Добавить новость

Иммунолог Болибок: личная гигиена предотвратит заболевание вирусом Коксаки

В России завершили стрельбовые испытания нового автомата АМ-17

Пассажиры Мострансавто совершили в автобусах предприятия более 43 млн поездок в октябре

СК заинтересовался странной смертью мужчины и женщины в подмосковном гараже





Новости сегодня

Новости от TheMoneytizer

Մեծ սառցե պատը. ի՞նչ են լռում սփյուռքի մասին հայաստանցիները

Մի քանի օր առաջ Հայաստանում տեղի ունեցավ Հայաստան-սփյուռք 11-րդ կրթական խորհրդաժողովը, որի ընթացքում ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը հայտարարեց, թե սփյուռքում իրականացվող կրթական ծրագրերը պետք է առավելագույնս համահունչ լինեն Հայաստանում կրթական բովանդակությանը: 

Նրա խոսքով՝ այդպես սփյուռքում ապրող հայրենակիցները երբ իրենց ընտանիքների հետ վերադառնան հայրենիք, երեխաներն ավելի հեշտ կկարողանան ինտեգրվել տեղի կրթական համակարգին: 

Մի կողմ թողնենք այն հարցը, թե ինչպե՛ս է նման դիլետանտությունը կյանքի կոչվելու՝ հաշվի առնելով սփյուռքի բազմաշերտ և բազմալեզու լինելը: 

Հետաքրքրական է, սակայն, այն, որ արդեն որերորդ ՀՀ-սփյուռք հանդիպումը անցնում է մեդիադաշտում գրեթե աննկատ: Պարզապես մի լուր է տեղադրվում թռչնակի համար: 

Իմ դիտարկմամբ՝ բացի բազմապիսի այլ պատճառներից, այստեղ մենք ունենք մեկ հիմնարար խնդիր. Հայաստանի հասարակությունն այլևս չի զգում նախկին ոգևորությունը հավաքական սփյուռքի նկատմամբ: 

Սա ասում եմ՝ առանց գնահատականների, պարզապես որպես արձանագրում: Այս սառցե պատը սփյուռքի և Հայաստանի միջև ամենայն հավանականությամբ սկսեց կարծրանալ 2020 թվականի պատերազմի ժամանակ: 

Նոյեմբերի 9-ից հետո էր, միացրեցի Սերժ Թանկյանի տեսաուղերձը, որում նա ասաց, որ իհարկե պարտվել ենք, բայց կարևորը՝ ունենք դեմոկրատիա։ Մի տեսակ մոլորվեցի այդ խոսքից և կեսից անջատեցի։ Հետո պարզեցի, որ նման խոսքերից ուսերիդ իջնող հոգնությունը միայն ես չեմ, որ զգացել եմ։ Պատերազմից հետո Հայաստանի ու սփյուռքի հարաբերությունները սառել են։ 

Սա, կարծում եմ, այլևս դժվար է հերքել։ Իհարկե, եթե մանրազնին ես նայում պատկերին, իրավիճակը շատ ավելի բարդ է։ Կան սփյուռքից հայրենադարձության առանձին հոսքեր, կան նոր սերնդի հետ, օրինակ ՏՏ ոլորտում, առանձին մասնագիտական կապեր, ի վերջո, կան սփյուռքի տարբեր օջախներ, որոնք իրարից շատ են տարբերվում։ 

Բայց հիմա խոսքը դրա մասին չէ։ Խոսքը Հայաստանի հասարակության լայն ընկալումների, իսկ ավելի ճիշտ կլինի ասել` պայմանական սփյուռքի հետ հուզական կապի աղճատման մեջ է։ 

«Եթե դու ունես սփյուռքի նախարարություն, նշանակում է դու ունես այնպիսի «ռեսուրս», որը կոչվում է սփյուռք։ Ինչպես, օրինակ` նավթի նախարարությունն է»։ Հիշում եմ` հենց այսպիսի մտքերով էի տարված, երբ տարիներ առաջ հերթական անգամ ընթերցում էի «Արի տուն» ծրագրի մասին։ 

Մենք, Հայաստանում նստած, իրոք կարծում էինք, որ սփյուռքը մեր ռեսուրսն է։ Մեր մկաններն ու երկրորդ, գուցե ավելի ուժեղ բազուկը։ 

Արդյոք այսօ՞ր էլ ենք այդպես մտածում։ Եթե անգամ այո, ապա առնվազն հետո ավելացնում ենք, որ չգիտենք, թե ինչպես ռեսուրսն օգտագործել։ Այսինքն՝ պատերազմից հետո սփյուռքը առկա ռեսուրսից դարձավ պոտենցիալ ռեսուրս։ Իսկ պոտենցիալը… դե ջրում լողացող ձուկն էլ է պոտենցիալ կեր, հողը չդրված սերմն էլ է պոտենցիալ թզենի։ 

