Добавить новость

Детский сад с бассейном построят в Алтуфьевском районе

Число пострадавших при взрыве на АЗС в Дагестане увеличилось до 10

Юбилейный забег проекта «5 верст» в Клину состоится в новом формате

В деле экс-мэра Сочи Копайгородского присутствуют неустановленные соучастники





Новости сегодня

Новости от TheMoneytizer

Դե ֆակտո Հայաստանը ՀԱՊԿ-ում չէ վաղուց, ու դրա սկիզբը դրվել է 2022 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը հարձակվել է Ջերմուկի վրա. Ստեփանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանը

– Պարո՛ն Ստեփանյան, Լատվիայի իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ Ալեն Սիմոնյանն ասել է, որ Հայաստանը գտնվում է դեպի Եվրամիություն ճանապարհին։ Եվ դրա համար ցանկանում է դուրս գալ Ռուսաստանի գլխավորած ՀԱՊԿ-ից։ Ինչո՞ւ են ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ հայտարարություններն ավելի հաճախ հնչում իշխանության ներկայացուցիչների կողմից, արդյոք Հայաստանի իշխանությունը ռեալ քայլեր անո՞ւմ է ՀԱՊԿ-ից դուրս գալու համար։

– Որ ՀԱՊԿ-ից դուրս գալու ուղղությամբ քայլեր արվում են, միանշանակ է, որովհետև սառեցումը հենց այդ մասին է, մենք ընդհանրապես ՀԱՊԿ-ում չկանք, դե ֆակտո Հայաստանը ՀԱՊԿ-ում չէ վաղուց, ու դրա սկիզբը դրվել է 2022 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը հարձակվել է Ջերմուկի վրա։ ՀԱՊԿ-ում ենք դե յուրե, ու կարծում եմ, որ որոշում կընդունվի դե ֆակտո դուրս գալու մասին: 

Սա ավելի շատ կարող է ընդունվել ներքաղաքական համատեքստում՝ ընտրություններից առաջ, որպես խաղաքարտ ՔՊ-ի կողմից։ Ալեն Սիմոնյանի խոսքը, իհարկե, ողջունելի է, բայց այստեղ կա մեկ խնդիր․ ՔՊ-ի որոշ պատգամավորներ տրամագծորեն հակառակ մտքեր են արտահայտում, խոսում են ռեգիոնալիզմից, ԵԱՏՄ-ից, ասում են, որ մեր շահերն ավելի շատ համընկնում են այդ կառույցների հետ, քան ԵՄ-ի։ Փաշինյանն ընդհանրապես լռում է այս համատեքստում, այնպես որ, ես ուղղակի ուզում եմ հասկանալ, թե ո՞րն է այդ տարաձայնությունների պատճառը, ու դրանք իրոք կա՞ն, թե՞ ոչ։ 

– Ձեր գնահատմամբ՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթացը հետաձգվում է միայն, ինչպես դուք ասացիք, որ ընտրությունների նախաշեմին իշխանությունները դա հօգուտ իրե՞նց օգտագործեն, թե՞ այլ պատճառներ ևս կան։

– Ոչ միայն այդ պատճառով։ ՀԱՊԿ-ից դուրս գալու խնդիրն անհապաղ դրված չէ Հայաստանի առաջ, ես դա բազմիցս եմ ասել վերջին տարիների ընթացքում։ Կարևորը՝ մենք այնտեղ համագործակցություն չունենանք, մենք տեսնում ենք, որ ՀԱՊԿ-ում մեր այդ մեռյալ անդամակցությունը մեզ ոչ մի բանում չի խանգարում, այնպես որ, այդ քայլը լինելու է ցուցադրական, դեկլարատիվ քայլ, որովհետև, ես ասում եմ՝ իրականում Հայաստանը ՀԱՊԿ-ում չէ, մենք ոչ մի կապ չունենք ՀԱՊԿ-ի հետ։ 

