Добавить новость

Григорий Иванов: «Сборной России надо играть, но не с такими командами, как Бруней»

ВС РФ осталось пройти пять километров, чтобы закрыть «котел» южнее Курахово

Собянин рассказал о предпринимательских классах в школах Москвы

Экс-солиста «На-На» Левкина похоронили на Троекуровском кладбище в Москве



Новости сегодня

Новости от TheMoneytizer

Այս իշխանությունները պետք է մի 30 տարի մնան, որ Ակադեմիական քաղաքի ծրագիրն իրականանա, չեմ տեսնում ծրագրին կողմ մեկ այլ խումբ. Սերոբ Խաչատրյան

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը

– Պարո՛ն Խաչատրյան, քանի որ արդեն կայացել է «Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագծի հայեցակարգի վերջնական տարբերակի հանրային ներկայացումը, ես ձեր մասնագիտական գնահատականն եմ խնդրում այս ծրագրի վերաբերյալ։

– Մենք արդեն այս պահին խնդիր ենք ունենում կրթության զարգացման մինչև 2030 թվականի ռազմավարության հետ կապված, որովհետև այդ ծրագրում գրված է, որ 2030 թվականին արդեն Ակադեմիական քաղաքը ստեղծված է լինելու, նույն բանը գրված է նաև այդ ռազմավարության գործողությունների ծրագրում, որի համաձայն մենք 2030 թվականին արդեն այդ քաղաքը պետք է ունենանք:

Բայց հիմա ասվում է, որ մինչև 2030 թվականն ընդամենը մեկ բուհ կտեղափոխվի Ակադեմիական քաղաք, այսինքն՝ մնացած մաքսիմում յոթ բուհերը, ինչու եմ ասում՝ յոթ, որովհետև այդ նույն ռազմավարության մեջ գրված է, որ մինչև 2030 թվականը Հայաստանում պետք է մնա ամենաշատը ութ բուհ։ Իսկ արդեն այդ գերմանացի մասնագետը հայտարարեց, որ Ակադեմիական քաղաքի կառուցումը կարող է տևել 20-30 տարի, ստացվում է, որ մոտավորապես 2050 թվականին է Ակադեմիական քաղաքը պատրաստ լինելու։ 

Սա նաև նշանակում է, որ, ըստ ամենայնի, այդ ծրագրի ամբողջական իրականացման հավանականությունը շատ թույլ է, որովհետև որպեսզի այդ ծրագիրը մինչև վերջ իրականանա, պետք է այնպես լինի, որ այս իշխանությունները մի 30 տարի մնան, որովհետև այս պահին ես Հայաստանում չեմ տեսնում մարդկանց մեկ այլ խումբ, որ կողմ է այս ծրագրին։ 

Իմ կանխատեսումն այն է, որ կստեղծվի ինչ-որ բան, գուցե մեկ կամ երկու բուհ միավորվեն, տեղափոխվեն այդտեղ, բայց այն որպես ամբողջություն, ես կարծում եմ, այնքան թանկ ծրագիր է Հայաստանի համար, որ դա մոտավորապես լինելու է այսպես ասած Իռլանդիայի խորհրդարանի շենքի պես մի ծրագիր, այսինքն՝ դա այն ծրագիրն է, որը երկու-երեք անգամ անընդհատ հետաձգվել է, լրացուցիչ գումար են պահանջել և այլն։ 

Մեզ նման մի բան է սպասում, որովհետև չկա որևէ համոզիչ փաստարկ, որը ակադեմիական համայնքին կմիավորի։ Ես մի պարզ հարց ունեմ․ մոտավորապես 15 տարի առաջ սկսեցինք ավագ դպրոցների ծրագիրը, անցել է 15 տարի, մենք ավագ դպրոցները խելքի չենք բերել, հիմա հարցս՝ եթե մենք ավագ դպրոցների հարցը 15 տարում չենք լուծել, ինչո՞ւ ենք մի ուրիշ մակարդակի գործ բռնում։ 

