии следов преступления

Эксперты установили причастность обвиняемых к покушению на Симоньян





Новости сегодня

Новости от TheMoneytizer

Safe YOU. կյանքեր փրկելուց մինչեւ գլոբալ քաղաքականության փոփոխություն

«Ես չեմ ուզում իմ աղջիկն ապրի այնպիսի աշխարհում, որտեղ կարող է բախվել խնդիրների միայն այն պատճառով, որ աղջիկ է»,- ասում է Safe YOU-ի հիմնադիր Մարիամ Թորոսյանը։

Safe YOU-ն բազմաֆունկցիոնալ հավելված եւ հարթակ է, որը ստեղծվել է կանանց եւ աղջիկներին հզորացնելու եւ բռնությունից պաշտպանելու, ինչպես նաեւ գենդերային կարեւոր հարցերի վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով: Ըստ վիճակագրության՝ աշխարհում տարեկան 48 800 կին սպանվում կամ մահանում է` դառնալով ընտանեկան բռնության զոհ։

Mediamax.am-ի հետ զրույցում Safe YOU-ի հիմնադիր Մարիամ Թորոսյանն ու օպերացիոն տնօրեն Լիլիթ Շախուլյանը պատմել են գաղափարի, կայունության մոդելի առանձնահատկության, փրկված կյանքերի ու սեռով պայմանավորված բռնությունը կանխելու իրենց տեսլականի մասին։

Safe YOU-ի գաղափարն ու բռնությունը կանխելու նոր լուծում

Մարիամ Թորոսյան

Իմ գիտելիքների բազան 3 հիմնական ուղղությունից է բաղկացած՝ իրավագիտություն, սոցիալական մարդաբանություն եւ հանրային առողջություն։ Այս բոլոր ուղղություններով կարմիր թելով անցնում է մարդու իրավունքների իրացումը։

Առաջին կրթությամբ իրավաբան եմ, բայց հետո թեկնածուականի համար անցա սոցիալական մարդաբանություն՝ հասկանալու այլ մշակույթների ավանդույթներն ու ապրելակերպը։ Քանի որ ծնողներս բժիշկներ են, ինձ համար մեկ այլ հետաքրքիր ուղղություն էր հանրային առողջությունն ու համապատասխան ծրագրերի մասնակցելով եւ կրթություն ստանալով սկսեցի դասախոսություններ կարդալ հանրային առողջության իրավունքի վերաբերյալ աշխարհի տարբեր համալսարաններում, այդ թվում՝ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում։

Սկսեցի շատ հետաքրքրվել ստարտափների աշխարհով, երբ ամուսնուս հետ հիմնեցինք UpStart աքսելերատորը։ Այն մեծ դեր ունեցավ հասկանալու, թե ինչպես է զարգանում ստարտափ էկոհամակարգը Հայաստանում։

Սկսեցի աշխատել «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի ու Համաշխարհային բանկի նախաձեռնության վրա, որի շրջանակում պետք էր գտնել նորարարություններ՝ ուղղված կանանց դեմ բռնությունից պաշտպանությանը։ Այդ ընթացքում երեխայի էի սպասում, ինչը նույնպես նպաստեց ավելի զգայուն արձագանքել այդ թեմային։ Արդեն զգում էի, որ թեման ինձ շատ է հետաքրքրում ու հասկանում էի՝ որպես կին որքան խտրականությունների եմ ինքս հանդիպել։

Ըստ վիճակագրության՝ կանանց նկատմամբ խտրականության ու բռնության պատճառով տարեկան 48 800 հազար կին սպանվում կամ մահանում է՝ դառնալով ընտանեկան բռնության զոհ։ Հասկացա՝ անհնար է թողնել այդքան ուսումնասիրություններս եւ չփորձել այս խնդրի լուծման իմ տարբերակն առաջարկել։

Safe YOU-ի առանձնահատկությունն ու գործառույթները

Մարիամ Թորոսյան

Վտանգի մեջ գտնվող կինը շատ հաճախ բացարձակ մեկուսացման մեջ է, բռնարարը կտրում է արտաքին աշխարհի հետ կապերը, որպեսզի նա գտնվի ամբողջությամբ իր տիրապետության տակ։

