Երևանի փողոցներում 70-100 տարեկան ծառեր կան, որոնք տարիների ընթացքում կորցրել են կենսունակությունը, հիվանդ են ու քաղաքացիների համար ստեղծում են վթարային իրավիճակներ:
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ տապալված ծառերը հեռացվում են տեղում՝ համապատասխան կառույցների որոշմամբ։
«Պատահարների թիվը նվազեցնելու համար միայն այս տարի կենսունակությունը կորցրած և կենսունակության ավարտին մոտ, ինչպես նաև ձևախեղված շուրջ 250 ծառ է հեռացվել՝ դրանք նորերով փոխարինելու նպատակով։
Երբեմն քաղաքացիների շրջանում այս ծրագիրը դժգոհություն է առաջացնում, թեև այն առաջին հերթին իրենց անվտանգությունն ապահովելու նկատառումով է արվում։
Առաջիկայում մայրաքաղաքի մի քանի հասցեներում ևս կտեսնենք նոր՝ առավել արժեքավոր ու երկարակյաց ծառատեսակներ»,- ասված է հաղորդագրության մեջ:
The post Կենսունակությունը կորցրած ծառերի փոխարեն՝ առավել արժեքավոր և երկարակյաց ծառեր. քաղաքապետարան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.