Добавить новость

В Москве увеличили нормативы финансирования школ и детских садов

Газета.ru: в Калуге военный получил «условно» за нападение на людей с другом

В Клину появится умная молочная ферма

SHOT: операция на выбитом глазу боксера Двали продолжалась почти 5 часов





Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ապրել ու օգնել ապրելու. «Սա ցավ է, որ երբեք հաղթահարել չես կարող, բայց չես կարող կանգնեցնել նաև կյանքը»․ Լիլիթ Եգլարյան

44-օրյա պատերազմում որդի կամ ամուսին կորցրած 13 կին, որ կարողացել են հաղթահարել սեփական ցավն ու առաջ նայելու ուժ գտնել իրենց մեջ, այսօր օգնության ձեռք են մեկնում նույն ճանապարհն անցնող մյուս ընտանիքներին: Աջակցություն ցույց տալու նպատակով 2021 թվականին կանայք հոգեբանական վերապատրաստման դասընթացների են մասնակցել՝ դառնալով «հավասար խորհրդատուներ»։ Լիլիթ Եգլարյանը լավ է հիշում մենակության այն ծանր օրերը, […]

The post Ապրել ու օգնել ապրելու. «Սա ցավ է, որ երբեք հաղթահարել չես կարող, բայց չես կարող կանգնեցնել նաև կյանքը»․ Լիլիթ Եգլարյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

44-օրյա պատերազմում որդի կամ ամուսին կորցրած 13 կին, որ կարողացել են հաղթահարել սեփական ցավն ու առաջ նայելու ուժ գտնել իրենց մեջ, այսօր օգնության ձեռք են մեկնում նույն ճանապարհն անցնող մյուս ընտանիքներին: Աջակցություն ցույց տալու նպատակով 2021 թվականին կանայք հոգեբանական վերապատրաստման դասընթացների են մասնակցել՝ դառնալով «հավասար խորհրդատուներ»։

Լիլիթ Եգլարյանը լավ է հիշում մենակության այն ծանր օրերը, որ ապրել է որդու՝ Գևորգի կորստից հետո։ Մոտ մեկ տարի խուսափելով բոլոր հարազատներից, կատարվածի մեջ մեղադրելով ինքն իրեն և աշխարհին՝ Լիլիթը, ի վերջո, ոտքի կանգնելու ուժ և կամք է գտել՝ նեցուկ դառնալով նաև ցավի մեջ գտնվող շատ այլ կանանց համար։

«Որևէ մեկին չէի ուզում տեսնել՝ անգամ ընտանիքի անդամներիս, տանից դուրս չէի գալիս, իսկ դուրս գալու դեպքում էլ՝ միայն գիշերով, որ խուսափեի մարդկանց հետ շփումից։ Կատարվածի մեջ անընդհատ մեղադրում էի Աստծուն, որ երեխայիս հետ էդպիսի բան եղավ, հետո նաև՝ ինձ, որ իրեն պաշտպանել չկարողացա։

Էս ամենը տևեց մոտ մեկ տարի՝ մինչև էն պահը, երբ սկսեցի փնտրել ինձ պես ծնողների ու հասկացա, որ մենակ չեմ։ Հետո սկսեցի շփվել իրենց հետ, քիչ-քիչ ոտքի կանգնել և արդեն օգնել մյուսներին»,- ասում է Լիլիթ Եգլարյանը և հայացքն ուղղում որդու՝ Գևորգի լուսանկարներին, որ հանդիպում են տան ամեն անկյունում։

Գևորգ Խաչատրյանը 19 տարեկան էր։ Բանակ էր զորակոչվել 2020 թ. հուլիսի 28-ին՝ ծառայության անցնելով Մարտունի 2-ում։ Սեպտեմբերի 27-ից Գևորգը՝ որպես հաշվարկի նշանառու, մասնակցել է Ջրականի, Հադրութի, Վարանդայի պաշտպանության համար մղվող մարտերին։