Եթե այդքան ռեսուրս կա, եկեք ավագ դպրոցների հարցը լուծենք, կարգի բերենք այդ դպրոցները, որովհետև այսօր դրանք շատ վատ ու ծանր վիճակում են, մենք ունենք 100-150 աշակերտանոց ավագ դպրոցներ, այդ դպրոցները մարում են։ 

Այդ դպրոցների կրթության որակը բավական ցածր է, որովհետև լավ սովորողների մի մասը գնում է կա՛մ մասնավոր դպրոցներ, կա՛մ քոլեջներ, ու ավագ դպրոցների ընդհանուր վիճակը շատ բարդ է։ 

Եկեք հլը այս պարզ հարցը լուծենք, որ ավելի հեշտ է, հետո նոր բռնենք երկրի ամբողջ բուհական համակարգի հարցը լուծենք, որովհետև եթե մի հարցը չլուծած՝ նոր հարց բերենք գլխներիս, չկարողանանք տակից դուրս գալ, պատկերացրեք վիճակը։ 

Ավագ դպրոցների օրինակը բերում եմ, որովհետև երբ այս ծրագիրը սկսվեց, էլի նույն ձևով ասվում էր, որ շուտով Հայաստանի դիմորդներն այլևս կրկնուսույցի կարիք չեն ունենա, գյուղերում կլինեն հանրակացարաններ, և այլ բաներ էին ասվում, բայց վերջում ոչ մի բան էլ չեղավ, ու հայտնվեցինք կոտրած տաշտակի առաջ։ 

Նույնը սա է, շատ հեշտ է հայտարարել, նախագիծ գծել, բայց այդ ամբողջի իրականացումը այլ բան է։ Եվ, որ ամենակարևորն է՝ բովանդակային բաղադրիչը համոզիչ չէ, չկա որևէ համոզիչ բան, որ այն, ինչ իրենք ուզում են անել այդ Ակադեմիական քաղաքում, հնարավոր չէ անել այսօր «Երիտասարդական» մետրոյի շուրջ գտնվող ակադեմիական քաղաքում։ 

Ավելին ասեմ, միշտ դա շեշտել եմ. այսօր մեր բուհերը ավելի պարզագույն խնդիրներ պետք է լուծեն, եթե դու պարզագույն խնդիրները չես լուծել, չես կարող ավելի բարձր մակարդակի խնդիր լուծել։ 

Բուհերում այսօր ունենք լրջագույն խնդիր, ուսանողների բացակայությունները հասել են անթույլատրելիության աստիճանի, այսօր բոլորն աշխատում են դասերի հաշվին, ընդ որում՝ բուհերը քաղաքի կենտրոնում են գտնվում։ Եթե հիմա այս իրավիճակում բուհերը տանում ենք քաղաքի ծայրամաս, ինչպե՞ս են այդ աշխատող ուսանողները դասի գալու, այսօր նրանք գոնե գալիս են դասի, որովհետև բուհերը քաղաքի կենտրոնում են, ու ավելի հեշտ է, հարմար է, բայց, եթե դու տարար քաղաքից դուրս, այդ քաղաքի կենտրոնում աշխատող ուսանողը ո՞նց է հասցնելու դասի գալ։ 

Այսօր Հայաստանի խնդիրն այն է, որ կրթության ոլորտի բոլոր իրական խնդիրները ծածկադմփոց են արվում, դրա փոխարեն բերվում են ճոռոմ, ամպագոռգոռ ծրագրեր, իսկ երբ դու համակարգը ներսից գիտես, այդ ամենը շատ ծիծաղելի է թվում։ Անլուրջ է այս ամենը, եկեք վերջապես խիզախություն ունենանք ու բացենք կրթության խնդիրների իրական պատկերը, որովհետև մենք շարունակում ենք կեղծել, թաքցնել, մանիպուլյացիաներով ասել՝ լավ է, լավ է, բայց լավ չէ։ 