Մյուս կողմից էլ սմարթֆոնները բոլորիս կյանքի անբաժան մասն են դարձել ու հենց դրա միջոցով էլ հնարավոր է հասանելիություն ունենալ նման իրավիճակում գտնվող կանանց շրջանում, ուստի ստեղծեցինք հավելված։ Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տարբեր հաստատություններ նման շահառուների հետ հաղորդակցության խնդիր ունեն ինֆորմացիայի պակասի պատճառով։ Պետք էր ստեղծել նաեւ այդ կամուրջը. որոշեցինք մեր հարթակում ներդնել բոլոր այդ կազմակերպությունները, դառնալ համայնք։

Լիլիթ Շախուլյան

Փոքր տարիքից շատ եմ սիրել տեխնոլոգիաները, թեեւ մասնագիտությամբ իրավաբան եմ։ Հարթակի առաջին թեստավորողներից մեկը ես էի, Մարիամը շատ ոգեւորված էր գաղափարով, հստակ պլանը նախագծել էր ու առաջարկեց միանալ իրեն։ Իմ մեկնարկային ներգրավվածությունը տեխնիկական էր։

Հիմնականն անվտանգության գործառույթն է՝ կանչի կոճակը, որը թույլ է տալիս օգտատիրոջը մեկ հպումով մինչեւ 7 ուղղությամբ ահազանգ-հաղորդագրություն ուղարկել։ Այն պարունակում է անձի մասին տեղեկություններ, այդ թվում՝ գտնվելու վայրը։ Համակարգը զուգահեռաբար մեկ րոպե տեւողությամբ ձայնագրում է տեղի ունեցողը։ 7 ուղղությունը պայմանականորեն կոչում ենք աջակցման կամ ահազանգի կոնտակտներ։ Հնարավոր է ավելացնել մինչեւ 3 անձնական կոնտակտ, կարելի է ցանցից ընտրել մինչեւ 3 աջակցող կառույց ու կազմակերպություն, ինչպես նաեւ ակտիվացնել ոստիկանություն ահազանգ ուղարկելու գործառույթը։

Հավելվածի ֆորումներ բաժնում, օգտատերերն անանուն կերպով կարող են գրել իրենց պատմությունները, կարդալ մեր գործընկեր մասնագետների հրապարակումները։ Անընդհատ նոր մասնագետներ ենք ներգրավում, որոնք հավելվածի օգտատերերին անվճար հոգեբանական, իրավաբանական եւ բժշկական խորհրդատվություն են տրամադրում։

Նրանք կարող են մասնավոր նամակագրություն վարել մասնագետների կամ կազմակերպությունների հետ, եթե չեն ուզում հրապարակային արտահայտվել։ Այսպիսով, փոխադարձ աջակցության մթնոլորտ է ձեւավորվում։

Ազդեցության մասնավոր օրինակներն ու փրկված կյանքերը

Մարիամ Թորոսյան

Սկզբում ամեն ինչ դանդաղ էր, Քովիդի շրջանն էր։ Տարբեր կազմակերպությունների հետ առցանց խոսում էի, ճանաչում կար, մեր շուրջ վստահությունն աստիճանաբար մեծանում էր։ Մեր ստարտափի մասին ներկայացրի Վրաստանում ապրող իմ ընկերներին, որոնք զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանությամբ։ Ասացին, որ դա այն է, ինչ իրենց անհրաժեշտ է հենց այդ շրջանում։ Պանդեմիայի ընթացքում կանայք տանն էին ու ավելի մեկուսացած․ բռնության դեպքերն էլ ավելի էին աճում։

Տեխնիկական կայուն ապահովման համար ներդրում էր հարկավոր, նրանք USAID-ից ներդրում կարողացան ստանալ, որն էլ մեր կոնցեպտի ապացույցն էր։ Ոգեւորված սկսեցինք աշխատել ու տարբեր ծրագրերի մասնակցել, որպեսզի ճանաչում ձեռք բերենք։

