Добавить новость

Загруженность дорог Подмосковья составляет 4 балла вечером 6 августа

Столица выделила грант на подготовку мединженеров и техников

В Москве привели в порядок более 60 усадеб в рамках реставрационных работ

Гастроэнтеролог Вялов: очень важно разобраться, что именно вызвало отравление





Новости сегодня

Новости от TheMoneytizer

Գոյության տարածք. «Իմ խնդիրը լուծելու միջոցով սկսեցի ուրիշներին էլ օգնել». Անդրանիկ Մարգարյանը

Պատերազմը վատ բան է, բայց նաև լավ ուսուցիչ է, որը սովորեցնում է սիրել կյանքը։ 44-օրյա պատերազմից գրեթե չորս տարի անց Անդրանիկ Մարգարյանը սեր է խոստովանում կյանքին ու իր կողքին մնացած մարդկանց։ Առաջնագծում ստացած ողնուղեղային ծանր վիրավորման հետևանքով ստորին վերջույթների կառավարումը կորցրած մայորը ոչ միայն ինքն է վերադարձել լիարժեք կյանքին, այլև օգնում է իր պես նոր […]

The post Գոյության տարածք. «Իմ խնդիրը լուծելու միջոցով սկսեցի ուրիշներին էլ օգնել». Անդրանիկ Մարգարյանը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Պատերազմը վատ բան է, բայց նաև լավ ուսուցիչ է, որը սովորեցնում է սիրել կյանքը։ 44-օրյա պատերազմից գրեթե չորս տարի անց Անդրանիկ Մարգարյանը սեր է խոստովանում կյանքին ու իր կողքին մնացած մարդկանց։ Առաջնագծում ստացած ողնուղեղային ծանր վիրավորման հետևանքով ստորին վերջույթների կառավարումը կորցրած մայորը ոչ միայն ինքն է վերադարձել լիարժեք կյանքին, այլև օգնում է իր պես նոր կարգավիճակում հայտնված մարդկանց։ 

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում գտնվող իր տանը Անդրանիկ Մարգարյանը հոր և եղբոր հետ միասին ավտոմեքենաները դարձնում է ձեռքի կառավարմամբ։ Արդյունքում՝ հենաշարժական սահմանափակում ունեցող ցանկացած մարդ կարողանում է մեքենա վարել առանց ոտքերի օգնության։ 

– Ինձ պես բազմաթիվ տղաների մոտ պատերազմից հետո գլխավոր ցավն էն էր, որ մենք մեզ անպետք էինք զգում, չէինք կարող մեր ընտանիքներին որևէ օգուտ տալ, անձամբ ես չէի կարողանում համակերպվել, որ էլ չեմ կարող տղաներիս ձեռքերից բռնել ու նրանց տեղ տանել։ Բայց մեր ստեղծած մեխանիզմի շնորհիվ հիմա ես կարողանում եմ մեքենայով դա անել։ Ստացվեց էնպես, որ իմ խնդիրը լուծելու միջոցով սկսեցի ուրիշներին էլ օգնել։

Պատերազմից հետո առաջին տարում հասարակության մեջ հատուկ վերաբերմունք կար, տաքսու վարորդները օգնում էին, աջակցում էին, երկու տարի հետո այդ ամենը պակասեց, երեք տարի անց ամեն ինչ մոռացվեց։ Մեզ համար կարևոր է, որ մենք ունենանք մեր ինքնուրույն կյանքը։ Ինձ համար երջանկություն է տեսնել, թե ինչպես է, օրինակ, Մարտունիում ապրող մի տղա, որը չի կարող քայլել, մեքենա վարում, ու ուրախ է, ժպտում է։ 

Հայրս ճարտարագետ է, խառատ, միասին մտածեցինք, տարբեր օրինակներ տեսանք, որոշեցինք ստեղծել մեր մեխանիզմը։ Փորձարկումներ արեցինք ու սկսեցինք սարքել, ոչ միայն ինձ համար սարքեցինք, այլ իմ շատ ընկերներ, ծանոթներ, նույնիսկ անծանոթ, եկել գտել են ինձ ու խնդրել են իրենց մեքենայում էլ էդ տեղադրել։

Մինչև պատերազմը ծառայել եմ Ջրականում՝ որպես սպառազինության ծառայության պետ, կոչումով մայոր եմ, ծառայում էի, ընտանիքս էլ ինձ հետ էնտեղ էր։ Էդ ժամանակ երկու երեխա ունեինք, կինս էլ հղի էր։ 