ՀԱՊԿ-ից դուրս գալը այս պահին Հայաստանի շուրջ աշխարհաքաղաքական իրավիճակում ու Հայաստանում որևէ փոփոխության չի բերելու, որովհետև ինչ եղել է, արդեն եղել է։ Այնպես որ, ինձ համար՝ որպես փորձագետի կարևոր չէ՝ մենք ՀԱՊԿ-ում դեռ գտնվում ենք, թե ոչ, ու վաղը, երբ այդ որոշումը կայացվի, ընդամենը արձանագրվելու է այն, ինչ արդեն կա։ 

– Պարո՛ն Ստեփանյան, իսկ համաձա՞յն եք Ալեն Սիմոնյանի այն մտքին, որ Հարավային Կովկասում տեղի ունեցածը շատ նման է Ուկրաինայում կատարվողին։

– Ես չգիտեմ՝ ինչ կոնտեքստում է դա ասել պարոն Սիմոնյանը, բայց կարող եմ ասել՝ այն կոնտեքստով, որը ես եմ տեսնում․ այո՛, նմանությունը շատ-շատ է: Ինչպես և Ուկրաինայի պարագայում, Ռուսաստանը տասնյակ տարիներով հաշվի չի առել հայ ժողովրդի շահերն ու ցանկությունները, արհամարհանք է ցուցաբերվել մեր նկատմամբ, այս ամենը հավաքվել է ու վերջում գեներացվել է դժգոհության տեսքով։ Վերջին մեխը 44-օրյա պատերազմն էր, Ռուսաստանի անփառունակ դերն այդ պատերազմում, 2021, 2022, 2023 թվականների հարձակումները Հայաստանի ու Արցախի վրա և, ի վերջո, Արցախում էթնիկ զտումը։ 

Բոլոր գործընթացներով Ռուսաստանը մասնակից է եղել, բոլոր ու, ինչպես շատ ճիշտ է նշել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ առանց Ռուսաստանի համաձայնության այդ գործընթացներն ուղղակի տեղի չէին ունենա, այդքանը մեզ բավական է։ 

Եթե Ռուսաստանն իր համաձայնությունը չտար Բաքվին ու Անկարային, այս պատերազմը չէր լինի, Ղարաբաղը կլիներ հայկական, վերջ։ Այս տրամաբանության ներքո, այո՛, ուկրաինական ու մեր տարածաշրջանում դեպքերը շատ նմանություն ունեն, ես ուղղակի հույս ունեմ, որ Ռուսաստանը Հայաստանի վրա չի հարձակվի ուղիղ Վրաստանի տարածքով, մնացածում, այո՛, նմանությունները շատ-շատ են, երկու դեպքում էլ Ռուսաստանը կտրել է այն ճյուղը, որի վրա նստած է եղել։ 

– Ասում եք, որ հույս ունեք, որ ուղիղ չի հարձակվի, նշանակում է, որ նման սցենար չե՞ք բացառում։

– Ռուսաստանի դեպքում որևէ բան բացառել չի կարելի, հավանականությունը շատ փոքր է, բայց Ռուսաստանի դեպքում չի կարելի բացառել, որովհետև ես չեմ ամաչում սա կրկնել, որ ես այն փորձագետներից եմ, որ սխալ կանխատեսում է արել: 2022-ի սկզբին ես պնդում էի, որ Ռուսաստանն Ուկրաինայի վրա ուղիղ հարձակում, լայնածավալ հարձակում չի գործելու։ Ասում էի, որ հերթական լոկալ գործողություններ են լինելու հարավ-արևելքում, այսինքն՝ Լուգանսկի ու Դոնեցկի ուղղությամբ, բայց իրենք գնացին Կիևի վրա։ Այսինքն՝ սա անկանխատեսելի վարքագիծ է, իռացիոնալ մոտեցում։ 

Ռուսաստանը դրանով ինչի՞ հասավ, ոչ մի բանի, Ռուսաստանը ռազմավարական առումով արդեն կորցրել է Ուկրաինան, մնում է պատերազմի դաշտում կրի այդ պարտությունը, իսկ դա միայն ու միայն ժամանակի խնդիր է։ Հիմա՝ կլինի՞ Հայաստանի վրա հարձակում իռացիոնալ, միանշանակ, հարյուր տոկոսով, դա բացառել չեմ կարող, քանի որ գործ ունենք պուտինյան Ռուսաստանի հետ։ 

