Добавить новость

Количество современных поездов на МЦД-3 достигло 85%

Более 30 видов СИЗ было передано предприятиям Щелковского водоканала

В Подольске временно пропали свет и вода из-за отключения на 7 котельных

В Подмосковье определили самые посещаемые карусели за прошедшую неделю





Новости сегодня

Новости от TheMoneytizer

Որ բլոկադան չհաղթի. «Սարն ի վեր»-ի երազանքն ու Գետահովտում կյանքը զրոյից

Իջեւանի տարածաշրջանի Գետահովիտ գյուղի բնակիչ դարձած Սոֆիա Հակոբյանը մտքի մի անկյունում միշտ պահել է Իջեւանը՝ որպես ապրելու համար նախընտրելի վայր: Նա սպասում էր Երեւանից այնտեղ տեղափոխվելու հարմար պահի, սակայն երբեք չէր կարող պատկերացնել, որ դա տեղի կունենա իր կյանքի ամենաբարդ փուլում, եւ Իջեւանը կլինի Արցախի փոխարեն:

Երբ ազատությունը երազանք էր

2020 թվականի պատերազմից հետո լրագրող, թուրքագետ եւ զբոսավար Սոֆիա Հակոբյանը տեղափոխվել էր Արցախ: Այդ որոշումը նա այսպես է բացատրում. «Ես չեմ կարողացել հաճախ լինել Արցախում, երբ այնտեղ լավ էր, ուստի ուզում էի լինել Արցախում, երբ այնտեղ վատ էր»:

Այդուհանդերձ, Սոֆիան Արցախում էլ լավատեսությունը չէր կորցնում: Նա ամեն կերպ իրեն էր հարմարեցրել Ստեփանակերտում վարձակալած տունը՝ զգուշորեն եւ սիրով գնել տան համար յուրաքանչյուր իր: Հիմա նորից նույն իրերը գնելիս, միեւնույն է, միշտ հիշում է այն, ինչ մնաց Ստեփանակերտում:

«Հարցն ամենեւին էլ նյութական կորուստը չէ. Արցախում մնացած յուրաքանչյուր իրի մեջ էմոցիա կա, եւ մարդիկ հենց այդ կորսված էմոցիաների համար են ցավ ապրում»,-ասում է Սոֆիան:

Հենց շրջափակման օրերին էլ Սոֆիա Հակոբյանն ու Մհեր Սամվելյանը գնացին Ստեփանակերտի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն՝ գրանցելու իրենց ամուսնությունը: Չնայած այս փաստին՝ տեղահանությունից հետո Սոֆիան փախստական չի համարվում, ինչն ավելի դժվար է դարձնում երիտասարդ ընտանիքի համար զրոյից կյանքը կառուցելը: Այս հարցում Սոֆիային մոտիվացնում է շրջափակման հիշողությունը, երբ ազատությունն ու վաղվա օրը ծրագրելու հնարավորությունը միայն երազանք էին:

Հողից քաղելով առավելագույնը

Իջեւանում բնակություն հաստատելը Սոֆիայի եւ Մհերի գիտակից ընտրությունն է. այն մոտ է Արցախին մարդկանց մտածելակերպով եւ բնությամբ, կլիման հարմար է հողագործությամբ զբաղվելու համար, ինչը զույգի համար առաջնային է:

«Իջեւանը հիանալի վայր է իրականացնելու մեր կյանքի նպատակները, որոնք նաեւ ամրապնդվեցին շրջափակման ժամանակ: Այն է՝ ունենալ առավելագույն ինքնաբավություն եւ ազատություն, ինքերս ստեղծել մթերք մեզ համար, նաեւ մատակարարել ուրիշներին՝ հողից քաղելով առավելագույնը. մի բան, որը մեզ համար անհասանելի էր շրջափակման ընթացքում»,- պատմում է Սոֆիան:

Տեղահանության առաջին օրերին տուն գտնելը դժվար էր, քանի որ մարդկանց հոսքը մեծ էր: Սկզբում Իջեւան քաղաքում վարձակալել են առաջին պատահած տունը, իսկ ամիսներ անց տեղափոխվել քաղաքին կից գտնվող Գետահովիտ գյուղ, որտեղ կենդանիներ պահելու եւ բույսեր մշակելու համար հարմարավետ տուն էին գտել:

