900,000 դոլարով բարեկարգված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից այգում նոր տույաներ են տնկել։
Ամիսներ առաջ Factor TV-ն պարզել էր, որ մինչ այս տնկված տույաները չորացել են․ դրանցից յուրաքանչյուրը ձեռք էր բերվել 214 հազար դրամով, ընդհանուր արժեքը՝ 8 միլիոն 572 հազար դրամ։ 2500 քմ մակերեսով տարածքը բարեկարգել է 2017 թվականին հիմնադրված «Ավետիսյան Շին Մոնտաժ» ընկերությունը՝ շուրջ 349 մլն դրամով կամ 900,000 դոլարով:
Երևանի քաղաքապետարանը պայմանագիրը կնքել էր 2023 թվականի սկզբին։ Արդյո՞ք քաղաքապետարանը երկրորդ անգամ տնկված տույաների համար պայմանագրից դուրս լրացուցիչ գումար է վճարել։ Ընկերության տնօրեն Համլետ Ավետիսյանի խոսքով՝ իր միջոցներով է փոխել։
Մանրամասները՝ տեսանյութում։
The post Նոր տույաներ՝ չորացածների փոխարեն․ բարձրությունը դարձյալ չի համապատասխանում պայմանագրում նշվածին. Factor first appeared on MediaLab Newsroom-Laboratory.