Այնուհետեւ սկսվեց 40-օրյա պատերազմը, մեր մոտիվացիան պակասել էր ու շատ դժվար էր առաջ գնալ, ճնշումը մեծ էր։ Հենց այդ ժամանակ Վրաստանից գրություն ստացա. մի կին մեր հավելվածի միջոցով կարողացել էր ահազանգել ու փրկվել, երբ նախկին ամուսինը ոչ սթափ վիճակում փորձել էր սպանել իրեն ու երեխային։ Մեր հավելվածի ձայնագրությունը դատարանում օգտագործվել էր որպես շրջադարձային ապացույց։

Այդ դրվագը շատ կարեւոր էր․ հասկացանք՝ գուցե չենք կարող փոխել աշխարհում պատերազմերի ընթացքը, բայց կարող ենք մեկ մարդու կյանքում լուրջ փոփոխություն բերել ու շարունակեցինք մեր ճանապարհը։

Աշխարհագրությունն ու թիմը

Լիլիթ Շախուլյան

Հայաստանում ինքներս փորձում ենք հնարավորինս աջակցել ընտանեկան բռնություն վերապրած անձանց։ Սկզբում փորձում էինք հեռու մնալ բուն շահառուների հետ շփումից, բայց դա հնարավոր չէ, քանի որ մեզ շատ են դիմում եւ ասոցացնում են աջակցման ու ռեսուրսների տիրապետող մարմնի հետ։ Այս առումով ուղղորդող կառույց ենք, փորձում ենք հոգեբանական կամ իրավաբանական, նաեւ տնտեսական աջակցություն ցուցաբերել: Այն իրականացնում ենք ԱՄՆ պետական դեպարտամենտի ֆինանսավորմամբ իրականցվող ծրագրերի շրջանակում եւ Mercy Corps հումանիտար կազմակերպության հետ համագործակցությամբ։

Վրաստանի մեր հաջողված փորձի վերաբերյալ Forbes-ում հոդված էր հրապարակվել, որը ՄԱԿ բնակչության հիմնադրամի մեր գործընկերները կարդացել էին ու կիսվել իրենց գործընկերների հետ։

Մեր հիմնադրման մեկ տարին էինք նշում, երբ Իրաքից հարցում ստացանք այնտեղ ինտեգրելու համար, եւս 3 լեզվով հավելվածը թարգմանեցինք՝ արաբերեն ու քրդերենի երկու բարբառով։ Բավականին ինտենսիվ շրջան էր։

Արդեն այս տարի մուտք ենք գործել Ռումինիա եւ Միացյալ Նահանգներ։ Հավելվածն այժմ աշխատում է Նյու Մեքսիկոյի Նահանգում, այնտեղ շատ լուրջ խնդիր կա բնիկ ամերիկացիների հետ կապված։ Փակ համայնքներում ընտանեկան բռնության տոկոսը մեծ է ու Նյու Մեքսիկոն թոփ 10 նահանգներից մեկն է այդ ցուցանիշով։ Նահանգի կառավարությունը, քաղաքային իշխանությունները, ոստիկանությունը շատ լավ են ընդունել մեզ։

Մեր թիմը բաղկացած է մոտ 25 հոգուց, այն բավականին միջազգային է։ Ունենք ներկայացուցչություններ նաեւ Գյումրիում ու Վանաձորում, մեզ են միացել այն բոլոր երկրներից, որտեղ գործում ենք։

Տեղային լուծումից գլոբալ քաղաքականություն կերտող

Մարիամ Թորոսյան

Safe YOU-ի բիզնես մոդելը B2G է, որն ուղղված կառավարություններին, ինչը բավականին բարդ ու դանդաղ պրոցեսներ է ենթադրում։ Համագործակցում ենք ՀՀ կառավարության, Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության հետ։ Հայաստանում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը մեր առաջին ու ամենահաստատուն աջակիցն է դարձել։ Հենց առաջին շնորհանդեսից հետո նրանց արձագանքից հասկացա, որ իրենց միջոցով կարող ենք դուրս գալ նաեւ գլոբալ շուկա: Նրանց հետ աշխատանքն ու գործընկերությունը դարձավ ռազմավարական ուղղություն մեզ համար։