«Երկուսուկես ամսվա ծառայող էր, երբ պատերազմը սկսվեց․․․ Պատերազմի մասին իմացել եմ ամսի 27-ի երկրորդ կեսին։ Ողջ օրվա ընթացքում համացանցից չէի օգտվել, չգիտեի՝ ինչ է կատարվում, իսկ երբ իմանալուց հետո կապվեցի Գևորգի հետ, պատերազմի մասին ոչինչ չասաց, մենակ կրկնում էր՝ ես լավ եմ, ամեն ինչ նորմալ ա, հանգիստ եղի, մա՛մ ջան»,- պատմում է մայրն ու հավելում՝ որդին կռվել է ամենաթեժ կետերում։

«Հոկտեմբերի 6-ին իրեն տեղափոխել են Ջրական, որտեղ շատ ծանր մարտեր են եղել։ Գևն ու մյուս տղաները կարողացել են թշնամուն պատճառել կենդանի ուժի ու զրահատեխնիկայի զգալի կորուստներ, իսկ մենք ոչինչ չգիտեինք, հավատում էինք նրան, ինչ լսում էինք, և հույսով սպասում էինք, որ ամեն ինչ կավարտվի։

Հիշում եմ՝ ինձ անընդհատ հարցնում էր՝ մա՛մ, էդտեղ ի՞նչ են ասում, ի՞նչ ա կատարվում։ Ամեն օր ասում էի՝ էսօր վերջին օրն ա, մի օր էլ համբերեք ու վերջ․․․ չգիտեի՝ ինչ ասեի»։

Լիլիթ Եգլարյանի խոսքով՝ թեև Գևորգը փորձում էր համոզել իրենց, որ ամեն ինչ լավ է, և որ իրենց մոտ նույնիսկ կրակոցներ չկան, այնուամենայնիվ, ինքն արդեն սկսել էր անհանգստանալ։

«Ամսի 9-ին՝ իր զոհվելու նախորդ օրը, երկու անգամ խոսեցի իր հետ։ Անընդհատ փորձում էր խոսել, բայց կապն ընդհատվում էր։ Ասում էր՝ մա՛մ, ու ձայնը կորում էր, հետո՝ նորից ու նորից, վերջում էլ բա՝ մա՛, չի լսվում, հետո կխոսենք, բայց հաջորդ օրն արդեն մենք իրենից լուր չունեինք․․․»,- ասում է մայրն ու նշում՝ հաջորդ օրվանից էլ սկսել են փնտրել իրենց որդուն։

Գևորգ Խաչատրյանը զոհվել է հոկտեմբերի 10-ին Հադրութի մոտակայքում գտնվող 9-րդ կիլոմետր կոչվող տեղամասում թշնամու ԱԹՍ-ի հարվածից:

«Ամսի 12-ին, երբ մենք արդեն ծանր ապրումների մեջ էինք, աշխատավայրում տեսիլք ունեցա, տղաս փեսայի սև կոստյումով ու սպիտակ վերնաշապիկով եկավ աչքիս առաջ, ասեց՝ մա՛մ, ես էստեղ եմ, ինձ էստեղ փնտրեք։ Ու էդպես՝ երկու անգամ:

Երկու օր հետո՝ հոկտեմբերի 14-ին, իրեն գտանք «Հերացիում»․ պարզվում է՝ ամսի 12-ին էին բերել․․․»։

Գևորգը Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի նախկին սան էր: Ավարտելուց հետո ընդունվել էր Մոսկվայի Կ.Ի. Սկրյաբինի անվան անասնաբուժության ու կենսատեխնոլոգիայի պետական ակադեմիա՝ կենսատեխնոլոգիական ֆակուլտետ: Մոր խոսքով՝ Գևորգը ցանկություն ուներ վերադառնալուց հետո ծրագրավորմամբ զբաղվել, սակայն պատերազմն ընդհատեց նրա բոլոր երազանքներն ու նպատակները։

«Գևորգից հետո աշխարհն իմ համար սև ու սպիտակ դարձավ։ Իր հետ իմ կապվածությունն ուրիշ էր, շա՜տ ուրիշ․․․ երևի առաջնեկս էր, դրա համար։ Գևին միշտ ասում էի՝ իմ ընկեր, որովհետև երիտասարդ տարիքում էի ունեցել, ու կարելի է ասել՝ միասին էինք մեծացել․․․ իմ պայծառ, լուսավոր տղան։

