Добавить новость

В России впервые пройдет оценка компетенций школьных учителей

Три столичные улицы оборудовали для игры в падел-тенис

Собянин: Льготное кредитование инвесторов позволит построить 300 объектов спорта

Ефимов: до конца года в столице число проектов КРТ увеличится в два раза





Новости сегодня

Новости от TheMoneytizer

Դու ընդամենը տարածք ես ուրիշների համար, երբ պատրաստ ես ցանկացած առաջարկի, սա շատ տխուր իրավիճակ է. Մանվել Սարգսյան

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Մանվել Սարգսյանը – Պարո՛ն Սարգսյան, Հայաստանի ու հավաքական Արևմուտքի հարաբերություններն այսօր ի՞նչ փուլում են:  – Հայտարարություններն ու խոսակցությունները այլ բան են, այլ բան է նաև իրականությունը, մենք հստակ պետք է տեսնենք, թե ինչ են ստեղծում այդ հարաբերությունները։ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը եկավ Հայաստան, հետո գնաց […]

The post Դու ընդամենը տարածք ես ուրիշների համար, երբ պատրաստ ես ցանկացած առաջարկի, սա շատ տխուր իրավիճակ է. Մանվել Սարգսյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Մանվել Սարգսյանը

– Պարո՛ն Սարգսյան, Հայաստանի ու հավաքական Արևմուտքի հարաբերություններն այսօր ի՞նչ փուլում են: 

– Հայտարարություններն ու խոսակցությունները այլ բան են, այլ բան է նաև իրականությունը, մենք հստակ պետք է տեսնենք, թե ինչ են ստեղծում այդ հարաբերությունները։ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը եկավ Հայաստան, հետո գնաց Բաքու, որտեղ եղավ աննախադեպ մի բան: Օ’Բրայենը, փաստորեն, արդարացրեց Ադրբեջանի այս վերջին տարիների քաղաքականությունը, ոչ միայն արդարացրեց, այլև ընդհանրապես գնահատեց Ադրբեջանին՝ որպես տարածաշրջանում քաղաքականությունը փոխող կենտրոնական սուբյեկտ։ Այսինքն՝ ադրբեջանական այն այլանդակությունները, որոնք արվել են, արդարացվեց, խնդիրը սա է։ 

Արդարացվեց ու դիմացը դրվեց այն, որ Ադրբեջանը Հայաստանի հետ պետք է ստորագրի խաղաղության պայմանագիր, որը պետք է նպաստի, իր ասելով՝ Միջերկրական ծովից մինչև Կենտրոնական Ասիա բացվի այդ տրանսպորտային միջանցքը, որը հիմնական խնդիրն է տարածաշրջանում, բխում է ամերիկյան շահերից։ Օ’Բրայանը ընդգծեց նաև, որ այս ամեն ինչում խնդիրը Ռուսաստանին դուրս մղելն է տարածաշրջանից։ 

Հիմա ստացվում է, որ այն, ինչ արվել է Հայաստանի հանդեպ, արդարացված էր, Հայաստանը խոսելու տեղ չունի, միայն պետք է գնա ստորագրի այդ պայմանագիրը, այն էլ՝ ինչ պայմաններով: Դե, եթե արդարացնում են Ադրբեջանին ու ճիշտ համարում նրան, հետևաբար՝ նաև Ադրբեջանի պայմաններով, որոնք էլ մենք շատ լավ գիտենք։

Ես կարծում եմ, որ սա կարևորագույն հանգամանքն է, որը ստեղծվել է այս վերջին օրերին, որի պրիզմայով էլ մենք պետք է փորձենք նայել ընդհանրապես, թե ինչ վիճակ գոյություն ունի Հայաստան-Արևմուտք հարաբերություններում։ Բայց ամեն ինչ այնքան պարզ է, էլ չեմ էլ ասում, որ դրանից հետո ԱՄՆ պետքարտուղարն էլ հայտարարեց, որ, իր կարծիքով, ամեն բան հստակ է, ու գնդակն Ադրբեջանի ձեռքում է, Հայաստանի մասին չեն էլ խոսում ընդհանրապես։ 

Ադրբեջանի նախագահն էլ երեկ փայլուն ներկայացրեց իր տեսակետն ու իր պայմանները դրեց, որ հնարավոր չէ կնքել խաղաղության պայմանագիր, մինչև Հայաստանն իր Սահմանադրությունը չփոխի, այսինքն՝ ԱՄՆ-ին ցույց տվեց, որ ոչ թե իրենցից է կախված, այլ՝ Հայաստանից։ 

