Добавить новость

Журналист Ревунов: Евгения Поддубного направят в московскую клинику

Экс-губернатор Никита Белых устроился на кондитерскую фабрику «Пермская»

КАРАБАХ. Принуждение Армении к миру. США недовольны сближением Грузии и Китая

Актер фильма «Тихий Дон» Владимир Крашенинников скончался в 75 лет



Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ամառային կրթամշակութային ծրագիր Դեբետում՝ հայ և Վրացի երիտասարդների մասնակցությամբ

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են՝ Լոռու մարզի Դեբետ համայնքում գտնվող ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում Հայաստանի և Վրաստանի 60 երիտասարդների մասնակցությամբ կազմակերպված ամառային կրթամշակութային-երիտասարդական միջազգային ծրագրի շրջանակում տեղի է ունեցել պանելային քննարկում։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի տեղակալ Տարիել Գուգավան, ՀՀ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, […]

The post Ամառային կրթամշակութային ծրագիր Դեբետում՝ հայ և Վրացի երիտասարդների մասնակցությամբ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են՝ Լոռու մարզի Դեբետ համայնքում գտնվող ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում Հայաստանի և Վրաստանի 60 երիտասարդների մասնակցությամբ կազմակերպված ամառային կրթամշակութային-երիտասարդական միջազգային ծրագրի շրջանակում տեղի է ունեցել պանելային քննարկում։

Քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի տեղակալ Տարիել Գուգավան, ՀՀ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը, Հայաստանում Վրաստանի դեսպան Գեորգի Շարվաշիձեն, երկու երկրներից երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, երիտասարդներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ներկաներին՝ ընդգծելով Հայաստանի և Վրաստանի միջև դարավոր բարեկամական հարաբերությունները և երիտասարդների մասնակցությամբ նման ծրագրերի իրականացման կարևորությունը այդ հարաբերությունների շարունակականության ապահովման առումով։

«Մեր երկու ժողովուրդների միջև ձևավորված բարիդրացիական և ամուր բարեկամական կապերի ժառանգությունը սերունդներին փոխանցելը կարևոր է բոլորիս համար: Հայաստան-Վրաստան միջկառավարական համագործակցության  բաղադրիչ հանդիսացող նման ծրագրերը հնարավորություն են տալիս երիտասարդներին ճանաչել միմյանց՝ ապագայում հանդես գալու որպես հայ-վրացական բարեկամության դեսպաններ:  Երկկողմ ձևաչափով իրականացվող այս ծրագրերը ամրացնում են բարեկամական կապերը`հիմքեր ստեղծելով նաև հետագայում այլ համագործակցային նախագծերի համար։  Ժողովրդավարության զարգացման ուղին բռնած Հայաստանը և Վրաստանը հանրային կյանքի տարբեր ոլորտներում ունեն բարեփոխումների համեմատելի օրակարգ, և փորձի փոխանակումը այդ թվում նաև երիտասարդական քաղաքականության ոլորտում օգտակար է»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Նախարարի տեղակալը կարևորել է ծրագիրը նաև միջմշակութային հաղորդակցության տեսանկյունից՝ շեշտելով, որ  մշակութային երկխոսությունը բարեկամության ամրացման ամենաարդյունավետ ձևերից է:

Կարևորելով ծրագրի շարունակականությունը որպես միջկառավարական համագործակցության կարևոր բաղադրիչ` նա կոչ է արել երիտասարդներին՝ զարգացնել կարողունակությունները, անդադար սովորել և, որպես համայնքի կամ որևէ երիտասարդական կառույցի ներկայացուցիչ, տարածել ծրագրի շրջանակում ձեռք բերած հմտությունները իրենց համայնքում, տարածաշրջանում  ուսումնական հաստատությունում։

«Ծրագրի կարևոր ակնկալիքներից է նաև այն, որ երիտասարդներ կարող են լավագույնս նպաստել Հայաստան-Վրաստան փոխադարձ հարաբերությունների խորացմանը ամենատարբեր ոլորտներում»,- խոսքն ամփոփել է Արթուր Մարտիրոսյանը: 

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Տարիել Գուգավան, ողջունելով մասնակիցներին, ընդգծել է, որ սա լավ հնարավորություն է բարեկամ Հայաստանի և Վրաստանի երիտասարդների համար ավելի մոտ լինելու միմյանց, փոխանակվելու գիտելիքներով և կիսվելու մշակույթի և երիտասարդության ոլորտների համընդհանուր խնդիրներով։

«Մեր երկու երկրները միշտ էլ լավ հարաբերություններ են ունեցել, և այժմ ժամանակն է, որ մեր երիտասարդների շրջանում ևս ձևավորվեն և խորանան այդ հարաբերությունները, որ նրանք ևս սերտ կապեր հաստատեն՝ դրանով նաև նպաստելով երկու երկրներում երիտասարդության շրջանում առկա խնդիրների վերհանմանն ու լուծմանը։ Շատ ուրախ ենք, որ ծրագիրը լինելու է շարունակական և 2025 թվականին Վրաստանը կընդունի Հայաստանի երիտասարդներին»,- ասել է Տարիել Գուգավան։