Տասը-քսան տարի առաջ ուսանողներն անհամեմատ պարտաճանաչ դասի էին գալիս ու ավելի լավ էին սովորում։ Եկեք հասկանանք այս խնդիրների պատճառը, սրանք լուծենք, հետո նոր գերմանացիներին, անգլիացիներին աստղաբաշխական փողեր տանք ու ասենք՝ ահա մեզ համար մի հատ տիեզերական քաղաք սարքեք։ 

– Պարո՛ն Խաչատրյան, այն, որ այս նախագծի կյանքի կոչման համար աստղաբաշխական գումարներ են ծախսվելու, փաստում են նաև նախագծի իրականացնողները, նախարարը․․․

– Այո՛, և կա մի օրինաչափություն էլ, որ նման ծրագրերը միշտ հաշվարկածից մոտավորապես կրկնակի թանկ են արժենում։ 

– Հարցս հետևյալն էր, եթե իրենք հիմա պատրաստ են այդքան գումար տալ ընդամենը շենքերին, որովհետև բովանդակության մասին ընդհանրապես խոսք չկա, դուք էլ դա նշեցիք, ըստ ձեզ՝ ինչո՞ւ նույն նախարարությունը այդ գումարը չի տրամադրում կրթաթոշակների բարձրացման, պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման ու այլ բովանդակային ծրագրերի համար։

– Այստեղ բիզնես շահ էլ կա, որովհետև հասկանալի է, որ բուհերին այդ շենքերից դուրս բերելը բյուջեին փող է բերելու, որովհետև այդ շենքերը վաճառվելու են, տրվելու են վարձակալության, այսինքն՝ նախարարության հաշվարկն այն է, որ այդ շենքերն իրենք կվաճառեն, կտան վարձակալության, փող կմտնի բյուջե, ու այդ բյուջեի գումարը կուղղվի այդ Ակադեմիական քաղաքին։ 

Ավելի հեռանկարային՝ այդ քաղաքի կենտրոնում ստեղծված բիզնեսները հարկեր կտան, ու բյուջեն փող կլցվի։ Այսօրվա իշխանությունների հաշվարկը սա է, ու նաև հույս ունեն, որ մի քանի միջազգային դոնոր կազմակերպությունների կհամոզեն, որ այս ծրագրի համար փողեր տան։ Մասնավոր համալսարաններին էլ կասեն՝ այն շենքերը, որ սարքում եք քաղաքի կենտրոնում, եկեք քաղաքից դուրս սարքեք, մենք ձեզ հող կտանք։ Հաշվարկն այս է։

– Ստացվում է, որ իրական նպատակը ոչ թե կրթության որակի բարելավումն է, այլ ֆինանսական եկամուտներ ստանա՞լը։

– Շատ պարզ հետազոտություններ կան, որոնք կրթության մասնագետները գիտեն․ եթե ուզում ես համալսարանական կրթության որակը բարելավել, դու պետք է ոչ թե համալսարանների տեղը փոխես, այլ քո երկրի դրվածքը փոխես։ Քո երկրում համալսարանները ուր էլ տանես, դրանք քո երկրի մեջ են լինելու, միևնույն է, նույն արդյունքն ես ստանալու։ Միջավայրը, այո՛, մի փոքր կազդի, բայց, ի վերջո, կարևորն այն է, թե ինչ վիճակում են քո երկրի համակարգերը, մշակույթը, սա է կարևորը, տեղափոխելով հարց չի լուծվում։ 

Ես ասեմ, որ այստեղ նպատակներից մեկն էլ կրճատումն է, չգիտես ինչու, մենք ընկել ենք այդ նեոլիբերալ բիզնես մտածողության ազդեցության տակ, որը ասում է, որ կրթությունն ու բիզնեսը մոտավորապես նույն ձևով պետք է կառավարվեն, հետևաբար, եթե բիզնեսմենն ասում է՝ ինձ այսքան դասախոս ու գիտնական պետք չէ, ուրեմն ես պետք է կրճատեմ։ 