Ընդհանրապես, բավականին դժվար խնդիր են դրել Ադրբեջանի առաջ՝ լրիվ ազատվել Ռուսաստանից ու ներգրավվել այս առաջարկների մեջ։ Ադրբեջանը ո՞նց կարող է դա անել, դա անհնար է, այն բոլոր այլանդակությունները, որ Ադրբեջանն արել է, արել է շնորհիվ Ռուսաստանի, դա միասնական քաղաքականություն է, ու բազմաթիվ պայմանավորվածություններ կան իրենց միջև: Ադրբեջանը պայմանավորվածություններ ունի Ռուսաստանի առաջ, սկսած հենց նրանից, որ եթե ճանապարհը Մեղրիում բացվի, պետք է Ռուսաստանի վերահսկողության տակ լինի, բայց ամերիկացիները Ադրբեջանի առաջ խնդիր են դնում, որ պետք է Ռուսաստանի վերահսկողությունը չլինի։ 

Բավականին բարդ վիճակում է Ադրբեջանը ու, բնական է, ինչ-որ պատճառ է գտել, ասելով, որ հնարավոր չէ պայմանագիրը ստորագրել, էլ չեմ ասում, որ այսօր արդեն հանդիպման են։ Այսինքն՝ Ադրբեջանը պարզ ու հստակ ցույց է տվել իր բարեկամությունն ու ընկերությունը որտեղ են։ 

– Այսինքն՝ ԱՄՆ-ն չի՞ կարող անել այնպես, որ Ադրբեջանը դուրս գա Ռուսաստանի ազդեցության ծիրից։

– Դուրս է գալիս՝ որ ինչ անի, իրենք պարզ ասում են, որ ոչ մի խնդիր չունեն, իրենց հարցերն էլ լուծում են իրենք, այն ամենը, ինչ ամերիկացիները խոստանում են, իրենք վաղուց անում են։ Հիմա կարո՞ղ է ամերիկացիներն այսքանը չգիտեին, իհարկե գիտեին, բայց ասացին, որ այս ամենի մեջ Ադրբեջանն է որոշիչ այս պլաններն իրականացնելու մեջ, այսինքն՝ պատասխանատվությունը Ադրբեջանի վրա են դրել, Հայաստանի մասին չեն էլ խոսում։ 

Ամերիկացիներն ուղիղ խփել են Հայաստանի շահերին, արդարացրել են Ադրբեջանի պատերազմը Հայաստանի դեմ, հասկանո՞ւմ եք, այսինքն՝ մեղավոր են հանել Հայաստանին, որևէ մեկը խոսե՞լ է Հայաստանից, ոչ մեկը չխոսեց։ Ամերիկացիները Հայաստանին որպես քաղաքական սուբյեկտ սարքել են փալաս, բայց այստեղից ոչ մի ծպտուն չլսեցի, որ ասեն՝ սա ի՛նչ մոտեցում է, այն էլ երբ զուգահեռ ԱՄՆ Կոնգրեսում էլի խնդիր են դնում, որ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Ղարաբաղում։

– Հիմա ԱՄՆ-ից ի՞նչ ակնկալիքներ կարելի է ունենալ։

– Ես կարծում եմ, որ անցած տարվա դեկտեմբերից ԱՄՆ-ում հասկացել են, որ Հայաստանին որևէ բան չի հետաքրքրում, Հայաստանն ամեն ինչի պատրաստ է, ու պետք է աշխատել ուրիշների հետ, իրենք էլ աշխատում են ուրիշների հետ, բնական է՝ մեր հաշվին, եթե դու ամեն ինչի պատրաստ ես։ Հիմա եթե ամերիկացիներն ասեն՝ շտապ փոխեք Սահմանադրությունը, կարո՞ղ է չփոխեն, վազելով են փոխելու։ Հայաստանը ցույց է տվել, որ ինքը որևէ խնդիր չունի ու այսօր էլ պատրաստ է պայմանագիր ստորագրել։

– Պատրաստ են դրան հանուն ինչի՞, պարո՛ն Սարգսյան։

– Հանուն նրա, որ հայտնի դասականն ասել է, չէ՞, որ 10 տոկոս շանս ստանանք, որ կռիվ չի լինելու, մենք ուրիշ շանս այս աշխարհում չունենք։ Այսինքն՝ ԱՄՆ-ում անընդհատ տեսել են, որ Հայաստանից պահանջ չկա, որ Հայաստանի հետ պետք էլ չէ խոսել, ուրիշի հետ է պետք խոսել։ Վրաստանում էլ, չէ՞, խնդիրներ ծագեցին, բայց նա հստակ քաղաքականություն վարեց, ասաց, որ ինքը սուվերեն է ու ինքն է որոշում, թե ինչ է անելու, ու ոչ մեկը չի որոշելու իր փոխարեն, ու ԱՄՆ-ի համար խնդիրներ սկսվեցին: Սկսեցին խոսել, թե այս կանենք, այն կանենք, այսինքն՝ տեսան դիրքորոշում ու հիմա հետներն աշխատում են, բայց երբ Հայաստանի դիրքորոշումը պարզ է, ի՞նչ խոսեն Հայաստանի հետ։ Պարզ է, որ այդ հարաբերություններում ոչ մի լուրջ բան չկա, ԱՄՆ-ի այս մոտեցումներն էլ դրա վառ ապացույցն են։ Նիկոլ Փաշինյանն էլ ժողովրդավարության այդ ֆորումի ժամանակ ասաց, չէ՞, հստակ, որ մենք ուզում ենք, բայց Եվրոպան ուզո՞ւմ է, ինքն արդեն կասկածում է, որ Եվրոպայում էլ են անտարբեր արդեն։ 

