Թարգմանիչ Արտաշես Էմինը պատմել է, որ ավելի քան 40 տարի առաջ կազմել էր գրքերի ցանկ, որոնց թարգմանությունը հայերեն անհնարին էր թվում: Այս տարի նա ավարտել է ցանկի վերջին գրքի թարգմանությունը:
Զրույցի թեմաները.
00:00 – ներածություն
00:40 – նոր թարգմանությունները եւ «մանկության ցանկի» ամբողջացումը
02:20 – պատվերով թարգմանություններից հրաժարվելը
04:35 – ՄքՅուընի «Ծովափում» գիրքը եւ հայկական համատեքստը
07:15 – «Տրեվանյան» կեղծանվան առեղծվածը
10:20 – «սկսեցի ռուսերեն թարգմանել, որպեսզի թացը չորից տարբերվի»
10:55 – «անտեր» լեզուները եւ հայերենը
12:10 – հայերենը 1982-ին եւ այսօր, ռուսերենի «ծանր ճնշումը»
14:15 – թարգմանիչը՝ ընթերցողի կարգավիճակում
16:00 – փայլուն թարգմանության եւ փայլուն տեքստի տարբերությունը
18:12 – լեզվի կաղապարներն ու թարգմանության համար «անհնարին» գրքերը
21:00 – գիրք կարդալու մշակույթի փոփոխությունը
24:10 – թարգմանության ընթացքը երբեմն ուղեկցվում է «գժություններով»
27:45 – համընթաց թարգմանության յուրահատկությունը եւ գաղտնիքները
34:18 – վերջաբան