«Սկսեցինք բակը կարգավորել, գեղեցկացնել: Ահագին աշխատանք կար անելու, քանի որ, ինչպես Տավուշի մարզի շատ այլ տներ, այնպես էլ այս տունը երկար տարիներ բնակիչներ չուներ: Առհասարակ, մեր մարզերում շատ փակված տներ կան: Հիմա այս տան տերերն առանձնակի ուրախ են, որ այն այլևս դատարկ չէ»,- ասում է Սոֆիան:

Գաղթով ընդհատված ավանդույթի շարունակողները

Տանը կից այգին զարդարված է բազմերանգ մեղվափեթակներով: Այս մեղվափեթակներն առանձնահատուկ նշանակություն ունեն Սոֆիայի համար:

«Մեր ընտանիքում մեղվապահության դարավոր ավանդույթն ընդհատվել է մոտ 70 տարի առաջ, երբ սասունցի պապիկս հերթական անգամ գաղթել է՝ այդ անգամ Գանձակից Երեւան: Իսկ հետո կյանքն ինձ տարավ Արցախ, կապեց Մհերի հետ, որն իր մեղուներին թողել էր Հադրութում, ինչպես մենք մի քանի անգամ Սասունում: Բլոկադայում ինձ համար կյանքի անարդարության դեմ պայքարը ձեւավորվում էր երազանքի շուրջ, որ մի օր Մհերը նորից հնարավորություն ունենա հանդիպելու իր մեղուներին: Շրջափակման ընթացքում ինչ-որ կարողացել եմ վաստակել, մեծ մասամբ կուտակել եմ՝ հետագայում մեղվափեթակներ գնելու համար»,- պատմում է Սոֆիան:

Բացի մեղվափեթակներից, Սոֆիան եւ Մհերը ձեռք են բերել նաեւ ճագարներ, խոզեր, հավեր եւ բադեր, ինչպես նաեւ ջերմոց են հիմնել, որտեղ տարբեր մշակաբույսեր են աճեցնում: Այգուց ստացված բոլոր բարիքներն էլ ձեւավորում են գաստրոբակի հայեցակարգը, որի շրջանակում հյուրերին ընդունում են բակային գեղեցիկ տարածքում եւ հյուրասիրում տնական, համեղ եւ էկոլոգիապես մաքուր ճաշացանկով:

Ճաշացանկը կազմելիս Սոֆիան առաջնահերթություն է տվել այն բաղադրատոմսերին, որոնք գրի է առել Արեւմտյան Հայաստանով ճամփորդելիս:

«Մեր ճաշացանկում չկա, օրինակ, տոլմա, փոխարենը կա Մշո տոլմա կամ բիթլիսյան ձեւով տոլմա: Հադրութի ձեւով խաշլամա ունենք, որն, ի դեպ, բարբարիսով է պատրաստվում, իսկ վեգան ճաշացանկի պարզ թվացող կարտոֆիլը Լոռվա ձեւով է՝ նանայով»,- պատմում է Սոֆիան:

Ճաշացանկին այս մոտեցում ամենեւին էլ պատահական չէ. Սոֆիայի համար հիշողության պահպանությունը կարեւոր առաքելություն է, որի մասին սկսել է խորհել Արեւմտյան Հայաստանում իր ուսումնասիրությունների եւ Արցախում ապրելու շրջանում: «Եթե ես էլ կկարողանամ ինչ-որ չափով նպաստել հիշողության պահանությանը, ինձ համար մեծ երջանկություն կլինի»,- ասում է նա:

Գաստրոբակն արդեն ընդունել է իր առաջին հյուրերին Երեւանից, Ջավախքից, ԱՄՆ-ից նաեւ Չեխիայից: Թեկուզ այս տարի զբոսաշրջիկների հոսքը դեպի Տավուշ կրճատվել է քաղաքական ծանր զարգացումների բերումով, Սոֆիան եւ Մհերը շարունակում են ներդրումներ կատարել եւ ջանք չեն խնայում ապագա հյուրերի համար հարմարավետ միջավայր ստեղծելու հարցում:

«Տեղահանված մարդու համար յուրաքանչյուր փոքր ներդրում էլ մեծ ռիսկեր է պարունակում, եւ չնայած մեր ներդրումները դեռ չեն վերադարձել, ոչնչի համար չենք զղջում: Ցանկացած միտք ու գաղափար, որի մեջ ներդրված է սեր ու հոգատարություն, անպայման իր պտուղները կտա: Պետք է միայն ժամանակ եւ համբերություն»,- ասում է Սոֆիան:

Որ բլոկադան չհաղթի

Սոֆիայի եւ Մհերի գաստրոբակի անունը «Սարն ի վեր» է. այն դեռեւս Արցախում սկիզբ առած համանուն բիզնեսի բնական շարունակությունն է:

«Երբ նոր էի Արցախ տեղափոխվել, միտք հղացավ ստեղծել «Սարն ի վեր»-ը, որը պիտի Արցախն ու Հայաստանը մի գեղեցիկ կամրջով իրար կապեր: Քանի որ ես ուղեկցորդ լինելով՝ հաճախ եմ սարեր գնում, գիտեմ, որ այնտեղի բարիքները քաղաքի մարդկանց հասանելի չեն: Նպատակը հենց դա էր՝ սարի բարիքներն ու արցախյան գյուղմթերքը հասցնել քաղաքի մարդկանց սեղան»,- պատմում է Սոֆիան:

Գաղափարը շատ մեծ հետաքրքրություն էր առաջացրել, շատ պատվերներ կային հատկապես Երեւանից: 2023 թվականի դեկտեմբերի 2-ից սկսել են առաքումները, սակայն «Սարն ի վեր»-ն ընդամենը 10 օր է ապրել:

«Մեր վերջին առաքումները՝ Արցախի չորաթանն ու բարբարիսը, այդպես էլ տեղ չհասան»,- հիշում է Սոֆիան:

Տավուշ տեղափոխվելուց հետո նրա համար շատ կարեւոր էր շարունակել բիզնես ծրագիրը: «Ես ուզում էի, որ այն գեղեցիկ գաղափարները, որ ընդհատվել էին բլոկադայի պատճառով, անպայման նորից կյանք ունենան, որպեսզի բլոկադան հաղթած դուրս չգա: Շրջափակման միջով անցած ցանկացած մարդ գիտի, որ ամենադժվարը շրջափակման մեջ երազանքը մինչեւ վերջ պահելն է, մինչեւ վերջ հավատալն է, որ կգա մի օր, ու այն կստացվի: Այդ երազանքներից մեկն ինձ համար «Սարն ի վեր»-ն էր»,- պատմում է Սոֆիան:

Գաղափարը նոր իրականությանն արագ հարմարեցնելուց հետո «Սարն ի վեր»-ն արդեն սկսել է մատակարարումները: Մեղր, տնական ձու, չրեր եւ մրգային չիփսեր, պաստեղներ, առանց գլյուտեն հալվաներ, առանց շաքարի թխվածքաբլիթներ, ավելուկ, սարի թեյեր, արցախյան փախլավա, չորաթան. այս բոլոր բարիքները կարելի է պատվիրել՝ գրելով «Սարն ի վեր»-ի ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջերին: Արտադրանքի հումքը ձեռք են բերում սահմանամերձ գյուղերից՝ Բարեկամավան, Բաղանիս, Խաչիկ, Չիվա եւ այլն:

«Սա Հայաստանի բոլոր մարզերը միավորող նախագիծ է: Գյուղերում շատ բարիքներ են ստեղծվում, սակայն դրանց իրացման խնդիր միշտ առկա է: Ես մեծ հույս ունեմ, որ մենք հետզհետե կընդլայնվենք ու կկարողանանք շատ գյուղացիների ձեռք բռնել այս նախագծով»,- ասում է Սոֆիան:

Ըստ նրա՝ շատերը բարեգործության մասին սխալ պատկերացում ունեն եւ օգնելու փոխարեն կարող են նաեւ վնասել:

«Տեղահանված մարդկանց համար լավագույն օգնությունը ոչ թե պարզապես գումար տալն է, այլ այն, որ նրանց ստեղծած մթերքները կամ արտադրանքը գնեն՝ օգնելով ինքնուրույնություն ձեռք բերել եւ կայանալ»,- ընդգծում է Սոֆիան:

«Նուբար, հունդեր ծիլ են տվել»

Սոֆիայի եւ Մհերի բակում բազմատեսակ մշակաբույսեր կան, որոնցից շատերը էրգրից են բերված:

«2014 թվականին էր, երբ ինձ Սասունում առաջին անգամ ընկույզ նվիրեցին ու ասացին, որ Հայաստանում տնկեմ: Դրանից հետո հասկացա, որ դա ամենալավ հուշանվերն է, ու սկսեցի ձեռքիս տակ ընկածը բերել ու տնկել: Դա ինձ ավելի շատ է դուր գալիս, քան քար ու հող բերելը, գուցե նրա համար, որ վերածնունդ ու կյանք է խորհդրանշում»,- ասում է Սոֆիան եւ հիշում «Նահապետ» ֆիլմի այն դրվագը, երբ կնքահայրը Նահապետին խնձորի սերմ է նվիրում ու ասում՝ իր հարստությունը նրան է ժառանգում, թող փրկի:

Հիմա «Սարն ի վեր»-ի այգում Սասունի լոլիկ, պղպղեղ ու վարունգ ունեն, Բիթլիսի ընկույզ, Տալվորիկի նուռ, Խլաթի լոբի, շուտով նաեւ Սասունի խաղող կունենան:

«Երբ եկանք Տավուշ եւ առաջին սերմն այստեղ ծլեց, աչքիս առաջ «Նահապետ» ֆիլմի այն դրվագը եկավ, երբ կնոջը կանչում է ու ասում՝ «Նուբար, հունդեր ծիլ են տվել»: Ինձ էլ նույն կարգավիճակում էի զգում՝ հասկանալով, որ մենք էլ դա արեցինք»,- հիշում է Սոֆիան:

Արցախում էլ Սասունի ընկույզ ունեին, որն արդեն լիարժեք ծառ էր դառնում: Քանի որ մեքենա չունեին, ոչինչ դուրս բերել չկարողացան, բացի Քաշաթաղի Ամուտեղի վանքի մոմակալից, որը Մհերը դեռեւս 2020 թվականի պատերազմից հետո որոնողական աշխատանքների ժամանակ էր հասցրել փրկել:

Տնից դուրս գալիս Մհերը տան բոլոր բույսերը պատշգամբ է հանել, որպեսզի անձրեւով սնուցվեն ու չչորանան:

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյան

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Умерла 105-летняя медсестра, которая лечила Горбачёва и получила две награды за ВОВ

Нижегородское «Торпедо» одержало победу над московским «Спартаком» в предсезонном матче

В ООН обвинили власти Франции в нарушении прав коренного народа Новой Каледонии

Памяти военной лётчицы Галины Павловны Брок-Бельцовой

Музыкальные новости

Первая масштабная частная конференция по экосистеме Telegram, Ton и mini app в России T-LAB CONF

Слушатели Радио Romantika посетят концерт Нюши на корабле

Представители СЛД «Узловая» филиала «Московский» компании «ЛокоТех-Сервис» поощрены наградами Дорпрофжела

Блогеры «Инсайт Люди» примут участие в XI Чемпионате России по пахоте

Новости России

В ООН обвинили власти Франции в нарушении прав коренного народа Новой Каледонии

Умерла 105-летняя медсестра, которая лечила Горбачёва и получила две награды за ВОВ

В Волоколамске установили пандус высотой в 5 этажей для мальчика с ОВЗ

Нижегородское «Торпедо» одержало победу над московским «Спартаком» в предсезонном матче

Экология в России и мире

Свобода или ограничения? Диспансерное наблюдение у врача-психиатра-нарколога в вопросах и ответах

Бренд Libresse переходит на русифицированное название «Либресс»

Романтичный и талантливый певец Кирилл Вечер

«Норникель» активизирует работу Центра палладиевых технологий

Спорт в России и мире

В ATP сделали заявление о положительных допинг-тестах первой ракетки мира Синнера

Синнер: В матче с Тиафо все может пойти в любом направлении

Соболенко стала победительницей турнира категории WTA 1000 в Цинциннати

Арина Соболенко повторила уникальное достижение

Moscow.media

Сколько всего автомобилей в Москве? Новая статистика 2024 года

Беспроводной сканер штрих-кодов Heroje S-H29W

БезМозговВодитель играл в «шашки» за рулём и убил 9-летнюю девочку

Беспроводной сканер штрих-кодов SAOTRON P05i промышленного класса











Топ новостей на этот час

Rss.plus






В Москве завершился кастинг участников 11 сезона «Голос.Дети»

Не утонуть в море информации. На ВДНХ пройдёт Московский медиафестиваль

В Кремле пройдет праздничный концерт «День знаний в кругу семьи»

В Дзержинском продолжается реконструкция школы № 7