Добавить новость

Полпред Президента в УФО назначен врио секретаря Генсовета партии «Единая Россия»

Снежных барсов Московского зоопарка переместили в новый вольер

«Лето в Москве. Все на улицу!»: москвичи смогут посетить различные мастер-классы на набережных

Ликсутов: Столичных пассажиров перевозят свыше 1 700 электробусов на почти 120 маршрутах

Новости сегодня

Новости от TheMoneytizer

Հայելային մղձավանջների սկիզբն ու ավարտը

Հայելային մղձավանջների սկիզբն ու ավարտը

Շուշանիկ Թամրազյան

1668 թվականին Մոլիերը ֆրանսիացի հանդիսատեսին է ներկայացնում հերթական կատակերգությունը՝ «Ամֆիտրիոնը», որ, ինչպես միշտ, այնքան էլ նման չէ կատակերգության: Պիեսի հիմքում հին հունական դիցաբանության դրվագներից մեկն է: Յուպիտերը որոշում է չար կատակ խաղալ Ամֆիտրիոնի գլխին և վերջինիս կերպարանքով՝ ներթափանցում է նրա տուն: Եվ, թերևս, դժվար է պատկերացնել մի տառապանք, որ հավասար կլիներ սեփական ինքնության մատույցներում հայտնված հերոսի տառապանքին: Մարտի դաշտից վերադառնալով տուն՝ Ամֆիտրիոնը սեփական ծառաներին, կնոջը ստիպված է այդուհետ համոզել, որ ինքը ոչ թե նմանակն է, այլ իսկականը... Անշուշտ, հին հունական հերոսի հուսահատ դեգերումները սեփական ինքնության՝ այլևս անմատչելի դարձած ամրոցի շուրջ երկար չեն ձգվում, և աստվածների կատակից ծնվում է Հերակլեսը: Բայց անկախ իրար հետևած բեմադրություններից և բեմադրիչների իրարամերժ մեկնաբանություններից՝ միշտ նույն պահն է ինձ ցնցել Պլավտոսից ներշնչված մոլիերյան այս կատակերգության մեջ. հայելային նմանակումների կամ կրկնակների մեխանիզմը, երբ ինքնակոչ նմանակդ նայում է քեզ և անխռով պնդում. «ե՛ս եմ իսկականը»:

Այն, որ «հայելային»-ը դարձել է ամենատարածված և սիրելի բառերից մեկը վերջին շրջանի պաշտոնական խոսույթում, փաստ է, բայց վերջին ամիսներին ավելի ու ավելի է որոշակիանում մղձավանջային մի ապրում, որ հանգիստ չի տալիս ինձ. կրկնակների այնքան հին մեխանիզմը, որ մերօրյա ղեկավարները, բոլոր հնարավոր և անհնարին միջոցները գործի դնելով, փորձում են ներարկել հանրային գիտակցություն: Եվ «ո՞վ ես դու» հարցը, կեղծ, սարքովի օրակարգի հրամայականով, վերածվում է սպառնական կրկներգի ծուռ հայելիների երկարող փակուղում: Այն, ինչ տասնամյակներ շարունակ թշնամի պետության փաստական, ապացուցված դիմագիծն էր, ընդամենը մի քանի ամսում զարմանալի մի սահունությամբ սկսել է վերագրվել մեզ:

Այս գործընթացի ամենացնցող կողմերից մեկը, թերևս, ՀՀ այժմյան կառավարության և Ադրբեջանի հայտարարությունների և դիրքորոշումների «փոխգործակցային» համաժամանակայնությունն է, որ այդ քայլերն օժտում է աննախադեպ մի արդյունավետությամբ: Շատ ավելի մեծ արդյունավետություն, քան կարող էր երազել հանրային ուղեղի լվացման ցանկացած մեթոդաբանություն:  

Լաբիրինթոսային կրկնակների այս մեխանիզմի յուրօրինակ գործիքներից է կեղծ պսակազերծումների կիրքը, որ արդեն մի քանի տարի է՝ իշխանական կուսակցության անդամների մոտ վերածվել է ոչ թե հռետորաբանության, այլ մոլուցքի: Այսպես՝ կադաստրային վավերացումների մասին շռնդալից հայտարարությանը, որ առաջին ահազանգն էր, կայծակնային արագությամբ իրար հետևեցին նոր «բացահայտումներ»: Կեղծ պսակազերծումների մոլուցքը չխնայեց ոչինչ՝ Արցախյան պատերազմի հերոսներից անցնելով մեր ինքնության հենասյուներին, որ շատ ավելին են, քան գաղափարը կամ խորհրդանիշը. իրենց մեջ ամփոփելով դարերի շարունակական երթի ժառանգական հիշողությունը, մեր սպասումների, հույսերի և անուրջների բյուրեղացած խտանյութը՝ այդ երևույթներն օժտված են ցանկացած հասարակական պառակտման պարագայում մարդկանց իրենց սեփական սկզբի շուրջ միավորելու բացառիկ կարողությամբ. պետական զինանշանը, Լեռան պատկերը՝ իբրև յուրաքանչյուր հայի ներքին սկիզբ, մեր արվեստի և մշակութային ինքնության հոգևոր ակունքները և եկեղեցու ընկալումը՝ որպես կենսական օրրանը հայ ինքնության այդ բանաձևի...

