Добавить новость

ЕР начала обучать жителей регионов первой помощи и действиям при ЧС

Певица Нюша решила сделать из 5-летней дочери Серафимы модель

С Земфиры* суд взыскал долги за коммуналку

Дорожная обстановка в Подмосковье вечером в среду составляет 7 баллов

Новости сегодня

Новости от TheMoneytizer

Պուտինն այլեւս չի թաքցնում, որ դժգոհ է Էրդողանից

Ներկայացնում ենք Carnegie Politika կայքում հրապարակված Ռուսլան Սուլեյմանովի Выборы, санкции и оружие. Почему России и Турции все труднее сохранять партнерство հոդվածի հայերեն թարգմանությունը:

Ռուսլան Սուլեյմանով

Մոսկվայի եւ Անկարայի միջեւ մշտապես անհարթ հարաբերությունները նոր ճգնաժամի շեմին են, որի հերթական վկայությունը Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարություններն են Թուրքիայի եւ անձամբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին: Հունիսին Պուտինը նախատեց Անկարային Կիեւին ռազմական օգնության համար եւ վրդովվեց այն առիթով, որ թուրքական իշխանությունները գնալով ավելի ակտիվ են համագործակցում արեւմտյան ֆինանսական կառույցների հետ, որոնցից ներդրումներ եւ վարկեր են ստանում։

Անկարայի պաշտոնյաները այս քննադատությանը չարձագանքեցին, սակայն ոչ պաշտոնական մակարդակում շարունակվում են բանավեճերն այն մասին, թե ինչը դրդեց Ռուսաստանի առաջնորդին խստացնել հռետորաբանությունը իր ամենամոտ գործընկերներից մեկի նկատմամբ: Անգամ կոչեր են հնչում հրաժարվել Ռուսաստանից բնական գազի եւ ցորենի մատակարարումներից: Եթե գումարենք Պուտինի անընդհատ հետաձգվող այցը, երկկողմ առեւտրի կրճատումը եւ Անկարայի մերձեցումը ԱՄՆ-ի հետ զենքի մատակարարման հարցերում, ապա Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերություններում ավելի հստակ է ուրվագծվում սառեցումը, որը կարող է շատ ավելի խորը եւ երկարատեւ լինել, քան նախորդ աղմկահարույց, բայց կարճատեւ տարաձայնությունները:

Ինչը սխալ գնաց

2023 թվականի մայիսին Թուրքիայում կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից առաջ Կրեմլը հստակ խաղադրույք էր կատարել Էրդողանի եւ նրա «Արդարություն եւ զարգացում» կուսակցության վրա։ Մոսկվան Անկարային $20 միլիարդ էր տրամադրել «Աքքույու» ատոմակայանի կառուցման համար, ինչպես նաեւ համաձայնել էր հետաձգել 2022 թվականին մատակարարված բնական գազի համար վճարումները (նույնպես $20 միլիարդ):

Ռուսաստանի ղեկավարությունն ակնհայտորեն հույս ուներ, որ վերընտրվելուց հետո Էրդողանը պատասխան բարեկամական քայլեր կձեռնարկի։ Սակայն Անկարան, երկրի տնտեսական ծանր իրավիճակի ֆոնին, հստակորեն վերցրել է ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ մերձեցման ուղղությունը։ Էրդողանը սկսեց ավելի հաճախ կոչ անել Բրյուսելին՝ վերսկսել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները։ Հունվարի վերջին Անկարան դադարեցրեց Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու հայտի արգելափակումը, որից հետո ԱՄՆ-ն հանեց իր առարկությունները արդիականացված F-16 կործանիչների մատակարարման վերաբերյալ: Փետրվարին ամերիկյան Կոնգրեսը կանաչ լույս վառեց դրանց Թուրքիա արտահանման համար։

Այսպիսով, Անկարան վերջնականապես հրաժարվեց  Մոսկվայից որպես F-16-ի այլընտրանք Cу-35 եւ Су-57 կործանիչներ գնելու մտքից, թեեւ թուրք պաշտոնյաները վերջին տարիներին բազմիցս խոսել էին նման տարբերակի հնարավորության մասին։ Ավելին, Թուրքիան եւ ԱՄՆ-ն ակտիվացրել են բանակցությունները Անկարային՝ F-35 կործանիչների ծրագրին վերադարձնելու շուրջ՝ պայմանով, որ թուրքական կողմը կհրաժարվի ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերից։