Safe YOU-ն ոչ միայն պաշտպանում է, այլեւ կանխարգելում է բռնությունը։ Մենք նաեւ տվյալների վերլուծության ու արհեստական բանականության միջոցով փորձում ենք փակել այս ոլորտւոմ առկա տվյալների բացը, քանի որ թե որ տվյալների բացակայության պատճառով բռնությունը կանխարգելող թիրախային կոնկրետ լուծումներ դառնում է էլի ավելի դժվար։

Կանանց հարցերով զբաղվող շատ խոշոր կազմակերպությունների ամենամեծ խնդիրը ստույգ եւ թարմ տվյալների բացակայությունն է։ Մեծ կառույցների հետ աշխատելու մեր ամբողջ նպատակն այն է, օգտագործելով մեր հավաքած ու մշակած տվյալները, առաջարկներ ու տեղեկատվություն ապահովել, որպեսզի նման հաստատությունները կարողանան տվյալահեն փոփոխությունների առաջարկներ կատարել եւ օրենքներ ու քաղաքականություններ մշակեն՝ հիմնվելով հենց այդ տվյալների վրա։ Դրանք, ի վերջո, կնպաստեն համակարգային փոփոխության, ինչն էլ իր հերթին փոփոխություն կբերի ոչ միայն մեր հավելվածի օգտատերերի, այլ՝ հազարավոր այլ կանանց համար։

Ի դեպ, վերջերս Safe YOU-ն համահեղինակ է դարձել Հայաստանում սեռական բռնությունների վերաբերյալ ՄԱԿ-ի զեկույցում, ինչը նույնպես շատ կարեւոր է, քանի որ նման զեկույցներն են հետագայում հիմք դառնում վերազգային, ազգային ու համայնքային մակարդակներում քաղաքականությունների, օրենքների մշակման ու ներդրման գործում։

Նունե Գրիգորյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Анна Атлас против Станислава Кондрашова: Гибридные Команды или Постоянные Встречи?

Бесплатные юридические консультации пройдут в Сергиево-Посадском округе

«Магнит» откроет 50 новых магазинов в новом концепте «у дома»

Краснодарский край стал самым популярным местом отдыха у туристов внутри РФ

Музыкальные новости

Ракета с кораблем «Союз МС-26» и новым экипажем МКС стартовала с Байконура

Сопутствующие траты: названа цена билетов по ВСМ из Москвы в Санкт-Петербург

Волочкова объяснила решение продать 20 квартир в Астрахани

Итоги турнира памяти Ю. М. Лужкова: кто из юных теннисистов добился победы

Новости России

Юлия Снигирь стала мамой Леона Кемстача в фильме «Сын мой»

Профессионализм специалистов «Швабе» отмечен государственными наградами и знаками отличия регионального уровня

Краснодарский край стал самым популярным местом отдыха у туристов внутри РФ

Экскурсии из Сиде: от античных руин до природных чудес

Экология в России и мире

Любовь зла! Кологривый и Ковальчук сыграли в ромкоме

Поиграем с пользой для ума! Веснушка и Кипятоша в «ДУМАЙ Кидс»

«Последняя сказка» – в новом сезоне на сцене МДМ

Пакгаузы претендуют на итальянскую архитектурную премию

Спорт в России и мире

Теннисистка Петрова назвала нынешний сезон лучшим в карьере итальянца Синнера

Елена Рыбакина снялась с турнира WTA-500 в Сеуле

Теннисист Джокович опустился на четвертую строчку рейтинга ATP

Тони Надаль о допинг-скандале Синнера: «Осознание того, что у него чистая совесть, помогло ему со всем справиться»

Moscow.media

Вопрос обывателя: почему так упорно Эрдоган приглашает Путина?

В Волгограде открыто движение по путепроводной развязке на дороге Новый Рогачик – Волгоград

Linx Cloud запускает сервис Kubernetes as a Service на базе Deckhouse

На бывшего заместителя главы Челябинска завели новые уголовные дела











Топ новостей на этот час

Rss.plus






Как обнулить проценты. «Выберу.ру» составил рейтинг кредитных лучших карт за август 2024 года

В квартире на севере Москвы нашли мумифицированное тело

"Армянский синдром" Абхазии. Лечение отсечением от российских рублей

Анна Атлас против Станислава Кондрашова: Гибридные Команды или Постоянные Встречи?