Ծառայողական պարտականություններս կատարել եմ մինչև հոկտեմբերի 3-ը, այդ օրը լույս առավոտը ստացել եմ ողնուղեղի հրազենային վիրավորում: Իմ մատակարարման գործին զուգահեռ գնացել էինք առաջնագիծ զենք-զինամթերք տանելու և վիրավորներին դուրս բերելու։ Հասանք, զենքը տվեցինք, երեք վիրավորի վերցրինք, դուրս գալու ճանապարհին շրջափակման մեջ ընկանք։

Փառք Աստծո, զոհ չունեցանք, միայն ես էի վիրավորվել։ Մոտիկ մարտ էր, տեսա, թե ով իմ վրա կրակեց, տեսա  նրանց խումբը, փորձեցի արագ արձագանքել։ Երբ կրակեցին, մենք մեքենայում էինք: Իմ մարմնով փակեցի, որ կողքիս նստած վարորդին գնդակները չկպնեն։ Եթե վարորդին կպներ, կարող ա բոլորս մնայինք էնտեղ։ Իսկ էսպես, թեև ես վիրավորվեցի, բայց վարորդը կարողացավ արագ քշել, հեռանալ։ Գիտակցությունս հիմնականում տեղն էր, քանի որ վարորդը տեղանքին ծանոթ չէր, կամավոր էր եկել, ես էի նրան ճանապարհը ցույց տալիս, որ կարողանանք դուրս գալ, հասնել մեր դիրքերի մոտ։ 

Կադրեր եմ հիշում, երբ աչքերս փակում-բացում եմ՝ հագուստս են հանում, մեկն ասում է՝ չի շնչում։ Հիշում եմ՝ ինձ հասցրին Տող գյուղի հիվանդանոց, աչքերս բացեցի, ծանոթ սպաների տեսա, հետո ուշքի եկա, որ հասել եմ Ստեփանակերտ, ինձ շտապօգնության մեքենայով ճանապարհեցին Երևան՝ Մուրացանի հոսպիտալ։ 

Հասա Մուրացան, մեր մոտ ծառայողի զինվորներից մեկը հոսպիտալում կամավոր է եկած լինում, եկավ  ինձ մոտ, հիշեցի նրան, էդ պահին նրան ասացի՝ ոտքերս չեմ զգում, ինձ ասեք՝ ի՞նչ է եղել։ Ձգվեցի նայեցի՝ ոտքերս տեսնում եմ, բայց չեմ զգում։ Գիշերը ստուգեցին ու անմիջապես տարան վիրահատարան՝ ողնաշարիս վնասվածքը վիրահատելու։ 

Էնտեղից ինձ տեղափոխեցին «Նաիրի» ԲԿ, 40 oրից դուրս գրվեցի, հետագա վերականգնումս շարունակեցի Զինվորի տանը։ 

Ժխտողականությունս շատ էր, բայց որ այնտեղ սկսեցին ինձ հետ աշխատանքներ տանել, վարժություններ անել, քիչ-քիչ սկսեցին ինձ տրամադրել, որ իմ վնասվածքը էս է, պետք է աշխատեմ դրա հետ։ Էդտեղից հետզհետե սկսեցի գիտակցել, թե ինչ վիճակի մեջ եմ հայտնվել։ 

Դրանից հետո եկավ մյուս փուլը, երբ մտածում էի՝ ինչի՞ ես, ավելի լավ է չլինեի, քան էսպիսին լինեի… էդ ամենը մտածել եմ, էդ մտքերը գնում-գալիս էին։ 

Այն գիտակցումը, որ թեկուզ այս վիճակով, բայց ողջ եմ, ու էդ լավ է, ինձ մոտ ուշ է եկել։ Մտածում էի՝ չէ՛, էլի, մենակ ոչ ես։ Ես մտածում էի, որ էլի պետք է մնայի կռվելու։ Ես չափազանց շուտ վիրավորվեցի, դեռ շատ անելիքներ ունեի պատերազմում։ Ամբողջ զինվորական ծառայությանս ընթացքում ես պատրաստվել էի պատերազմին, ու ինձ մոտ կռվի հենց առաջին վայրկյանից էլ զգացողություն էր, որ ես հստակ ու կոնկրետ գիտեմ, թե ինչը, ոնց ու երբ պետք է անեմ։ 

Պատերազմական մի ընկեր ունեմ, իմ պես ծանր վիրավորում էր ստացել, մինչև անցած տարի չէր ընդունում եղածը, ասում էր՝ վերջ,մենք ո՞ւմ ենք պետք, կյանքն արդեն իմաստ չունի։ Անընդհատ վիճում էինք այդ թեմայով։ Մի օր էլ անկախ ինձնից մի օրինակ բերեցի։

