Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Շնորհավորելով Պուտինին ծննդյան օրվա առթիվ՝ Էրդողանը նշել է, որ երկրների միջև հարաբերությունները շարունակում են զարգանալ և ամրապնդվել։
«Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը գոհունակություն է հայտնել, որ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններն ամրապնդվում և զարգանում են։ Նա նշել է, որ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը կշարունակվի, և առաջնորդները առաջիկա ժամանակահատվածում կշարունակեն մանրամասն քննարկել ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ խնդիրները՝ օգտագործելով տարբեր հնարավորություններ։ Զրույցի ընթացքում նախագահ Էրդողանը շնորհավորել է նաև Ռուսաստանի նախագահ Պուտինին ծննդյան օրվա առթիվ»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ասվում է Էրդողանի գրասենյակի հաղորդագրության մեջ։
The post Էրդողանի գրասենյակը մանրամասներ է հայտնել Թուրքիայի և ՌԴ նախագահների հեռախոսազրույցից first appeared on MediaLab Newsroom-Laboratory.