Պատվիրված պսակազերծումների մոլուցքը բանեց զարմանալի մի առաձգականությամբ. պարզվեց, որ երեսուն տարվա պետականությունը, որ յուրաքանչյուրիս նվիրական ինչքն էր նորանկախ Հայաստանի պատմության մեջ, զառանցանք է, «մնացորդային» մի պատմություն, և պետականության առաջին քարերն են նոր-նոր դրվում՝ մի քանի ամիս առաջ Արցախում ցեղասպանություն իրագործած հարևանի հետ աննախադեպ «երկխոսության» շնորհիվ... Պարզվեց, որ «իրական Հայաստան» ունենալու համար անհրաժեշտ է թոթափել «պատմական Հայաստանի», այսինքն՝ պարզապես հիշողության բեռը... (թեև առնվազն անհասկանալի է, թե ինչ է նշանակում «իրական Հայաստան», և գոյություն ունի՞ այն արդյոք, երբ մեր հայրենիքի ամբողջ տարածքներ, գյուղեր, շրջաններ մեր աչքի առջև ամեն օր, ամեն ժամ վերածվում են «պատմական», և ուրեմն՝ «անիրական» Հայաստանի...) Պարզվեց, որ մեր անդավաճան սկզբի խորհրդանիշը՝ Լեռը, և հոգու այն ճամփան, որ հավերժական ձյուների միջով շարունակական շղթայով մեզ հանգուցում է Չարենցին և Աբովյանին, Հայկին և Նոյին, բեռ է մեզ համար: Պատիր մեր կարոտներն ու անուրջները մերժող «իրականության» սաղմոսերգուների շնորհով՝ պարզվեց, որ հայրենիքը հոգևոր, մտավոր, պատմական արժեքից կարելի է վերածել պարզապես աշխարհագրական, առարկայական տերիտորիայի՝ տարածքի. մի բան, որ ամենանենգ թշնամուն անգամ դարեր շարունակ չէր հաջողվել...

Ու ծուռ հայելիների փակուղում մարդկանց պարզեցին հրեշավոր նմանակի պատկերը: Պարզվեց և փաստորեն պաշտոնապես ընդունվեց, որ օկուպանտ են ոչ թե թշնամիները, այլ մենք մեր սեփական երկրում, որ ագրեսոր են ոչ թե անօգնական ծերունիներին իրենց տանը խոշտանգելով սպանող, կին զինվորականին քառատող ահաբեկիչները, այլ մենք՝ մեր սեփական տունը պաշտպանելիս, և վերջապես, պարզվեց, որ ծավալապաշտ թշնամուն պարբերաբար իր նորակազմ պետության ծագումը հիշեցնող հնագույն ժողովուրդներից մեկն ինքը ծագման, ինքնության լուրջ խնդիրներ ունի, որովհետև չգիտի՝ «որտեղ է իր տունը», «որտեղ են իր սահմանները», որոնց ճշգրտմամբ միայն և միայն պարտական է լինելու հրաշագործ, հայելային փոխգործակցությունների կադաստրային կանտորային:

Սասանել ինքնության հիմերը, խորտակել մեզ կրկնակների լաբիրինթոսում, որին Ռամզեսն անգամ չդիմացավ, պարտադրել մեզ Ամփիտրիոնի տառապանքը, որին սեփական հարկի տակ ինքնակոչ են հռչակում. հստակ գծված մի ծրագիր, որ կարող է ջախջախել անգամ ամենաառողջ մարդուն... Որովհետև եթե ինքնության որոնումը մարդու ամենաազնիվ մղումներից է, և դա է մեզ հուշում, իսկապես, մարդկային գիտակցության անցած ճանապարհը՝ սեփական «ես»-ի խորխորատները պեղող վեհանձն Էդիպուսի առասպելից մինչև ինքնության գոս հողերը Անրի Միշոյի և Թոմաս Էլիոթի երկերում, ապա չկա ավելի հրեշավոր բան, քան ինքնության պատվիրված, սարքովի խարխլումը կամ փլուզումը՝ հանուն «մարդասիրական» ճգնաժամների հարակայության, հանուն սեփական կաշվի փրկության աշխարհաքաղաքական մեծ կամ փոքր խաղասեղաններին...