Սխալ է համալսարաններն աշխատեցնել այնպես, ինչպես բիզնես կորպորացիաները, համալսարանն իր տրամաբանությունը պետք է ունենա, այն չի կարելի դարձնել կորպորացիա, իսկ այսօր, ցավոք սրտի, մենք դա ենք անում։ Ֆակուլտետներ են միացնում, դասախոսներին են կրճատում, դասաժամերն են պակասեցնում, որ ավելի եկամտաբեր դառնա։ 

– Նախարարությունը վստահեցնում է, թե իրենք այս նախագիծը քննարկել են մասնագետների հետ, ու այն մասնագիտական ընդունելության է արժանացել։ Մասնագետներից մեկն էլ դուք եք, երբևէ նման քննարկման մասնակցելու հրավեր ստացե՞լ եք, ձեր մտահոգությունները, խորհուրդները ներկայացրե՞լ եք։

– Չէ՛, ոչ մի առաջարկ չի եղել, ու ես կարծում եմ, որ, նախարարության կարծիքով, ես մասնագետ չեմ, ես ոչ մի քննարկման ո՛չ հրավիրվել եմ, ո՛չ էլ ինձ հարց է տրվել։ Երևի իրենց չափանիշներով ես կրթության ոլորտից հեռու եմ։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Այս իշխանությունները պետք է մի 30 տարի մնան, որ Ակադեմիական քաղաքի ծրագիրն իրականանա, չեմ տեսնում ծրագրին կողմ մեկ այլ խումբ. Սերոբ Խաչատրյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Ракова назвала составляющие модернизации системы здравоохранения Москвы

ЦБ РФ пообещал россиянам «переломный момент» и высокую ставку

Врач Мурашкина высказалась об особенностях симптоматики норовируса

"Россия может оказаться перед угрозой торможения сельского хозяйства и голода"

Музыкальные новости

Ротару продает квартиру в Москве, подаренную ей Лужковым

«Приятно, что талантливые люди изучают моё творчество!» Ольга Бузова ответила на критику Алексея Чумакова в шоу «Ярче звёзд» на ТНТ

Питчинг Релиза. Отправить релиз на Питчинг.

Питчинг Релиза. Отправить релиз на Питчинг.

Новости России

ВС РФ осталось пройти пять километров, чтобы закрыть «котел» южнее Курахово

Девушка из Подмосковья сломала нос во время скроллинга новостей перед сном

Депутат Нечаев предложил повысить стоимость патента для мигрантов на 50%

"Россия может оказаться перед угрозой торможения сельского хозяйства и голода"

Экология в России и мире

В МГППУ прошла пятая международная конференция «Цифровая гуманитаристика и технологии в образовании» (DHTE 2024)

Питчинг Релиза. Отправить релиз на Питчинг.

Дочь Любови Успенской вернулась домой после ссоры с матерью и психбольницы

Московские врачи спасли пациента с разрывом сердца

Спорт в России и мире

Синнер вышел в финал Итогового турнира, Оливейра победил Чендлера в UFC. Главное к утру

Рублёв объяснил своё неудачное выступление на Итоговом турнире ATP

Теннисист Рублев проиграл Рууду на Итоговом турнире ATP

Медведев — о целях на сезон: надо заново попробовать чуть с меньшей самоуверенностью

Moscow.media

Виды инсталляций для унитаза: какие бывают

В больнице пенсионер смертельно ранил другого пациента

Неудачный разворот: под Орлом «Changan» въехал в «Приору». Пострадал ребенок

Буковый лес в мае. Крым.











Топ новостей на этот час

Rss.plus






В Москве мужчина избил сотрудников и покупателя супермаркета

ВС РФ осталось пройти пять километров, чтобы закрыть «котел» южнее Курахово

Экс-солиста «На-На» Левкина похоронили на Троекуровском кладбище в Москве

Собянин рассказал о предпринимательских классах в школах Москвы