Պանելային քննարկման շրջանակում Հայաստանի և Վրաստանի փոխնախարարները, ինչպես նաև երիտասարդական քաղաքականության ոլորտում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ներկայացրել են երիտասարդական ոլորտում իրենց երկրներում իրականացվող պետական քաղաքականությունը, իրագործվող ծրագրերը, առկա խնդիրները, լուծման ուղիները։ Երիտասարդները նաև բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը, ներկայացրել իրենք պատկերացումները Հայաստանում և Վրաստանում երիտասարդության առջև ծառացած հիմնախնդիրների մասին, ինչպես նաև կիսվել Հայաստան-Վրաստան հարաբերությունների հետագա զարգացման մասին առաջարկներով։

Թե՛ Հայաստանի և թե՛ Վրաստանի երիտասարդները հավաստիացրել են, որ ծրագիրը հաջողված է՝ որպես լավ հնարավորություն միմյանց ճանաչելու ոչ միայն անձնապես, այլև ավանդույթների, մշակույթի, ազգային առանձնահատկությունների առումով։ Վրաստանից մասնակցող երիտասարդ Ցոտնե Լացուզբաիան նշում է՝ արդեն հասցրել են ձեռք բերել լավ ընկերների և մտերմանալ նրանց հետ, և վստահ է՝ դեռ երկար շարունակելու են պահպանել հաստատված ընկերական կապերը, իսկ Միլենա Կռոյանը՝ Հայաստանից, հատկապես տպավորվել է ծրագրի շրջանակում ներկայացված վրացական ավանդույթներով ու ծիսական արարողություններով։

Ծրագիրն անցկացվում է հուլիսի 29-ից օգոստոսի 4-ը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության համագործակցությամբ՝ ՀՀ պետական բյուջեից «Հայաստանի մանուկներ» (COAF) հիմնադրամի հատկացված միջոցներով։

Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի և Վրաստանի պատանիների ու երիտասարդների միջև հաղորդակցման ապահովմանն ու միջմշակութային-երիտասարդական կապերի ստեղծմանը՝ հիմքում ունենալով երկու երկրների միջև երիտասարդության շրջանում փորձի փոխանակումն ու մշակութային, սովորութային յուրահատկությունների, աշխարհագրական, լեզվական առանձնահատկությունների ճանաչողությունը։

Ծրագիրը ներառում է մի շարք երիտասարդական, մշակութային, սպորտային, կրթական, ճանաչողական միջոցառումներ, ինչպես նաև ինտելեկտուալ ժամանցի և մրցակցային խաղեր։

The post Ամառային կրթամշակութային ծրագիր Դեբետում՝ հայ և Վրացի երիտասարդների մասնակցությամբ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

КАРАБАХ. Принуждение Армении к миру. США недовольны сближением Грузии и Китая

Неравные половины. Есть ли будущее у мезальянсов?

Узкое горлышко. Как и когда перестроят душный и тесный аэропорт Горно-Алтайска?

Актер фильма «Тихий Дон» Владимир Крашенинников скончался в 75 лет

Музыкальные новости

Туляки вышли в финал XII летней Спартакиады учащихся России по шахматам

Собянин провел заседание президиума столичного правительства

Команда СЛД «Узловая» филиала «Московский» компании «ЛокоТех-Сервис» заняла 2 место в соревнованиях по рыбной ловле

Дарья Семёнова, атлетистка Нижегородской сборной, примет участие в новом спортивном шоу телеканала ТНТ «Игры без границ»

Новости России

Подросток из Москвы попал под камнепад

В РФ предложили разрешить тратить маткапитал на обучение в автошколе

Неравные половины. Есть ли будущее у мезальянсов?

Бортпроводники авиакомпании «Якутия» делятся секретами прекрасного внешнего вида

Экология в России и мире

Театр «Русский балет» представляет постановку балета  «Щелкунчик» на сцене Михайловского театра

Сразу 34 провинции Таиланда окажутся под ударом: сильнейший муссон накрывает королевство, туристов предупреждают о неизбежных наводнениях

Продвижение Стихов. Раскрутка Стихов. Продвижение Песни. Раскрутка Песни.

8 опасных насекомых и членистоногих, с которыми лучше не сталкиваться

Спорт в России и мире

Рахимова поднялась на 12 строчек в рейтинге WTA, Павлюченкова вернулась в топ‑30

Потапова проиграла Френх на старте турнира WTA в Торонто

Кафельников не видел, что на ОИ-2024 его назвали нейтральным спортсменом

«Невероятное счастье и… нечто небывалое»: как Джокович выиграл Олимпиаду и стал величайшим теннисистом в истории

Moscow.media

Системный Софт и международный разработчик решений для управления устройствами Scalefusion объявляют о партнерстве

«Уже и бомжихи в никабах!»: сколько зарабатывают цыгане-попрошайки?

Команда СЛД «Узловая» филиала «Московский» компании «ЛокоТех-Сервис» заняла 2 место в соревнованиях по рыбной ловле

BIA Technologies вошла в число крупнейших ИТ-компаний России











Топ новостей на этот час

Rss.plus






«Американский» похититель мультфильмов: как актер Олег Видов превратился в предателя

Пожар на Чистопольской скрыл следы преступления

Экс-губернатор Никита Белых устроился на кондитерскую фабрику «Пермская»

Кто будет содержать светофоры и дорожные знаки города