Добавить новость

Новую спортивную площадку в селе Одинцовского округа обустроят до конца августа

Ефимов: ТиНАО сохраняет лидерство по количеству оформленных договоров долевого участия

Резиденты подмосковных ОЭЗ инвестировали почти 200 млрд рублей в свои проекты

Глава Одинцовского округа вручил школьные рюкзаки юным первоклассникам





Новости сегодня

Новости от TheMoneytizer

Շուրջ 410 մլն դրամի հափշտակություն «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ում․ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթով բացահայտվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲ ընկերությունում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից, նույն ընկերության մի քանի աշխատակիցների օժանդակությամբ, շուրջ 410 մլն ՀՀ դրամ գումարի հափշտակության, փաստաթղթերի կեղծման դեպքը:

«Իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված պաշտոնատար անձը, խախտելով ընկերության կանոնադրության պահանջները, իր ծառայողական լիազորությունների օգտագործմամբ, 2014-2019 թթ. ընթացքում համապատասխան հրամաններ է արձակել՝ իրեն և ընկերության 10 աշխատակիցներին Վրաստանի Թբիլիսի քաղաք գործուղելու վերաբերյալ, որի հիման վրա ընկերության ֆինանսական միջոցներից ինքը և հիշյալ աշխատակիցները ստացել են գործուղման հրամաններում նախատեսված օրերի քանակով գործուղման ծախսերի համար հաշվարկված ընդհանուր՝ 24.727.872 ՀՀ դրամ:

Մինչդեռ պարզվել է, որ նշված աշխատակիցները փաստացի կա՛մ գործուղման չեն մեկնել, կա՛մ մեկնել են արձանագրված ոչ ամբողջ ժամանակահատվածով, սակայն ընկերության հաշվապահություն են ներկայացրել հրամաններով նշված ամբողջ ժամանակահատվածի գործուղման մեկնելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր, որոնք հաստատել է ղեկավար պաշտոն զբաղեցնող նշված անձը: Արդյունքում՝ վերջինս, վերը նշված աշխատակիցների օժանդակությամբ, հափշտակել է ընկերության ֆինանսական միջոցներից փոխանցված ընդհանուր՝ 24.727.872 ՀՀ դրամը:

Նույն ժամանակահատվածում նա նաև համապատասխան հրամաններ է արձակել՝ Թբիլիսի քաղաք գործուղման նպատակով ընկերության 3 վարորդին 215.150 ՀՀ դրամ արժեքով ընդհանուր 640 լիտր բենզին հատկացնելու վերաբերյալ: Սակայն քննությամբ պարզվել է, որ նշված անձինք փաստացի չեն մեկնել գործուղման, սակայն համապատասխան փաստաթղթերում ստորագրել ու ստացել են վառելանյութը, ինչի հետևանքով, հիշյալ վարորդների օժանդակությամբ, ՓԲԸ-ում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը հափշտակել է 640 լիտր բենզին:

Բացի այդ, 2017 թ․ մայիսին, ընկերության ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի թույլտվությամբ, նույն տարվա հունիսին Թբիլիսի քաղաք գործուղման ընթացքում նվերներ մատուցելու պատրվակով, ընկերության աշխատակազմում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձին, վերջինիս կողմից ներկայացված զեկուցագրի հիման վրա, ընկերության միջոցներից 200.000 ՀՀ դրամ է հատկացվել է։ Սակայն քննությամբ հիմնավորվել է, որ այդ ժամանակ ընկերության որևէ աշխատակից փաստացի գործուղման չի մեկնել, իսկ ձեռք բերված նվերները հափշտակվել են ընկերության ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից՝ աշխատակազմում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի օժանդակությամբ:

Պարզվել է նաև, որ ՓԲԸ-ի ղեկավար պաշտոն զբաղեցնող նշված անձը, ի պաշտոնե ղեկավարելով նույն ընկերությունում գործող համակարգչային և ծրագրային ապահովման ծառայությունը, տեղեկացված լինելով նույն ընկերության գլխավոր մասնագետի և համակարգչային ցանցի ադմինիստրատորի պաշտոնը զբաղեցրած անձի կողմից հիմնադրված և փաստացի ղեկավարվող ՍՊ ընկերության՝ անլար կապի միջոցով ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցելու մասին, մտադրվել և ընկերության ֆինանսական հարցերով զբաղվող բաժնի պետի, գլխավոր տնտեսագետի և նշված ՍՊ ընկերության տնօրենի օժանդակությամբ, կատարել է հերթական հափշտակությունը:

Մասնավորապես՝ սերվերների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկման, ընթացիկ վերանորոգման և ծրագրային ապահովման սպասարկման ծառայությունների մատուցման մտացածին նպատակով, իսկ իրականում ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակություն կատարելու դիտավորությամբ, բաժնի պետի կողմից կազմվել և համակարգչային ցանցի ադիմինիստրատորի կողմից ստորագրվել է նշված ՍՊԸ-ի հետ պայմանագրի նախագիծ։ Ապա, խախտելով հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում գնումների հայտարարություն և հրավեր հրապարակելու օրենսդրական պահանջները, առանց պետական գնումների համար նախատեսված մրցույթ հայտարարելու, 2014 թ․ սեպտեմբերին ՓԲԸ-ի անունից նշված ՍՊ ընկերության հետ կնքվել է գնման պայմանագիր, ինչպես նաև՝ պայմանագրի ժամկետը երկարացնելու մասին համաձայնագրեր։

