Добавить новость

В Подмосковье строят еще 50 «народных троп»

«Сравни»: 48% россиян считают достойной зарплату от 100 до 200 тыс рублей

«Территория будущего. Москва 2030» приглашает на открытие «Московской A Cappella»

Мэр рассказал, что производят медицинские компании ОЭЗ «Технополис Москва»





Новости сегодня

Новости от TheMoneytizer

Իրանը, Իսրայելը, ռազմավարական խորությունը եւ մարտավարական ծանծաղուտը

Ներկայացնում ենք «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովի Стратегическая глубина и тактическое мелководье հոդվածի հայերեն թարգմանությունը:

Ֆյոդոր Լուկյանով

Իրավիճակը Արեւմտյան Ասիայում, որտեղ հերթական անգամ Իրանն եւ Իսրայելը փորձության են ենթարկում միմյանց կամային հատկանիշները, պարադոքսալ է նրանով, որ իրավիճակից ելք չկա: Կողմերը շատ են ցանկանում լուծել միմյանց հարցերը, սակայն դա անհնար է անել առանց իրենց համար աղետալի հետեւանքների։ Այս իրավիճակը պայմանավորված է բազմաթիվ պատճառներով, այդ թվում՝ տարածաշրջանի աշխարհագրական կոմպակտությամբ, որտեղ ցանկացած գործողություն արձագանք է ունենում՝ բումերանգի պես վերադառնալով։

Ավելի կարեւորն այն է, որ բոլոր խնդիրներն ու հարաբերությունները հավաքվել են այնպիսի մի կծիկի մեջ, որը քանդելը հսկայական ջանքեր է պահանջում, որոնք ոչ ոք ունակ չէ գործադրել: Տեսականորեն այն կարելի է քանդել հեղափոխական հզոր հարվածով, սակայն ոչ ոք համապատասխան եռանդ չունի։

Վերջին պնդումը կարող է վիճելի թվալ: Իսրայելը սեփական անվտանգության ողջ պարագիծը վերակառուցելու ծայրահեղ ագրեսիվ քաղաքականություն է վարում ՝ հուսալով երկար ժամանակով չեզոքացնել շրջակա սպառնալիքները: Իսկ Իրանը համարվում է ակտիվ ռեվիզիոնիստական տերություն, որը վերափոխում է տարածաշրջանային լանդշաֆտը սեփական մասնակցության հաշվին, բայց հատկապես տարբեր երկրներում գործընկեր խմբերի («դիմադրության առանցք») կիրառմամբ: Վճռական ճակատամարտի հավանականության մասին ենթադրությունը կարծես թե պետք է հաստատվի այն փաստով, որ ամբողջ տարածաշրջանն արդեն շարժման մեջ է, եւ արտաքին ուժերը, ներառյալ ավանդաբար գլխավոր ԱՄՆ-ն, ավելի շուտ ակտիվ ներգրավվածության նմանակությամբ են զբաղվում, քանի հստակ գիտեն, թե ինչ են այնտեղ ուզում։

Պատմականորեն աշխարհի այս հատվածում իրար հաջորդում էին գերիշխող տերությունները՝ վերջին դարերի ընթացքում դրանք հիմնականում եղել են Արեւմուտքի գաղութատիրական տերություններ: Հիմա նրանց ուշադրությունը տարբեր (հիմնականում ներքին) պատճառներով շեղվել է, հնարավոր է, ընդմիշտ։ Այս պարագայում տեղական ուժերը կարող էին գերիշխանության հավակնություններ ներկայացնել, հատկապես, որ ոմանք համապատասխան ավանդույթներ (Իրան, Թուրքիա), մյուսները՝ ռազմական ներուժ (Իսրայել), երրորդները՝ մեծ փողեր եւ կրոնական սրբավայրեր (Սաուդյան Արաբիա) ունեն։

Առաջ ազդեցության համար պայքարը կատաղի կլիներ, եւ հիմա էլ, իհարկե, մրցակցություն կա։ Մասնավորապես, բոլորը կասկածում են, որ Իրանը ցանկանում է իր կրոնական եւ քաղաքական օղակում ներառել ողջ Մերձավոր Արեւելքը (շիիթական համայնքների եւ բարեկամ քաղաքական կազմակերպությունների միջոցով): Թուրքիան պարբերաբար հիշեցնում է «նեոօսմանիզմ»-ի մասին, թեեւ հեռատեսորեն դրանից հեռու է մնում: Բայց սեփական սահմաններից դուրս անվտանգության գոտիների նկատմամբ վերահսկողության գաղափարը այս կամ այն կերպ իրականացվում է տասնամյակներ շարունակ։

Էքսպանսիայի տարբեր ձեւերը վաղուց արդեն տարածքներ գրավելու նպատակ չունեն: Բոլորի նպատակը նույնն է՝ ապահովել առավել բարենպաստ իրավիճակ ռազմավարական խորության առումով, այսինքն՝ արտաքին սպառնալիքներից առավել հուսալիորեն մեկուսանալու եւ դրանով իսկ ներքին անվտանգությունն ամրապնդելու կարողություն։

Դա ամենուր տարածված երեւույթ է։ Որոշ երկրներ ռազմավարական խորություն ունենում են «ի ծնե»՝ անհանգիստ հարեւանների բացակայության պատճառով: Սակայն դրանք հիմնականում բացառություններ չեն, հիմնականում հարցը լուծում է պահանջում։ Եթե նախկինում սահմանների ընդլայնման ուղին նորմ էր, այժմ դա բացառություն է։ Ավելի տարածված է բուֆերային գոտիների գաղափարը, մենք դրանք անընդհատ տեսնում ենք: Բայց դա էլ ակնհայտորեն իրավիճակային մեթոդ է։