Մայիսի իննին Հանրապետության հրապարակում էի՝ առանց հրաշագործ հանգուցալուծումների որևէ հույսի, պարզապես պարտքի գիտակցությամբ: Եվ առաջին զարմանքս. հրապարակը նման էր ժամադրավայրի: Անհավանական մի զուգադիպությամբ՝ բազմահազարանոց ամբոխի միջից իմ առջև հայտնվում էին մարդիկ, որոնց տարիներ ի վեր կորցրել էի տեսադաշտից:

Եվ շուրջս հավաքված ազնիվ, մտահոգ դեմքերին՝ առաջին անգամ թրթռուն այն ստվերը, որ նման էր հույսի: Մի պահ այդ հույսը, այո՛, որ հնարավոր է թոթափել լերդացած մղձավանջների պատյանը, որ արդեն մի քանի տարի մեր քայլերը կառանել է կախարդված անշարժության քարեղեն տախտակներին... Այն հույսը, որ հնարավոր է դուրս պրծնել «ապագա կա՛ ապագա» հայելային կրկներգի բթացնող թմբիրից, երբ այնքան թեթևորեն երեսուն տարվա անկախության պատմությունն ուրացող, պարբերաբար հանրային եթերով իր հայրենակիցներին նվաստացնող, պատերազմի սպառնալիքը սեփական ժողովրդի համար կործանարար գործողությունների միակ տրամաբանության վերածած ղեկավարներն ամեն օր պարզապես բացառում են այդ ապագան՝ իրենց հայրենակիցներին դատապարտելով անփառունակ մի ստրկության... Սեփական պետությունը անդառնալիորեն վերածելով օբյեկտի, որի շուրջ ինչ-որ բաներ ասվում են, արվում և որոշվում:

Այն, որ այս պարզ գիտակցությունը վաղուց ի վեր դադարել է քաղաքական կամ նույնիսկ քաղաքացիական պայքար լինելուց, թվում է, հասկացել են բոլորը՝ մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում Գագիկ Գինոսյանի հիշատակին յարխուշտա պարող երիտասարդներից մինչև Խաղաղության խաչմերուկում պինգ-պոնգ խաղացողները: Դա հասկացել են նույնիսկ բառերը, ու այլևս չեն ներում, այլևս չեն գրվում: Մնում է վերջին մի ճիգով դուրս պրծնել կեղծ կրկնակների լաբիրինթոսից:

Читайте на 123ru.net

Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта

Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России

Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.

Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Москва и Пекин подписали программу сотрудничества до 2026 года — Собянин

Свет будут отключать в Чите с 18 июня

Производство электрооборудования расширят в Раменском в 2027 году

Второго тура проваленного «саммита мира» уже не будет – депутат Рады

Музыкальные новости

Социальные и ESG-проекты ГПМ Радио названы лучшими в России

Российские компании придерживаются собственного подхода в ESG

В Дубне сотрудники Росгвардии помогли утиному семейству перейти оживленную трассу

Российские флаги снова вывесили на матче Евро-2024 между Англией и Сербией

Новости России

«Свадьбу в Обломовке» посетили более трёх тысяч ульяновцев и гостей региона

Грядет похолодание: снег, ливни с грозами — синоптики сообщают, что аномальная погода подложит свинью с 18 июня

Производство электрооборудования расширят в Раменском в 2027 году

Второго тура проваленного «саммита мира» уже не будет – депутат Рады

Экология в России и мире

Скидки по поводу и без от Mirihi Island Resort

Proenza Schouler Pre-Fall 2024

Попурри мелодий и дух патриотизма: военный оркестр в парке «Кузьминки» отметил День России

Неблагодарный батька или о чем говорил президент Белоруссии с делегацией Азербайджана?

Спорт в России и мире

Экс-теннисист Ольховский: россияне могут хорошо выступить на Уимблдоне

Самсонова обыграла Александрову и вышла в финал турнира WTA в Хертогенбосхе

«Наконец-то всё началось». Борис Беккер побывал на матче открытия Евро-2024

Рублёв и еще два российских теннисиста не сыграют на Олимпиаде в Париже

Moscow.media

Социальные и ESG-проекты ГПМ Радио названы лучшими в России

ТСД SAOTRON RT-T50: высокопроизводительный терминал сбора данных промышленного класса

Башенный комплекс "Ний" (Ингушетия)

Тренер назвала признаки синдрома перетренированности

Топ новостей на этот час

Rss.plus

Стало известно о состоянии госпитализированных с ботулизмом в Москве

Губернатор Воробьев пригласил президента на открытие больницы имени Рошаля