Մինչդեռ պարզվել է, որ դրա անհրաժեշտությունն ընկերությունը չի ունեցել, քանի որ պայմանագրի տեխնիկական բնութագրի հավելվածով նախատեսված աշխատանքները հանդիսացել են ընկերությունում գործող համակարգչային և ծրագրային ապահովման ծառայության հիմնական գործառույթները։ Եվ նախատեսված աշխատանքների փաստացի չկատարվելու պայմաններում, 2014 թ․ սեպտեմբերից մինչ 2019 թ․ դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, ՓԲ ընկերությունից ՍՊ ընկերությանը փաստացի վճարվել է ընդհանուր 168.480.000 ՀՀ դրամ, որը, ՓԲԸ-ի ղեկավար պաշտոն զբաղեցնող նշված անձը, համակարգչային ցանցի ադմինիստրատոր, նշված ՍՊ ընկերության տնօրենի և բաժնի պետի օժանդակությամբ, հափշտակել է:

Բացի այդ, պարզվել է, որ ՓԲԸ-ի ղեկավար պաշտոն զբաղեցնող նշված անձը, չունենալով ինքն իրեն լրացուցիչ աշխատավարձ հանդիսացող վճարներ (պարգևավճարներ, հավելավճարներ և այլն) տրամադրելու լիազորություն, 2014 թ․ հունվարից մինչև 2024 թ․ հունիս, համապատասխան իրավական ակտի բացակայության պայմաններում, ապօրինի, ընկերության մեկ այլ աշխատակցի օժանդակությամբ, արձակել է իրեն լրացուցիչ աշխատավարձ հանդիսացող վճարներ տրամադրելու վերաբերյալ հրամաններ՝ այդ կերպ հափշտակելով 216.328.750 ՀՀ դրամ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ՓԲԸ-ի ղեկավար պաշտոն զբաղեցնող նշված անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում և ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում են համապատասխանաբար ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին և 325-րդ հոդվածի 2-րդ մասին): Նրա նկատմամբ որպես համակցված խափանման միջոցներ են կիրառվել բացակայելու արգելքը, պաշտոնավարման կասեցումը և գրավը՝ 25.000.000 ՀՀ դրամի չափով:

Նրան օժանդակելու համար քրեական հետապնդումներ են հարուցվել նաև ՓԲ ընկերության 6 աշխատակիցների, որոնցից հինգի նկատմամբ որպես համակցված խափանման միջոցներ են կիրառվել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը, իսկ վարորդներից մեկի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:

Նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 31.459.445 ՀՀ դրամը:

Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և վարույթը դատարան ուղարկելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

The post Շուրջ 410 մլն դրամի հափշտակություն «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ում․ քննչական կոմիտե first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

А Моргунова услали в Севастополь. Как снимали «Сказку о потерянном времени»

Два человека погибли и два пострадали при ДТП в Красноярском крае

Москвича будут судить за обман амурчанина на 1,6 миллиона рублей

Решение приняли: этот понедельник будет выходным днем

Музыкальные новости

Генерал армии Виктор Золотов принял участие в заседании национального антитеррористического комитета

В компании «ЛокоТех-Сервис» выберут лучшего ремонтника

Амбассадор фонда без кистей рук установил мировой рекорд в дисциплине стронгмен

В Wildberries озвучили причину приостановки иска Бакальчук о разводе

Новости России

РСХБ: сельское население – ключ к решению демографического вопроса в стране

Прожиточный минимум: в Москве официально запретили строительство микроквартир

В Барнауле самолеты не смогли приземлиться из-за тумана

Петербург меняет фаворитов: инвесторы предпочитают вкладываться в землю и склады

Экология в России и мире

Россиянам будут давать гранты на устойчивое развитие заповедных территорий

Золотые регионы России: «585*ЗОЛОТОЙ» рассказал, в каких городах чаще покупают изделия из золота

Косметолог Мадина Байрамукова: какие процедуры стоит сделать после лета

12 фактов о скелете

Спорт в России и мире

Екатерина Александрова уступила Лулу Сун в полуфинале турнира WTA-500 в Монтеррее

Новак Джокович: «Соперничество с молодыми топами приносит мне удовольствие и вдохновляет на то, чтобы постоянно совершенствовать свой теннис»

Рублев пробился во второй раунд US Open

Анна Блинкова проиграла Эмме Наварро на старте Открытого чемпионата США

Moscow.media

Социальный фонд оказывает помощь эвакуированным жителям Курской области

Ваш Galaxy S4 больше не сможет звонить: Билайн отключил 3G в Москве

Начался суд над опекуншей убитого в Екатеринбурге мальчика

После ДТП с маршруткой в больнице остаются три пассажирки











Топ новостей на этот час

Rss.plus






РСХБ: сельское население – ключ к решению демографического вопроса в стране

Петербург меняет фаворитов: инвесторы предпочитают вкладываться в землю и склады

Два человека погибли и два пострадали при ДТП в Красноярском крае

В парках Подмосковья провели акцию помощи домашним животным