Բոլորին մեղադրում էի, մեղավորներ էի փնտրում, չէի հավատում։ Ինքս իմ ցավի հետ մենակ էի մնացել, որևէ մեկին չէի ուզում տեսնել, ոչ մեկի զանգին չէի պատասխանում։ Ինքս իմ մեջ էի փակվել ու անգամ լաց չէի լինում, որպեսզի ցավ չպատճառեմ ընտանիքիս մյուս անդամներին»,- ասում է Լիլիթ Եգլարյանն ու հավելում՝ այս ամենը տևեց մոտ մեկ տարի, երբ հասկացավ, որ իրեն օգնություն է անհրաժեշտ։

«Սկսեցի շատ մամաների գտնել, որոնք, օրինակ, սկսել էին խոսել իրենց որդու ու իրենց ապրածի մասին։ Գրում էի իրենց, հարցնում էի՝ ոնց են, ինչպես են, ինչ ա պատահել իրենց տղաներին։ Հետո հեռախոսահամարներ փոխանակեցինք և որոշեցինք հանդիպել»։

Նույն այդ ժամանակահատվածում էր, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին միավորող «Հավերժ» ՀԿ-ի հիմնադիր Կարինե Մուրադյանը որոշեց իր շուրջը համախմբել կորուստ ունեցող բոլոր կանանց՝ դրանում ընդգրկելով նաև Լիլիթ Եգլարյանին։

«Որոշ ժամանակ հետո սկսվեցին հոգեբանության դասընթացները։ Ես գիտեի, որ օգնության կարիք ունեմ, բայց չէի հասկանում, որ ինձ հենց հոգեբան ա պետք, մտածում էի՝ ինձ սիստեմաներով ու դեղերով բուժեմ, բայց փաստորեն հենց դա էր ինձ այդ պահին անհրաժեշտ»,- ասում է Լիլիթն ու հավելում՝ այնուամենայնիվ, դասընթացների սկզբնական փուլում իրեն շատ վատ էր զգում։

«Ինձ վատ էի զգում, մտածում էի՝ իմ ցավն ինձ հերիք չի, եկել եմ ուրիշներին եմ լսում, ավելի վատ եմ լինում։ Գալիս էի տուն, վատ երազներ էի տեսնում, ինչ-որ բաներ էին աչքիս առաջ հայտնվում։

Էնտեղ գնալուց առաջ անընդհատ փորձում էի պատկերացնել Գևորգիս զոհվելու դրվագները ու երբ սկսեցի բոլորի պատմությունները լսել, ավելի վառ կերպով սկսեցի պատկերացնել, թե ինչպես կարող էր տղաս զոհված լինել»։

Լիլիթի խոսքով՝ թեև եղած հոգեբանական դժվարություններին, այնուամենայնիվ, կարողացավ հասնել ծրագրի երրորդ փուլ, որը ենթադրում էր աջակցություն զոհված զինծառայողների մյուս ընտանիքներին։

«Դեռ դասընթացներից առաջ փորձում էի օգնել վատ վիճակում գտնվող շատ ծնողների, որոնց հանդիպում էի Եռաբլուրում։ Հիշում եմ՝ ծնողներից մեկը, օրինակ՝ ձմռան ցրտին առավոտից երեկո պառկած էր մնացել իր որդու շիրիմին։

Մոտեցա, փաթաթվեցի, խոսեցի իր հետ, ասացի, որ չի կարելի էդպես անել, պիտի փորձենք հավաքել մեզ, ու խնդրեցի փոխանցել իր հեռախոսահամարը, որ կապի մեջ մնանք»,- պատմում է Լիլիթն ու նշում՝ ծնողներից շատերին օգնել է հաղթահարել մեղքի զգացումը, թեև ինքն էլ մինչև վերջ այն չի հաղթահարել։

«Իմ մեղքի զգացումը դեռ կա, բայց մյուսներին օգնում եմ այն հաղթահարել։ Օրինակ՝ մի կին կար, որ մեղադրում էր ինքն իրեն՝ որդուն փրկել չկարողանալու և պատերազմի համար։ Երկար աշխատանքներից հետո, ի վերջո, նա հասկացավ, որ իրենից որևէ բան կախված չէր»։

