Добавить новость

В Подмосковье открыли выставку о царской семье Романовых

Суд отклонил иск с требованием удалить публикации о запертых детях в "Крокусе"

Вильфанд: В Москве началcя период предзимья, зима ожидается после 20 декабря

Жителям Подмосковья сообщили о пожарной обстановке в лесах на 14–16 октября



Новости сегодня

Новости от TheMoneytizer

Շուշիի տեխնոլոգիական համալսարանը երրորդ անգամ սկսում է զրոյից

Շուշիի տեխնոլոգիական համալսարանը, որ Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում գործում էր 2016 թվականից, ավելի քան 1800 ուսանող ուներ մինչեւ 2020 թվականի պատերազմը: Շուշիի ադրբեջանական բռնազավթումից հետո համալսարանը կարողացավ վերակազմավորվել Ստեփանակերտում, իսկ 2023 թվականին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ու Արցախի բնակչության էթնիկ զտումների հետեւանքով համալսարանը կանգնեց լուծարման վտանգի առաջ:

Չնայած բազում դժվարություններին՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի անձնակազմը ջանք չխնայեց գործունեությունը ՀՀ տարածքում շարունակելու համար: Եվ արդեն երրորդ անգամ զրոյից սկսելով՝ այս սեպտեմբերին համալսարանն իր հյուրընկալ դռները նորից կբացի ուսանողների համար՝ դառնալով անկոտրում Շուշիի խորհրդանիշ:

Մեդիամաքսը զրուցել է համալսարանի անձնակազմի հետ վերաբացման դժվարությունների, չհանձնվելու եւ ՀՀ կրթության ոլորտում ծանրակշիռ ներդրում ունենալու ձգտման մասին:

Օրըստօրե զարգացող համալսարանը, որ մնաց Շուշիում

Երեւանի Արմենակյան 125 հասցեում աշխատանքային եռուզեռ է. նախկինում նույն տարածքում Շուշիի տեխնոլոգիական համալսարանի երեւանյան ներկայացուցչությունն էր, իսկ հիմա ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում համալսարանի լիարժեք վերաբացման համար:

Շուշիի տեխնոլոգիական համալսարանը հիմնադրվել է 2015 թվականի դեկտեմբերի 28-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործել է կրթական չորս մակարդակներում՝ տրամադրելով միջին մասնագիտական, բակալավրի, մագիստրատուրայի եւ հետբուհական կրթություն՝ ընդհանուր առմամբ 39 կրթական ծրագրերով:

Համալսարանի պրոռեկտոր Պավել Գասպարյանը հիշում է Շուշիում համալսարանի հարուստ նյութատեխնիկական բազան, հինգ ուսումնական մասնաշենքերը, կահավորված տասը լաբորատորիաները, մարզադաշտը, 200 հոգու համար նախատեսած հանրակացարանն ու եւս 400 հոգու համար կառուցվող նոր հանրակացարանային շենքը: Շուշին պիտի լիներ հայոց կրթության ու մշակույթի քաղաք՝ ինչպիսին եղել էր դարեր ի վեր: Դժբախտաբար, ամբողջը կորսվեց:

«44-օրյա պատերազմի ժամանակ ոչինչ չկարողացանք մեզ հետ դուրս բերել, ամեն ինչ մնաց Շուշիում՝ փաստաթղթերից մինչեւ կահավորանք: Պատերազմից հետո ստիպված էինք սկսել զրոյից»,- պատմում է Պավել Գասպարյանը:

Սկզբնական շրջանում համալսարանը գործունեությունը շարունակում էր տարբեր դպրոցներում, նույնիսկ մասնավոր շենքերում: Մեկ տարի անց Արցախի կառավարությունը համալսարանին հատկացրեց Ստեփանակերտի Վաղարշ Վաղարշյան 7 հասցեում գտնվող նախկին զինվորական կրթարանի շենքը: Սկսեցին ակտիվ վերանորոգման աշխատանքներ:

Համալսարանի ուսումնամեթոդական բաժնի պետ Թամարա Գրիգորյանի խոսքով՝ 44-օրյա պատերազմը համալսարանից 55 ուսանողների եւ բազում շրջանավարտների կյանքեր խլեց:

«Պատերազմից հետո զբաղված էինք եւ´ ուսումնական գործընթացի կազմակերպմամբ, եւ´ փորձում էինք ճշտել՝ ուսանողներից ովքեր որտեղ են: Դա ամենածանրն էր, քանի որ ուսանողի հետ կապ հաստատելիս չգիտեինք՝ արդյոք նա ո՞ղջ է, թե՞ զոհվել է: Շատ դեպքերում նախապես համայնքի ղեկավարներից էի ճշտում եւ նոր միայն ուսանողի հետ կապի դուրս գալիս»,- հիշում է նա:

Զրոյից սկսելով՝ նորից զարգացում

Փաստացի, Շուշիի տեխնոլոգիական համալսարանը զրոյից նորից ստեղծվեց Ստեփանակերտում՝ անձնակազմի ջանքերի եւ Արցախի կառավարության աջակցությամբ: Գործընթացը հաջողելու մասին է վկայում այն հանգամանքը, որ ՀՀ «Մասնագիտական կրթության որակի ապահովման կենտրոն»-ի կողմից 2023 թվականի հավատարմագրման արդյունքներով ՈԱԱԿ-ի փորձագետների կողմից 10 չափանիշներից 10-ով գնահատվել է դրական։

Գործունեության տարիների ընթացքում համալսարանը գրանցել է շուրջ 70 գյուտ, տպագրվել են 100-ից ավելի գիտական հոդվածներ, այդ թվում՝ միջազգային հանրաճանաչ հանդեսներում։ Բացի այդ, համալսարանը հանդիսանում է նաեւ ՀՀ ԲՈԿ-ի կողմից ընդունված եւ РИНЦ հղումների համակարգում գրանցված «Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիր» պարբերականի չորս հիմնադիրներից մեկը:

Անգամ շրջափակման 9 ամիսներին համալսարանը շարունակում էր գիտական ու կրթական գործունեությունը:

«Ստեփանակերտում վերականգնել էինք 8 լաբորատորիա՝ գինու, պանրի արտադրության, գյուղատնտեսության մեքենայացման եւ այլն: Զարգացման բարձր տեմպեր ունեինք»,-ասում է Պավել Գասպարյանը:

Ի տարբերություն 2020 թվականի պատերազմի՝ 2023 թվականի էթնիկ զտումների ժամանակ համալսարանի անձնակազմը կարողացել է մի շարք կարեւոր փաստաթղթեր եւ փոքր քանակությամբ նյութատեխնիկական բազա դուրս բերել:

«Շատ բան, իհարկե, չկարողացանք տեղափոխել, քանի որ տրանսպորտային հնարավորությունները սուղ էին»,- հավելում է պրոռեկտորը:

Թամարա Գրիգորյանը էլ հիշում է, թե ուսանողները որքան էին ուրախանում, երբ տեղեկանում էին իրենց փաստաթղթերի պատճենների առկայության մասին համալսարանի փրկված բազայում:

«Այս անգամ մեզ շատ օգնեց Երեւանում ներկայացուցչություն ունենալու հանգամանքը: Ուսանողները այստեղ գալիս էին, մնում հանրակացարանում եւ գիտափորձեր կատարում, ուստի որոշակի գույք արդեն ունեինք»,- հավելում է Թամարա Գրիգորյանը:

Եվ նորից զրոյից՝ արցախցու համառությամբ

Օգտագործելով ներկայացուցչության ընձեռած հնարավորությունները՝ համալսարանը փորձեց գործունեությունը շարունակել մինչեւ 2023-2024 թթ. ուսումնական տարվա առաջին կիսամյակի ավարտը, որից հետո օգնեց իր ուսանողներին կրթությունը ՀՀ համապատասխան բուհերում շարունակելու հարցում:

«Ուսանողությունը չէր ցանկանում բաժանվել, պրոֆեսորադասախոսական կազմը չէր ուզում հեռանալ. մարդիկ պատրաստ էին թեկուզ առանց աշխատավարձի աշխատել: Հենց ուսանողների ու դասախոսների այս վերաբերմունքի շնորհիվ էլ որոշեցինք անպայման վերաբացել համալսարանը»,-ասում է պրոռեկտորը:

Սկսել են արտոնագրման գործընթացով զբաղվել, որը սակայն մեծ դժվարությամբ է ընթացել: Բարձրագույն կրթության իրականացման արտոնագրումը մերժվել է, իսկ միջին մասնագիտականի 5 մասնագիտություններ հաստատվել են հերթական փորձից հետո:

«Թեկուզ կան եւ մերժման օբյեկտիվ պատճառներ, քանի որ շենքային պայմանները դեռեւս բարելավման փուլում են, սակայն նախարարության կողմից մերժման հիմքում կրթության ոլորտի պետական քաղաքականությունն էր՝ ակադեմիական քաղաքի ստեղծումն ու բուհերի միավորումը»,-ասում է Պավել Գասպարյանը:

Այդուհանդերձ, Շուշիի տեխնոլոգիական համալսարանում հանձնվել չեն պատրաստվում: Վերանորոգման ակտիվ աշխատանքներից եւ լաբորատորիաների կահավորումից հետո նորից են փորձելու բարձրագույն կրթության իրականացման արտոնագիր ստանալ:

