«Ամերիկայի ձայնը» զրուցել է ԱՄՆ արդարադատության նախարարության փողերի լվացման և ակտիվների վերականգնման բաժնի միջազգային ստորաբաժանման ղեկավար Մերի Բաթլերի հետ՝ հայաստանյան նախկին պաշտոնյա, մեծահարուստ Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող շքեղ առանձնատան գործի առնչությամբ։ Նյութը ներկայացնում է նաև Խաչատրյանների ընտանիքի փաստաբանների հայտարարությունը գործի առնչությամբ
«Ամերիկայի ձայնը»․ «Շնորհակալ ենք, որ համաձայնվեցիք խոսել մեզ հետ»։
Մերի Բաթլեր. «Ես եմ շնորհակալ։ Հաճույքով»:
«Ամերիկայի ձայն». «Օրերս [ԱՄՆ] Արդարադատության նախարարությունը մամուլի հաղորդագրություն և հայտարարություն տարածեց Հայաստանի նախկին պաշտոնյա Գագիկ Խաչատրյանի հետ կապված գործի մասին, ով նախկինում եղել է ֆինանսների նախարար և հարկային ու մաքսային գերատեսչության ղեկավար։ Գործն առնչվում է նրա ընտանիքին պատկանող առանձնատանը, որի արժեքն է մոտ 63 միլիոն [դոլար է]: Այն առնվազն այդ գնով էր հայտնվել շուկայում։ Գործը տևեց մոտ երկու տարի, եթե չեմ սխալվում, կամ, գուցե, ավելի շատ՝ համաձայնության հասնելու համար։ Կարո՞ղ եք մանրամասներ հայտնել գործի վերաբերյալ, և ո՞րն է եղել նախաքննությունը սկսելու հիմնական պատճառը»։
Ավելին՝ տեսանյութում
The post Գագիկ Խաչատրյանի առանձնատան բռնագանձման գործով ԱՄՆ-ում ստացված գումարը կարող է վերադարձվել Հայաստան.«Ամերիկայի ձայն». տեսանյութ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.