Արցախում երբ ապրում էինք, հարևան տանը մի տղա էր ապրում, անունը՝ Սարո, ինքն էլ երկու տղա ուներ, ես էլ, մեր երեխաները միասին խաղում էին։ Պատերազմից հետո տեսանյութ տեսա, թե ինչպես են Սարոյի որդիները գնում նրա գերեզմանի քարի մոտ։ Այնպես էի ազդվել այդ կադրերից։ Էդ ծանոթիս ասացի՝ հիմա լա՞վ է, որ երեխադ կարող է գալ քեզ մոտ, ձեռքը դնել ոտքիդ, թե՞ լավ է, որ գար քարիդ մոտ կանգներ։ Հասկանում եմ, որ կոպիտ օրինակ բերեցի, բայց նման մտքերն են ինձ օգնել։ 

Հիմա ես աշխատում եմ որպես հաշվապահ, մեքենաների ձևափոխումների կազմակերպումն եմ անում, զբաղվում եմ լողով, պարով, մարզասրահ եմ գնում, ընտանիքիս հետ եմ շատ ժամանակ անցկացնում։ Հաճախ է լինում, որ տղաներս հեծանիվ են քշում, ես էլ՝ սայլակս, ու մրցում ենք, թե ով ավելի արագ տեղ կհասնի։

Պատերազմը կյանքեր է խլում, շատ կյանքեր, բայց ովքեր մնում են, կյանքը սիրում են։ Պատերազմը սովորեցնում է գնահատել այն, ինչ ունես։ Հա, շատ բաների հետ համակերպվում ես, քո նոր կյանքի հետ ես համակերպվում, այս նոր վիճակն ես ընդունում, բայց անընդհատ պետք է հիշես, որ ունես ծառայակից ընկերներ, որոնց եթե ցանկանաս զանգես, խոսես, այլևս երբեք չես կարող։ 

Պատմությունը և լուսանկարները՝ Անի Գևորգյանի

MediaLab.am

The post Գոյության տարածք. «Իմ խնդիրը լուծելու միջոցով սկսեցի ուրիշներին էլ օգնել». Անդրանիկ Մարգարյանը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Синоптик Ильин: 10 и 11 августа в Московском регионе ожидаются дожди с грозами

РЖД назначили дополнительные поезда между Москвой и Курском

Бригады санавиации доставили 411 пациентов в больницы Подмосковья с начала года

Группа "Катюша" встретилась с контрактниками в Едином пункте отбора на военную службу в Москве

Музыкальные новости

Продвижение Стихов. Раскрутка Стихов. Продвижение Песни. Раскрутка Песни.

Чемпионат России по гребле прошел в Богородском округе

Бастрыкин поручил возбудить дело после нападения на полицейских в Новосибирске

Ракова: онкологические стационары Москвы полностью перешли на безбумажный формат

Новости России

Обстановка на трассе М-4 "Дон" 8 августа 2024: где образовались пробки

Звезда сериала "Постучись в мою дверь в Москве" Лиана Гриба вышла замуж за Губина

Сбербанк допустил остановку в России биржевых торгов юанем

Суд дал 3,5 года инспектору ГИБДД за взятку от обвиняемого в убийстве байкера

Экология в России и мире

Россия и Дети: Рассказ циркового артиста из Бурятии о цирке - Театр и Цирк, Культура и Концерт

Артист госцирка Бурятии о работе в цирке - Театр и Цирк, Культура и Концерт, Россия и Дети

Флагманский магазин Sela открылся в ТРК «Лето»

Как вредные привычки влияют на сердечно-сосудистые заболевания?

Спорт в России и мире

Сафиуллин не смог пройти во второй круг турнира ATP в Монреале

Самсонова вышла в 1/8 финала турнира WTA в Торонто

Диана Шнайдер в упорной борьбе обыграла Хэрриет Дарт в первом круге турнира в Торонто

Блинкова проиграла Стирнс на старте турнира WTA в Торонто

Moscow.media

ALMI Partner и «ГИГАНТ» подтвердили совместимость продуктов

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Пенсии работающих пенсионеров начнут индексироваться с 2025 года

Завершена надвижка моста на обходе Нижнекамска

«Аэродиск» представил первую версию ролевой модели в ПО для управления СХД











Топ новостей на этот час

Rss.plus






Бригады санавиации доставили 411 пациентов в больницы Подмосковья с начала года

РЖД назначили дополнительные поезда между Москвой и Курском

Хоккеисты из Балашихи вышли в четвертьфинал Кубка Овечкина

Ученые назвали снижающую уровень «плохого» холестерина муку