Ընդունելությունը մեկնարկել է

Այժմ համալսարանը ընդունում է դիմումներ միջին մասնագիտական հինգ կրթական ծրագրերում՝ դիզայն, տվյալների բազաների մշակում եւ կառավարում, քաղաքաշինական կադաստր, գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում, հաշվապահական հաշվառում (ըստ ճյուղերի):

Ընդունելությունն իրականացվում է առցանց եւ շարունակվելու է մինչեւ օգոստոսի 8-ը դիզայն մասնագիտության, եւ մինչեւ օգոստոսի 17-ը մյուս չորս մասնագիտությունների համար: Մանրամասներին տեղեկանալու համար կարելի է այցելել համալսարանի կայք կամ մոտենալ համալսարանի «Դիմորդի անկյուն»:

Շուշիի տեխնոլոգիական համալսարանում հույս ունեն սեպտեմբերից կրթական գործընթացը սկսել ընդհանուր առմամբ 270 ուսանողների հետ: Ունեն նաեւ 30 հոգու համար նախատեսված հանրակացարան՝ մարզերից ուսանողների համար:

«Շուշիի տեխնոլոգիական համալսարանը, իհարկե, բոլորի համար է, պարզապես արցախցիների համար նաեւ հոգեբանական իմաստով է առանցքային: 150-ից ավելի դասախոս ենք ունեցել, հիմա հույս ունենք գոնե 60-ին վերադարձնել աշխատանքի»,- ասում է Պավել Գասպարյանը:

Նաեւ ձգտել են մրցունակ վարձավճար սահմանել, որը կազմում է տարեկան 200-240 հազար դրամ: Պրոռեկտոի խոսքով՝ հաշվարկն արված է  համալսարանի նվազագույն կարիքներն ապահովելու համար: Մասնավոր դարձած համալսարանը հետագա զարգացման համար աջակցության կարիք ունի:

«Ամեն ինչի սկիզբն էլ դժվար է: Ովքեր երբեւէ սկսել են զրոյից ու գիտեն այդ դժվարությունների մասին, խնդրում եմ կրթության զարգացման նպատակով օգնել համալսարանին: Մեր կայացումը բոլորիս հաղթանակը կլինի: Եվ սա ամենեւին էլ ինքնանպատակ չէ. վստահ ենք, որ կարող ենք ծանրակշիռ ներդրում ունենալ Հայաստանի կրթության եւ տնտեսության զարգացման գործում»,-ամփոփում է Պավել Գասպարյանը:

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի կայացմանն աջակցել կարելի է հետեւյալ հաշվեհամարներով՝ AMD 22317011165000, RUB 22317011165001, USD 22317011165002:

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Блогера Литвина арестовали на 13 суток после нападения на футбольного фаната

В России будут разливать шотландский виски Glendale

В Самарской области количество частных инвесторов по итогам сентября 2024 года составило 780,6 тыс.

Многоквартирный дом построят в районе Коммунарка

Музыкальные новости

Путин: Россия устранит разрушения в новых и приграничных регионах

Увеличение потребности в энергии Google и Meta продлило работу угольной станции

«Театр на Цветном» открывается оригинальной постановкой «12 клоунов в поисках счастья»

МТС RED: Владимирские компании подверглись массовым DDOS-атакам

Новости России

Моторизованный полк Росгвардии переименован в Измайловский

Суд отклонил иск с требованием удалить публикации о запертых детях в "Крокусе"

Министр обороны России Белоусов прибыл в Пекин для переговоров с Китаем

Блогера Литвина арестовали на 13 суток после нападения на футбольного фаната

Экология в России и мире

Раиса Рязанова, исполнительница роли Тоси в фильме «Москва слезам не верит», негативно высказалась о попытках сделать ремейк

Что будет, если долго сидеть: 5 опасных последствий

Новые возможности для юридической защиты бизнеса презентовали на площадке Уральской ТПП

Королева призвала россиян беречь здоровье и не ходить к целителям

Спорт в России и мире

Арина Соболенко сместила Игу Швёнтек с первой строчки Чемпионской гонки WTA

Рыбакина гарантировала себе участие в Итоговом турнире WTA

Александрова не смогла пройти в полуфинал турнира WTA в Китае

Шанхай (ATP). 1/2 финала. Синнер поборется с Махачем, Джокович – с Фрицем

Moscow.media

Детское радио покоряет Крайний Север

EVITA BEAUTY STORE - интернет-магазин косметики премиум-класса!

Аврора

Инфекционист призвал не создавать ажиотаж вокруг лихорадки Марбург











Топ новостей на этот час

Rss.plus






Россияне старшего поколения чаще всего посещали Москву и Сочи летом

Вильфанд: В Москве началcя период предзимья, зима ожидается после 20 декабря

Жителям Подмосковья сообщили о пожарной обстановке в лесах на 14–16 октября

В Подмосковье открыли выставку о царской семье Романовых