Էրդողանի Վաշինգտոն կատարած այցից նոր բեկումնային պայմանավորվածություններ էին սպասվում։ Այն ի սկզբանե նախատեսված էր մայիսի 9-ին, սակայն անհայտ պատճառներով վերջին պահին հետաձգվեց անորոշ ժամանակով։ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել էր, որ այցը նախապատրաստվելու համար  կշարունակվի «բարձր մակարդակի երկխոսությունը»։

Թուրքիայի նախագահի՝ ԱՄՆ կատարելիք այցի մասին քննարկումները տեղի էին ունենում Պուտինի՝ Թուրքիա կատարելիք այցի մասին լուրերին զուգահեռ։ Սկզբում այցը նախատեսված էր փետրվարին, այնուհետև Ռուսաստանի Դաշնությունում նախագահական ընտրություններից (մարտի 15-17) կամ Թուրքիայի տեղական ընտրություններից (մարտի 31) հետո։ Որեւէ հստակություն չկա մինչ օրս։ Եվ խնդիրն, ակնհայտորեն, միայն երկու առաջնորդների ժամանակացույցերը համադրելու դժվարությունը չէ։

Ուկրաինան որպես կռվախնձոր

Կրեմլի համար հիմնական գրգռիչը մնում է Անկարայի դիրքորոշումն Ուկրաինայում պատերազմի վերաբերյալ։ «Մենք կշարունակենք ջանքեր գործադրել Ուկրաինայի անկախության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հիման վրա հակամարտության արդար եւ մշտական լուծման հասնելու համար», - ասվում էր Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ՝ ռուսական լայնածավալ ներխուժման մեկնարկի երկրորդ տարեդարձի կապակցությամբ։

Այս ձեւակերպումը, հավանաբար, Կրեմլի սրտով չէր, սակայն Թուրքիայի հայտարարությունները Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին, երբեք չէին առաջացրել նրա արձագանքը (այդպես է եղել 2014 թվականին Ղրիմի բռնակցումից հետո): Սակայն Կիեւին զենքի մատակարարումները Մոսկվայի աչքից չեն վրիպում:

Փետրվարի սկզբին հայտնի դարձավ, որ թուրքական Baykar ընկերությունը Կիեւի մարզում սկսել է գործարան կառուցել, որտեղ կարտադրվեն TB2 կամ TB3 անօդաչու սարքեր։ Գործարանում մոտ 500 մարդ կաշխատի։

Ռուս պաշտոնյաներն այս հարցում մինչ այժմ շատ զգուշավոր են արտահայտվել։ Սակայն Պուտինի կոշտ խոսքերը ցույց են տալիս Անկարայի քաղաքականության նկատմամբ վրդովմունքի իրական չափը։ Հանդիպելով համաշխարհային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ՝ Ռուսաստանի ղեկավարը թուրքական «Անադոլու» գործակալության գլխավոր խմբագրին ասել էր.

«Որոշ ոլորտներում Թուրքիան համագործակցում է Ուկրաինայի հետ, իսկ Ուկրաինան փորձում է հարվածել գազատարներին, որոնցով գազը հոսում է Թուրքիա։ Սա կատակ չէ, չափազանցություն չէ: Ես ոչ մի բան չեմ հորինում: Պարզապես խնդրում եմ տեղեկացրեք մեր բարեկամ նախագահ Էրդողանին, թե ինչ է կատարվում իրականում»։

Այս դժգոհությունը վաղուց էր կուտակվում։ Հատկանշական էին, օրինակ, անցյալ տարվա հուլիսին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Ստամբուլ կատարած այցի արդյունքները։ «Ազովի» հինգ հրամանատարների ցուցադրական արտահանձնումը Կիեւին եւ Թուրքիայի ղեկավարի հանրային աջակցությունը ՆԱՏՕ-ին Կիեւի միանալու գաղափարին կարելի էր ընկալել որպես Պուտինի կարմիր գծերի շոշափում: Եվ պարզվեց, որ Ռուսաստանը ոչինչ անել չի կարող:

Թուրքիան իր հատուկ դիրքորոշումը ցուցադրեց նաեւ հունիսի 15-ից 16-ը Շվեյցարիայում կայացած ուկրաինական «Խաղաղության գագաթնաժողովում»։ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը ոչ միայն մասնակցեց միջոցառմանը, որը Կրեմլը որակել էր «անհեթեթ հավաք», այլեւ ստորագրեց ամփոփիչ հռչակագիրը՝ ի տարբերություն, օրինակ, Հնդկաստանի, Հարավային Աֆրիկայի կամ ԱՄԷ-ի։