Պատերազմից հետո Լիլիթն իր մեջ ուժ է գտել և որդի է լույս աշխարհ բերել, որին հոր խնդրանքով կոչել են զոհված եղբոր՝ Գևորգի անունով։ Լիլիթն ասում է՝ որոշումն իհարկե բարդ էր, բայց փոքրիկ Գևորգն իրենց կյանքին նոր իմաստ և ապրելու ցանկություն է հաղորդել։

Ոգեշնչվելով հոգեբանական դասընթացներից՝ Լիլիթն արդեն 2 տարի է, ինչ կրթություն է ստանում Մանկավարժական համալսարանի հոգեբանության ֆակուլտետում։ Ըստ նրա՝ դա ևս օգնում է ճանաչել ինքն իրեն և շարունակել կյանքը։

«Սա ցավ է, որ երբեք հաղթահարել չես կարող, բայց չես կարող կանգնեցնել նաև կյանքը, չես կարող, օրինակ, արգելել մյուս երեխաներիդ ապրել իրենց կյանքը։ Շատերն ինձ ասում են՝ ուժեղ եմ, որ կարողանում եմ ապրել, բայց ես կարծում եմ, որ սա այն է, ինչ ես պիտի անեմ՝ հանուն իմ ընտանիքի, երկու երեխաների և հանուն Գևորգիս, որ իմ միջոցով պիտի ապրի»,- ասում է Լիլիթ Եգլարյանը։

Անի Մարտիրոսյան 

MediaLab.am

The post Ապրել ու օգնել ապրելու. «Սա ցավ է, որ երբեք հաղթահարել չես կարող, բայց չես կարող կանգնեցնել նաև կյանքը»․ Լիլիթ Եգլարյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

В посольстве КНР анонсировали больше китайских фильмов в кинотеатрах России

В Екатеринбурге самолет в Москву вылетел с задержкой

Петербурженка Елена Абрамова — простая переводчица, которую судят за «дискредитацию». Почему она вставала в пикеты и как это связано с ее отцом-диссидентом

Новый киноцентр с клубом откроется в Дзержинском к концу года

Музыкальные новости

Путин попросил Иран о сдержанном ответе Израилю на убийство Хании

Команда СЛД «Узловая» филиала «Московский» компании «ЛокоТех-Сервис» заняла 2 место в соревнованиях по рыбной ловле

Росгвардия обеспечила безопасность во время матча «Спартак» - «Крылья Советов»

Собянин рассказал о реставрации исторических зданий двух театров

Новости России

Турнир по петанку для участников «Активного долголетия» прошел в Серпухове

Неравные половины. Есть ли будущее у мезальянсов?

Пенсионер перевел мошенникам почти 83 миллиона рублей

Узкое горлышко. Как и когда перестроят душный и тесный аэропорт Горно-Алтайска?

Экология в России и мире

Рустэм Султанов возродил в «Звёздном доме» традиции космического поп-рока

Спортмастер запустил новую рекламную кампанию

Театр «Русский балет» представляет постановку балета  «Щелкунчик» на сцене Михайловского театра

Как записать бабушку в телефоне

Спорт в России и мире

Китаянка Чэнь Мэн выиграла золото в настольном теннисе

ATP частично удовлетворила апелляцию Шаповалова. Его оштрафовали, но сохранили призовые и очки

Кафельников не видел, что на ОИ-2024 его назвали нейтральным спортсменом

Алькарас расплакался после поражения в финале Олимпийских игр в Париже

Moscow.media

В России дорожные работы по БКД выполнены более чем наполовину – Марат Хуснуллин

BIA Technologies вошла в число крупнейших ИТ-компаний России

Две фуры, микроавтобус и легковушка: под Орлом произошла жесткая авария

Однажды вечером в Мызе....











Топ новостей на этот час

Rss.plus






Пенсионер перевел мошенникам почти 83 миллиона рублей

Бортпроводники авиакомпании «Якутия» делятся секретами прекрасного внешнего вида

Οлимпиaдa cтaлa пοcлeднeй κaплeй для бοлгap. Πapлaмeнт cтpaны οтмeнил гeй-пpοпaгaнду

Турнир по петанку для участников «Активного долголетия» прошел в Серпухове