Բոլորն ունեն իրենց խնդիրներն ու դրանցից ելնելով են հետդ աշխատում, իսկ մերոնք այդ տեսակետից չեն ելնում։ Ցանկացած երկիր պետք է իրենից կա՛մ ինչ-որ արժեք ներկայացնի, որ իր հետ խոսեն, կա՛մ ՝ վտանգ։ Երբ այս երկուսից ոչ մեկը չունես, քեզ հետ չեն խոսի, ուրիշների հետ կխոսեն, վերջում կգան, կասեն՝ սա ստորագրիր։ Սա շատ տխուր իրավիճակ է, դու ընդամենը տարածք ես ուրիշների համար, երբ պատրաստ ես ցանկացած առաջարկի։ Ամեն ինչի համաձայնել, օր առաջ ամեն ինչ հանձնելը արդյունքի չի բերում, պետք է սա հասկանան վերջապես։ 

Ժամանակին էլ խորքային համոզմունք ունեին, որ Արցախը հանձնեն, բոլոր հարցերն էլ լուծվելու են, բայց հանձնումից մեկ շաբաթ անց հասկացան, որ անիմաստ բաներով են զբաղված եղել, շատ ավելի ծանրացրեցին վիճակը։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Դու ընդամենը տարածք ես ուրիշների համար, երբ պատրաստ ես ցանկացած առաջարկի, սա շատ տխուր իրավիճակ է. Մանվել Սարգսյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Переподготовка "ПГС: проектирование зданий (расчётно-конструктивный раздел)”

Жить в небоскребах чаще всего хотят молодые люди в возрасте от 18 до 35 лет

Подмосковные коммунальщики ликвидировали последствия непогоды

«Неделя с 8 июля подложит нам всем свинью». Синоптики резко изменили прогноз

Музыкальные новости

Собянин: московские школьники бесплатно посетили музеи города 3,3 млн раз

Помощь в организации Презентации книги для Писателей и Поэтов в Книжных магазинах и других площадках

Надежда Бабкина выступит в Печорах 4 июля

Канал ТНТ объявляет о старте съемок нового спортивного шоу «Игры без границ»  

Новости России

«Неделя с 8 июля подложит нам всем свинью». Синоптики резко изменили прогноз

Череда магнитных бурь накроет Землю в июле

Выставка фотографа Елены Плинер откроется в Печорах

Состоялся VI этап 49-й отчетно-выборной Конференции МК КПРФ

Экология в России и мире

Стоя или сидя: как поза при употреблении пищи влияет на пищеварение, рассказал гастроэнтеролог Садыков

Оливки или маслины: доктор Кутушов раскрыл их преимущества

Венозная и капиллярная кровь: в чём разница и какой анализ точнее

Готовь лыжи летом

Спорт в России и мире

ПКР поздравляет чемпионку Паралимпийских игр по настольному теннису Р. Чебанику с Юбилеем

30-я победа в сезоне: Медведев справился с Мюллером, а Карацев из-за травмы не доиграл матч с Хачановым на Уимблдоне

Хачанов не смог выйти в третий круг Уимблдона, проиграв 220-й ракетке мира

Шарапова обнимала принцессу Беатрис и получила поздравления от Доронина: 20-летие победы теннисистки на Уимблдоне

Moscow.media

Аналитики рассчитали стоимость владения электрокроссовером Evolute i-Jet

Лесные ягоды

Konica Minolta оказала содействие компании «ЭвоКом» при переходе на отечественный Service Desk ITSM 365

Tele2 модернизировала сеть на транспортных узлах по всей России











Топ новостей на этот час

Rss.plus






Подмосковные коммунальщики ликвидировали последствия непогоды

Орбан: Путин управляет не только 6,5 тысячами ядерных боеголовок

Выставка фотографа Елены Плинер откроется в Печорах

Состоялся VI этап 49-й отчетно-выборной Конференции МК КПРФ