Այս լույսի ներքո Պուտինն ակնհայտորեն հնարավոր չի համարում պաշտոնական այցով Թուրքիա մեկնելը։ Եթե Էրդողանն ինքը չմեկնի Ռուսաստան (ինչպես դա արեց 2023 թվականի սեպտեմբերին), ապա առավելագույնը, ինչին պատրաստ է Կրեմլը, չեզոք տարածքում հանդիպելն է, օրինակ՝ Աստանայում հուլիսի 3-ից 4-ը նախատեսված Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։

Քաղաքականությունից՝ դեպի տնտեսություն

Եթե հանդիպումն իսկապես կայանա, երկու առաջնորդները պետք է քննարկեն ոչ միայն Ուկրաինան: Երկրորդ հարցը, որի վրա ուշադրություն էր հրավիրել Պուտինը, թուրքական իշխանությունների օրեցօր ակտիվ համագործակցությունն է արեւմտյան ֆինանսական կառույցների հետ։

Հունվարի 1-ից թուրքական բանկերը դադարեցրեցին դրամական փոխանցումների ընդունումը Ռուսաստանից՝ ամերիկյան պատժամիջոցների սպառնալիքի պատճառով։ Չնայած Անկարայի եւ Մոսկվայի պարբերական հավաստիացումներին, որ խնդիրը լուծվում է, փոփոխություններ չկան։

Արդյունքում ռուս-թուրքական ապրանքաշրջանառության ծավալն անշեղորեն նվազում է։ Փետրվարին թուրքական արտահանումը Ռուսաստան 2023 թվականի նույն ամսվա համեմատ նվազել էր 33%-ով, իսկ ապրիլին Չինաստանը շրջանցեց Ռուսաստանի Դաշնությունը՝ որպես թուրքական շուկա ապրանքների եւ ծառայությունների հիմնական մատակարար։

Ի դեպ, դեռ նախորդ տարի ռուսական արտահանումը Թուրքիա $58,8 միլիարդից նվազել էր մինչեւ $45,5 միլիարդ (կրճատվելով 23%-ով), թեեւ թուրքական արտահանումը Ռուսաստան $9,3 միլիարդից հասել էր $10,9 միլիարդի (աճ 17%-ով)։

Ակնհայտ է, որ Մոսկվան Անկարայից ավելին է ակնկալում գազային հանգույցի կառուցման հարցում՝ մեգանախագծի, որն անհրաժեշտ է ռուսական գազի արտահանումը վերահասցեւորելու համար՝ եվրոպական շուկայի մեծ մասի ուղիղ մուտքի կորստի պատճառով: Թուրքական իշխանությունները չեն հոգնում վստահեցնել, որ ծրագրերը շուտով կյանքի կկոչվեն, սակայն առայժմ դրանք մնում են թղթի վրա։

Ոչ միայն Էրդողանով

Համատեղ լայնածավալ նախագծերը, ինչպիսին է «Աքքույու» ատոմակայանի կառուցումը, առայժմ թույլ չեն տալիս ռուս-թուրքական աճող հակասությունները վերածել լայնածավալ ճգնաժամի։ Լարվածությունը զսպում է նաեւ այն փաստը, որ Թուրքիայի աջակցությունը միջազգային ասպարեզում եւ բազմաթիվ հրատապ հարցերի վերաբերյալ ընդհանուր մոտեցումների առկայությունը, ինչպիսին է Գազայի հատվածի պատերազմը, չափազանց կարեւոր են Կրեմլի համար։

Վերջերս Մոսկվան ջերմորեն ողջունել էր Անկարայի՝ BRICS-ին միանալու ցանկությունը։ Իսկ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանի մասնակցությունն այս միության մասնակից երկրների արտգործնախարարների Նիժնի Նովգորոդի հանդիպմանը Կրեմլի համար լրացուցիչ փաստարկ դարձավ Ռուսաստանի մեկուսացման մեջ լինել-չլինելու վերաբերյալ վեճում։ Իսկ Անկարայի համար սա եւս մեկ հնարավորություն էր ընդգծելու իր բացառիկ դերը ՆԱՏՕ-ում:

Մինչդեռ Մոսկվան եզրակացություններ է արել մարտին կայացած տեղական ընտրություններում թուրքական ընդդիմության գրանցած հաջողությունից։ Մարտի 31-ին «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը կրեց իր առաջին պարտությունը վերջին 22 տարվա ընթացքում, ինչը ցույց տվեց, որ Թուրքիայի ներկայիս ղեկավարության դիրքերն այլեւս նախկինի պես ամուր չեն։ Չորս տարի անց՝ համընդհանուր ընտրությունների արդյունքներով Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ նրա կուսակցությունը կարող են կորցնել իշխանությունը։

