Добавить новость

Аэропорты Астрахани и Волгограда возобновили прием и отправку рейсов

Собянин обсудил с Первышовым программу для развития участников СВО

В Можайске объявлен конкурс на реконструкцию стадиона «Спартак»

Сотрудники Росгвардии провели праздничный концерт в День семьи в Москве





Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Օլիմպիականները. Փարիզ-2024». մարմնամարզության հավաքականի ֆենոմենը մեր մարզիչներն են. Վահագն Դավթյան

Հայաստանի մարմնամարզության ընտրանու անդամները հայկական սպորտային իրականության ամենավառ ներկայացուցիչներից են, որոնք վերջին տարիներին շարունակում են մնալ մարզաձևում լավագույնների շարքում: Հայաստանի օլիմպիական հավաքականի ամենաավագ մասնակիցը մարմնամարզիկ Վահագն Դավթյան է, ով իր առաջին Օլիմպիական խաղերին մասնակցում է 35 տարեկանում: «Արմենպրես»-ի նախաօլիմպիական` «Օլիմպիականները. Փարիզ-2024» հատուկ նախագծի հերթական հերոսը մարմնամարզիկ Վահագն Դավթյանն է: -Վահագն,  ե՞րբ է տեղի ունեցել ձեր առաջին […]

The post «Օլիմպիականները. Փարիզ-2024». մարմնամարզության հավաքականի ֆենոմենը մեր մարզիչներն են. Վահագն Դավթյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Հայաստանի մարմնամարզության ընտրանու անդամները հայկական սպորտային իրականության ամենավառ ներկայացուցիչներից են, որոնք վերջին տարիներին շարունակում են մնալ մարզաձևում լավագույնների շարքում: Հայաստանի օլիմպիական հավաքականի ամենաավագ մասնակիցը մարմնամարզիկ Վահագն Դավթյան է, ով իր առաջին Օլիմպիական խաղերին մասնակցում է 35 տարեկանում: «Արմենպրես»-ի նախաօլիմպիական` «Օլիմպիականները. Փարիզ-2024» հատուկ նախագծի հերթական հերոսը մարմնամարզիկ Վահագն Դավթյանն է:

-Վահագն,  ե՞րբ է տեղի ունեցել ձեր առաջին «հանդիպումը» մարմնամարզության հետ:

-Առաջին անգամ մարմնամարզության ինձ ու եղբորս տարել են ծնողներս: Մենք 5-6 տարեկան էինք: Սա այն տարիքն է, որ գիտակից չես որոշումներ կայացնելու, այն էլ նմանատիպ մարզաձևի համար: Ծնողներիս նպատակը մեզ կոփելն էր, որ ազատվեինք հավաքված, կուտակված «էներգիայից»: Իսկ մարզաձևին նվիրվելը, մարմնամարզությունը սիրելն արդեն ժամանակի ընթացքում եղավ, մեծ տարիքում: 

-Եղե՞լ է արդյոք մի մրցաշար, որն, ըստ Ձեզ, բեկումնային է եղել մարզաձևում վերջնականապես մնալու ու առաջ շարժվելու համար:

-Կարծում եմ իմ պարագայում դա մի մրցաշար չէր, այլ երկար տարիների մարզումային գործընթացի համադրումն էր: Երբ ձևավորվում է սպորտային տարերքը, փուլ առ փուլ սկսում ես Հայաստանի առաջնությունից հասնել միջազգային մրցաշարերի, գալիս ես գիտակցության, որ գտել ես քոնը: Երբ ժամանակի ընթացքում գրանցած արդյունքներդ բարձրանում են, նպատակներդ էլ ինքնըստինքյան մեծանում է: 

-Ինչպե՞ս եք կանգ առել հենց օղակների վրա: 

-Յուրաքանչյուր մարզիկի մոտ վարժությունն առանձնանում է ոչ իր սեփական ընտրության շնորհիվ: Մենք չենք ընտրում վարժությունը, այլ` ֆիզիկական վիճակն է որոշում: Երբեմն կան մարզիկներ, որոնք նույն կայուն արդյունքն են ցույց տալիս տարբեր գործիքների վրա: Իմ պարագայում օղակների ընտրությունը ինքնաբերաբար է եղել: Ինձ համար երջանկություն ու պատիվ էր հայկական մարմնամարզության լեգենդ Ալբերտ Ազարյանի հետ նույն մարզադպրոցում մարզվելը, այն էլ օղակների վրա: Սովորել ու ոգեշնչվել եմ նրանից: 

-Մարմնամարզիկների մարզումային պայմանները հեռու են նորմալ որակումից: Ինչի՞ց է, որ չունենալով նորմալ մարզադահլիճ, այսքան ֆենոմենալ արդյունք եք գրանցում ամբողջ թիմով:

-Մարմնամարզության հավաքականի ֆենոմենը մեր մարզիչներն են: Մեզանում, ինչպես դաստիրակության ձև, այդ ամենը արմատավորվել է տարիների ընթացքում: Ղեկավարից շատ բան է կախված՝ թե հոգեբանության տեսանկյունից, թե գրանցած արդյունքների, թե կարգապահության: 

-Վահագն, 35 տարեկան եք և մասնակցում եք ձեր առաջին Օլիմպիական խաղերին: Դուք գալիս եք ապացուցելու, որ տարիքը միայն թի՞վ է:

-Այո, տարիքը թիվ է միայն: Ճիշտ է նաև այն, որ տարիքի հետ ամեն ինչ սկսում է առավել դժվար տրվել` մեծանում է վնասվածք ստանալու հավանականությունը, ստացած վնասվածքը բուժելու երկար գործընթացը: Բայց այս ամենի հետ մեկտեղ տարիքը մեծ փորձ է: Այն կարծիքին եմ, որ մեր մարզաձևում փորձն ավելի կարևոր է ու օգտակար: Մեծ փորձն է, որ հնարավորություն է տալիս լիարժեք օգտագործել ներուժը: 

 -Մեր նախնական զրույցի ժամանակ Ձեր խոսքում ասացիք, թե հրաշալի  կլինի, եթե ստացվի այնպես, ինչպես եվրոպական խաղերում. Արթուրը` ոսկի, ես` արծաթ: Սակայն իրատեսորեն նայելով մարզական ամենակարևոր այս իրադարձությանը` Օլիմպիական խաղերին, ի՞նչ խնդիր ունեք ձեր առաջ դրած:

-Գիտեք, երբ զրուցում էինք, վերհիշեցի այն րոպեները եվրոպական խաղերում ու այն ինձ շատ դուր եկավ, որպես ապագայի տեսլական: Իմ խնդիրն Օլիմպիական խաղերին լավագույնս  մասնակցելն է: Ինձ համար լավագույնը կլինի, որ նախ ինքս, ապա մարզիչներս գոհ լինեն: Հրաշալի արդյունք կլինի, եթե կարողանամ մրցանակային տեղ զբաղեցնել: Այս Խաղերին առավելագույնն եմ անելու: Վաղուց արդեն մենք չենք գնում մրցաշարերի պարզապես մասնակցության համար: 

-Չեմ կարող չհարցնել. ինչպե՞ս եք համատեղում աշխատանքը Երևանի քաղաքապետարանում և մարզումային գործընթացը:

-Դժվարությամբ: Աշխատանքային և մարզումային գործընթացները ժամանակատար են: Հսկայական աշխատանք ու նյարդեր է պահանջում: Սակայն եթե կա ցանկություն ու դրան գումարվում է նաև նպատակը, հնարավոր է ամեն ինչ հասցնել: Փորձում եմ այնպես անել, որ աշխատանքից չտուժի մարզումներս և հակառակը: Նաև շնորհակալ եմ իմ ղեկավարությանը, որոնք ամեն կերպ ինձ ընդառաջում է: 

-Եվ վերջում՝ ավարտեք նախադասությունը: Փարիզի Օլիմպիական խաղերն ինձ համար կլինեն…

-…իմ առաջին Օլիմպիական խաղերը:

«Օլիմպիականները. Փարիզ-2024» նախագծի հեղինակ` Վարվառա Հայրապետյան 

The post «Օլիմպիականները. Փարիզ-2024». մարմնամարզության հավաքականի ֆենոմենը մեր մարզիչներն են. Վահագն Դավթյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Освящен кресты для ливанского храма, который помогает строить Русская Церковь

В 2024 году на свет появятся 1,21 млн новорожденных

Собянин рассказал о работе городского вокзала Печатники

Более 6 тысяч пациентов осмотрели в комплексах НИКИ детства за полгода

Музыкальные новости

Губерниев обратился к Загитовой: надо прибавлять и держать удар

Площадку за «Локомотив-Ареной» за 3 млрд рублей получила «Брусника»

В Пулково из-за непогоды временно остановили вылеты самолетов

Российский пловец Коновалов заявил, что надо ехать на Олимпиаду

Новости России

«Кубок Кремля - Гордость России!» - сильнейшие танцоры и лучшие мировые судьи

Собянин рассказал о работе городского вокзала Печатники

Наталья Сергунина: В столице стартовала Московская международная издательская неделя

РЖД оценили подготовку строительства ВСМ в 12 млрд рублей

Экология в России и мире

Оливки или маслины: доктор Кутушов раскрыл их преимущества

Командир армянского добровольческого батальона «АрБат» Айк Гаспарян: не смогу простить предателей, сдавших Арцах

Lemaire menswear весна-лето 2025

Новые добрые стикеры от «585*ЗОЛОТОЙ» и фонда «Детская миссия» уже доступны в Telegram

Спорт в России и мире

Юлия Путинцева сделала заявление об Олимпиаде-2024 и назвала свой пример для подражания в теннисе

Первую ракетку мира решили утешить после сенсации от казахстанки на Уимблдоне

Теннисистки из Тольятти закончили выступление на турнире в Уимблдоне

Уимблдон. 6 июля. Сафиуллин начнет в 13 мск, Медведев доиграет вторым запуском, микст Маррея и Радукану пройдет на Центральном корте

Moscow.media

«Грузовичкоф» – это по любви: как сервис объединяет сердца 

ТСД промышленного класса Saotron RT-Т510

Автопарк BelkaCar в Москве пополнился новыми Solaris HS

Разработчик «Смуты» выпустит новые образовательные модули на базе игры











Топ новостей на этот час

Rss.plus






Актёр Сергей Безруков проведёт фестиваль в Пятигорске

Сотрудники Яндекса выступят со стендапом о работе в IT

Девелопер MR Group сообщил о выборе генерального подрядчика для строительства жилого комплекса премиум-класса JOIS

Беговые тренировки в Марьино продлят до конца лета