Իմ դիտարկմամբ` մեր` հայաստանաբնակներիս մտքում ապրող սփյուռքի հանդեպ այս հուզական սառնությունը իր եղյամն է կապում 2020-ի նոյեմբերի 9-ից հետո։ Եվ այն ունի երեք պատճառ։ 

Առաջինը` մեծ միֆն է, որով պարուրված էր սփյուռքը։ Եթե երկրաշարժ լինի, Շառլ Ազնավուրները կօգնեն, եթե կռիվ լինի` Մոնթե Մելքոնյանները կգան, Միշուստինն ու Լավրովը դե մերն են, սփյուռքը չի թողնի, որ մեր մեջքը կոտրեն։ Պատերազմը սկսվեց։ Մոնթեները չեկան։ Լավրովն էլ, պարզվեց, ռուսաստանցի էր։ 

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը 2020 թվականի հոկտեմբերի 27-ին ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր գծապատկեր, որում ներկայացված էր այդ օրերին արված հանգանակությունների աշխարհագրությունը։ 

Հիմնադրամի հաշվետվության մեջ նշված է, որ «Մենք ենք, մեր սահմանները» հանգանակության շրջանակներում ընդհանուր առմամբ հավաքվել է 182,092,795.60 դոլար։ Հաշվետվության մեջ մասնավորապես կարդում ենք՝ 

«Պետք է հպարտությամբ նշել, որ «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաքին իրենց մասնակցությունն են ունեցել Հայաստանի Հանրապետության փաստացի բոլոր քաղաքացիները՝ մանուկներից մինչև թոշակառուներ, բիզնեսներից մինչև անհատ քաղաքացիներ»։ 

Եվ չնայած Հայաստանից բացի տպավորիչ են նաև ԱՄՆ-ում ապրող հայերի փոխանցած գումարները, բայց հաշվի առնելով Միացյալ Նահանգներում կյանքի միջին մակարդակը և այն հանգամանքը, որ նույն Հայկակ Արշամյանի խոսքով՝ ԱՄՆ-ից ներգրավված է եղել մոտ 250 հազար քաղաքացի, լուռ հետևությունները անկախ քեզնից են գալիս։ 

Իհարկե կարելի է երկար խոսել պատճառների մասին, ասել` հարյուր դոլար եմ ուղարկել, տեղ չի հասել, բայց փաստը մնում է փաստ` ՀՀ քաղաքացին նայում է այս թվերին և հիշում պապի ասածը. «Եղունգ ունես, գլուխդ քորիր»: 

Ինձ թվում է`այլ միֆերի հետ մեկտեղ փլուզվեց նաև մեր հասարակության այն պատկերացումը, որ աշխարհասփյուռ հայության համար աշխարհի կենտրոնը Հայաստանն է, հանուն որի պատրաստ են ամեն զոհողության։ 

Հայաստան-սփյուռք սառնության երկրորդ պատճառը մեր կառավարության բացարձակ անտաղանդ, տգետ քաղաքականությունն է։ Այստեղ, կարծում եմ, ամեն ինչ այնքան պարզ է, որ ոչինչ բացատրել պետք չէ։ 

Երրորդ պատճառը, ըստ իս, թաքնված է ավելի շատ հոգեբանական դաշտում։ Այսպիսի հասկացություն կա, կոչվում է «տրավմայի ընդհանուր փորձ» և «կապ տրավմայի միջոցով»: 

Հոգեբանները պարզել են, որ, օրինակ, ահաբեկչության հետևանքով պատանդառված և նույն վայրում միասին փակված մարդիկ հետագայում կարող են հուզական ամուր կապ ձևավորել։ Նրանք անցել են մի փորձության միջով, որը ոչ ոք չի հասկանում։ 

Արհավիրքի ժամանակ մարդիկ միանման հույզեր և ապրումներ են զգում, որը առաջացնում է միասնականության և փոխըմբռնման զգացողություն։ Նրանք իրար ավելի մոտ են զգում։ 

Այս զգացումը կարող է շատ երկար պահպանվել և կապը դարձնել ավելի խոր և ամուր։ Սա նկատվում է, օրինակ, պատերազմի մասնակիցների մոտ, եթե ուշադրություն դարձնենք, սա նկատվում է նաև շրջափակման ծանր օրերն ապրած արցախցիների մոտ, այս երևույթը կա նաև մեծ խմբերի դեպքում։ 

Մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ը մենք և սփյուռքը ունեինք մեկ ընդհանուր խոշոր տրավմատիկ անցյալ` Հայոց մեծ Եղեռնը։ 

Այն այնքան խորն էր, որ անգամ խորհրդային տարիները չկարողացան ստվեր գցել առաջացած և սերնդեսերունդ փոխանցվող միասնականության զգացողության վրա։ 

Բայց նոյեմբերի 9-ը խորապես տրավմատիկ էր աշխարհի հայության այս երեք միլիոնանոց կտորի համար, ով 30 տարի փորձում էր քաղաքական ինքնություն ձևավորել։ 

Այս պարտությունը սասանել է կառուցած վատ թե լավ մի ամբողջ աշխարհայացք։ Մի բան, որը հավաքական սփյուռքը կարող է հասկանալ, բայց դժվար զգա։ 

Ինչպես դժվար զգա պատերազմից հետո թափանցիկ քողի պես ձգվող ու բոլորիս ծածկող անվտանգության կորստի զգացումը։ Հավանաբար սա է ջրբաժանը, սառնության այն պատը, որ հաճախ կառուցում են ծանր փորձության միջով անցած մարդիկ` համոզված լինելով, որ իրենց ոչ ոք չի հասկանա։ 

Առջևում մեզ հավանաբար սպասում է նոր պատերազմ կամ առնվազն քաոտիկ էսկալացիաների շարք։ 

Այստեղ` Հայաստանում, մենք չենք սիրում այդ մասին խոսել, բայց հաճախ միմյանց հայացքների մեջ հստակ կարդում ենք, որ նոր արհավիրքին մենք բախվելու ենք միայնակ` առանց միֆական դաշնակցի, առանց միֆական հզոր սփյուռքի, առանց միֆական հայի հանճարեղ խելքի։ 

Բարիկադների այս կողմում լինելու ենք մենք ու մեզ մնացած թերևս միակ ակտիվ ռեսուրսը՝ դարերի խորքից ժառանգած պապական խոսքը․ «Եղունգ ունես, գլուխդ քորիր»: 

Լիանա Խաչատրյան

MediaLab.am

The post Մեծ սառցե պատը. ի՞նչ են լռում սփյուռքի մասին հայաստանցիները first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Чистки в Минобороны продолжаются. Арестован очередной генерал эпохи Шойгу

ЦИК: явка второго тура выборов президента Молдавии превысила показатели первого

В Москве арестовали генерал-майора Росгвардии

В «Локомотиве» опровергли информацию об интересе к Пруцеву и Зиньковскому

Музыкальные новости

«Зенит» — «Динамо» Махачкала — 2:1. Видеообзор матча РПЛ

Музыкальный спектакль «Я тебе верю!» в декабре в «Колизей – Арена»

Трусова не смогла сделать четверной, Плющенко-младший дрался с мужем Косторной: «Щелкунчик» в Москве

Музыкальный менеджер. Менеджер музыкальной группы. Музыкальный менеджер директор.

Новости России

В Москве арестовали генерал-майора Росгвардии

В Москве арестовали замначальника тыла Росгвардии

Суд арестовал генерал-майора Росгвардии Мирзу Мирзаева за взятку

Чистки в Минобороны продолжаются. Арестован очередной генерал эпохи Шойгу

Экология в России и мире

Романтика знаков зодиака

Недостаток витаминов или древний инстинкт: токсиколог Кутушов рассказал, что толкает людей есть землю

Пегас сделал заявление по новым турам по России на эту зиму, включив в них авиаперелёт

“Фанагория” получила специальный приз «Золотой Дионис» на Top100Wines 2024 за “ценность и достоинство вне времени”

Спорт в России и мире

Теннисная школа экс третьей ракетки мира Петровой открылась в Татарстане

Карен Хачанов снялся с турнира категории ATP-250 в Метце

Корнеева проиграла Сёнмез и не смогла выйти в финал турнира WTA в Мериде

Теннисист Медведев заявил, что поражение на "Мастерсе" ударило по уверенности

Moscow.media

Обзор автомобиля «Москвич» 3

Беспроводной сканер штрих-кодов SAOTRON P05i промышленного класса

Питерские лже-брокеры смогли заработать на ставках 55 миллионов рублей

Портативный ТСД корпоративного класса Saotron RT-T70











Топ новостей на этот час

Rss.plus






Врач перечислила продукты, от которых мужчинам стоит отказаться

В «Локомотиве» опровергли информацию об интересе к Пруцеву и Зиньковскому

Итоги недели: годовщина white paper биткоина и очередной «псевдосатоши»

В Москве арестовали замначальника тыла Росгвардии