Վերջապես, կա հարեւանի ներքին վիճակի վրա ազդելու հարցը՝ քո դեմ գործելուց նրան հետ պահելու համար։ Դա այժմ, թերեւս, զսպման ամենատարածված ձեւն է ամենուր: Ավելի ճիշտ՝ ամենացանկալին, քանի որ այն չի ենթադրում խոշոր ռազմական գործողություններ եւ դրանց հետ կապված ռիսկեր։ Միշտ չէ, որ ստացվում է, ինչը հետեւանքով էլ ծավալվում են խոշոր զինված հակամարտություններ, այդ թվում՝ որպես արձագանք անհաջող միջամտությանը: Հետադարձ հայացք գցելով վերջին տասնամյակների փորձին՝ կարող ենք եզրակացնել, որ ռազմական ուժի զանգվածային կիրառումը հաճախ կասկածներ է առաջացնում ձեռք բերված արդյունքի առումով։ Եթե նույնիսկ դրված խնդիրները լուծված են, արշավի նպատակահարմարությունն ակնհայտ չէ։ Մերձավոր Արեւելքում ինչպես արտաքին, այնպես էլ տարածաշրջանային ուժերի նման գործողությունների բազմաթիվ օրինակներ կան։

Եթե վերադառնանք Իրան-Իսրայել առանցքին, ապա երկու կողմերն էլ գիտակցում են, որ ճակատային բախման միջոցով անհնար է հասնել իրենց նպատակներին։ Այստեղից էլ առաջանում է բախման սահմանին մշտական հավասարակշռություն պահպանելը, ներառյալ ծայրահեղ սադրիչ քայլերը՝ ակնկալիքով, որ պատասխանը այդ սահմանը չի հատի։ Մինչ հիմա դա աշխատում էր, թեեւ փոխադարձ խայթոցների խտությունը եւ դրանց ինտենսիվությունը արագորեն աճում են: Փոխազդեցության այս ձեւաչափում անհնար է առանց արձագանքի ինչ-որ բան թողնել, վաղ թե ուշ կարող է պարզվել, որ դրա համեմատաբար զուսպ տեսակներն ավարտվել են։

Մյուս խնդիրը հակառակորդների կողմից իրենց քայլերի անմիջական հետեւանքները հաշվարկելու կարողությունն է: Տարածված կարծիք կա, որ Մերձավոր Արեւելքում ապրում են նյարդայնության բարձր աստիճանի պայմաններում մածուցիկ խաղերի վարպետները։ Սակայն համաշխարհային պրակտիկան վկայում է, որ աշխարհաքաղաքական գրոսմայստերների մակարդակը, ընդհանուր առմամբ, անկում է ապրում, հնարավոր է, շրջապատող հանգամանքների կտրուկ փոփոխության պատճառով:  Հիմքեր չկան ենթադրելու, որ հենց այստեղ խաղացողները դեռ կարող են իրական ռազմավարական խորության խաղեր խաղարկել՝ չընկնելով տակտիկական ծանծաղուտի մեջ:

Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Собянин сообщил о четвертом сбитом беспилотнике в Подольском городском округе

Собянин сообщил о сбитом беспилотнике в Подольском городском округе

В Сочи проходит Международный фестиваль-конкурс национальной патриотической песни «Красная гвоздика» имени Иосифа Давыдовича Кобзона

В сентябре в России появятся прямые рейсы между Москвой и Бали

Музыкальные новости

Блогеры «Инсайт Люди» примут участие в XI Чемпионате России по пахоте

На заводах АО "Желдорреммаш" внедряется система ТРМ

Сотрудники Росгвардии обеспечили безопасность транспортировки ракеты-носителя и грузового корабля

Мастеров сервисного локомотивного депо «Елец» обучат принципам менеджмента качества

Новости России

TMZ: Лопес официально подала на развод с Аффлеком

Собянин сообщил о сбитом беспилотнике в Подольском городском округе

Собянин сообщил о еще двух сбитых беспилотниках в городском округе Подольск

Мэр Москвы назвал ночную атаку беспилотников «одной из самых масштабных за всё время»

Экология в России и мире

“Кирилл Вечер & Tassy”–музыкальный дуэт из Владимирской области.

Чудеса в океане

Финальная в сезоне «Гонка Героев» в Москве. Партнер – ENERGY

Можно ли умереть, если объесться шоколадом?

Спорт в России и мире

Карацев победил Куако на старте квалификации US Open — 2024

Синнер: В матче с Тиафо все может пойти в любом направлении

В ATP сделали заявление о положительных допинг-тестах первой ракетки мира Синнера

Соболенко выиграла шестой «тысячник» в карьере

Moscow.media

Компания Merlion стала лучшим дистрибьютором A4Tech & Bloody

Более 50 студентов и школьников старших классов этим летом были трудоустроены на Уссурийский ЛРЗ

В Сочи проходит Международный фестиваль-конкурс национальной патриотической песни «Красная гвоздика» имени Иосифа Давыдовича Кобзона

Беспроводной сканер штрих-кодов Heroje S-H29W











Топ новостей на этот час

Rss.plus






По подозрению в получении взятки в Москве задержан начальник управления цифровой трансформации ФСИН РФ

Собянин сообщил о четвертом сбитом беспилотнике в Подольском городском округе

Эксперты оценили возможность полного перехода на отечественные хостинг-провайдеры

Подольские молодогвардейцы передали корма приюту для собак