Մինչ այժմ Կրեմլը զգուշությամբ էր հետեւում Էրդողանի հակառակորդներին եւ պատրաստ չէր ակտիվ մերձեցման թուրքական ընդդիմության հետ։ Հիմա իրավիճակը փոխվում է։ Նախ՝ ՀԺԿ-ի առաջնորդ Օզգուր Օզելը հայտարարել է իր մոտալուտ այցի մասին Մոսկվա՝ Ռուսաստանի Դաշնության ղեկավարության հետ խորհրդակցությունների համար։ Երկրորդը՝ ՀԺԿ-ն պատրաստվում է ներկայացուցչություն բացել Ռուսաստանի մայրաքաղաքում։ Կուսակցությունը նշում է, որ ռուսական վերնախավը հետաքրքրված է Օզելի եւ կուսակցության այլ գործիչների հետ երկխոսությամբ: Նրանց թվում է Էքրեմ Իմամօղլուն, որը մարտի 31-ին վերընտրվել էր Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում։

ՀԺԿ նախկին նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի օրոք դա դժվար էր անգամ պատկերացնել: Ընդամենը մեկ տարի առաջ նա մեղադրում էր Ռուսաստանին Թուրքիայի ընտրություններին միջամտելու համար։ Թուրքական ընդդիմության նկատմամբ Մոսկվայի դիրքորոշման մեջ որոշակի տեղաշարժեր կան։ Մայիսի կեսերին Անկարայում տեղի ունեցավ Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Յերխովի եւ Օզելի հանդիպումը։ Այսպիսով, ռուս-թուրքական հարաբերությունները «թաղել» դեռ վաղ է, սակայն Պուտինի եւ Էրդողանի հատուկ անձնական գործընկերությունը միանշանակ գնալով ավելի վատ է աշխատում:

Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Читайте на 123ru.net

Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта

Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России

Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.

Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

В художественной галерее Щелкова прошла выставка живописи

Граждане Ирана смогли проголосовать за своего президента из Казани

Участника СВО из Воскресенска поздравили с Днем молодежи

Небензя: действия США на Корейском полуострове угрожают России

Музыкальные новости

У инвесторов появилась возможность купить ЦФА на "Атомайзе" прямо в мобильном приложении Росбанка

«Магнит» и Everland запускают социальную программу для молодых людей с инвалидностью в 10 регионах

Депутат Журова выразила сомнение, что российские атлеты попадут на Олимпиаду

Инновации в логистике: какие технологии изменят логистику в России в ближайшем будущем

Новости России

Сестра-вундеркинд: 8-летняя Лейя Теплякова готовится к учебе в МГУ

Фестиваль искусств «Горький+» пройдет в Москве с 8 по 11 августа

Звукорежиссер сериала «Петербургские тайны» Александр Куцый умер в 88 лет

Путин: товарооборот России и Белоруссии достиг рекордных 46,5 миллиарда долларов

Экология в России и мире

Сборная СЛД «Чита» одержала победу над командой Камеруна в товарищеском матче по футболу

Витаводород — живая мыслящая материя, основа жизни на Земле

Подвески, шармы и браслеты за покупку брендовой оптики: «585*ЗОЛОТОЙ» анонсировала новую акцию

Деликатес в чаше: всего по чуть-чуть

Спорт в России и мире

Зарина Дияс сотворила громкую сенсацию на Уимблдоне-2024

МОК допустил Медведева и Андрееву к участию в Олимпиаде

WTA удивила решением по Елене Рыбакиной перед стартом Уимблдона

Хачанов уступил Руне на предуимблдонском выставочном турнире в Харлингеме

Moscow.media

Дагестан. Террасы.

Военные следователи провели рейд по бывшим мигрантам в Феодосии

Росгвардейцы обеспечивают охрану правопорядка во время празднования Дня России.

Инициатива об увеличении лимитов ОСАГО в рамках европротокола – мнение экспертов

Топ новостей на этот час

Rss.plus

Путин: товарооборот России и Белоруссии достиг рекордных 46,5 миллиарда долларов

Участника СВО из Воскресенска поздравили с Днем молодежи

В Союзном государстве создадут Университет высоких технологий, заявила Валентина Матвиенко

В Челябинске экстренно сел самолет, летевший из Москвы в Тюмень