– Համաձա՞յն եք կարծիքներին, որ ԵՄ-ում Հայաստանին չեն էլ սպասում, որ իշխանությունը այդքան թմբկահարում է դա։

– Չեմ կարող համակարծիք լինել, որովհետև երբ անցած տարի մենք այցելեցինք Բրյուսել ու շփվում էինք ԵՄ տարբեր ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության, քաղաքական գործիչների, մեր գործընկերների հետ, ես լսում էի լրիվ հակառակ կարծիքները, անկեղծ ասեմ, ես զարմացած էի։ 

Եվրոպան մեզ իրոք սպասում է, բայց շատ կարևոր է նշել, թե ինչպիսի՛ Հայաստան են սպասում, իրենք չեն ուզում ստանալ ԵՄ անդամ երկիր, որը միայն խնդիրներ կհարուցի իրենց համար։ ԵՄ անդամ երկիր լինելու համար, մենք, առաջինը՝ շատ մեծ աշխատանք պետք է տանենք ինքներս մեզ հետ ու պետք է պատրաստ լինենք աշխատել մեզ վրա։ Այն, որ ԵՄ-ն մեզ սպասում է, դա փաստ է, ես համոզված եմ դրանում՝ անձնական շփումներից ելնելով։ 

– Պարո՛ն Ստեփանյան, քանի որ հղում արեցիք ԱԽ քարտուղարի խոսքին, նրա ընդդիմախոսներն էլ ասում են՝ այդ դեպքում ի՞նչ է արել իշխանությունը, որ Ռուսաստանը նման կերպ չվարվեր, ինչի՞ համար է իշխանությունը, որ Ռուսաստանը պետք է Արցախը մեր ձեռքից վերցներ ու վերադարձներ Ադրբեջանին, ինչպես հայտարարել է Արմեն Գրիգորյանը։

– Ես համաձայն եմ Արմեն Գրիգորյանի բոլոր այդ մտքերին, որը նա հնչեցրել է այս համատեքստում: Պատասխանելով ձեր հարցին՝ պետք է ասեմ, որ մեղավոր են բոլորը, Արցախի հայաթափման հարցում եղել է միջազգային կոնսենսուս, այդ գործընթացը սկսել են Ադրբեջանն ու Թուրքիան Ռուսաստանի համաձայնությամբ, որի մասին խոսում է Արմեն Գրիգորյանը, Հայաստանը չի ունեցել այդ գործընթացը կանգնեցնելու հնարավորություն, բայց փորձել է, հակառակ դեպքում 4 հազար զոհը մենք որ տվեցինք, որտեղի՞ց է։ 

Հայաստանը փորձել է դա կանխել, բայց չի ստացվել, հետո՝ Հայաստանը այլևս որևէ գործառույթ չուներ ազդելու ԼՂ-ում իրավիճակի վրա, մանավանդ՝ ռուսների տեղակայումից հետո, որոնք փաստացի ղեկավարման տակ վերցրեցին Ղարաբաղը, ու որոշումները կայացնում էր ԼՂ-ի պրոռուսական կողմնորոշում ունեցող իշխանությունը: Վերջին մեխը Սամվել Շահրամանյանի նշանակումն էր նախագահ, նրա անօրինական հրամանագրերը՝ Արցախի լուծարման մասին և այլն։ Այդպես է եղել, այո՛, այդ ամենը՝ 44-օրյայից հետո ընկած ժամանակահատվածը, եղել է միջազգային կոնսենսուսի պայմաններում, ու բոլորն իրենց համաձայնությունը տվել են։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Դե ֆակտո Հայաստանը ՀԱՊԿ-ում չէ վաղուց, ու դրա սկիզբը դրվել է 2022 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը հարձակվել է Ջերմուկի վրա. Ստեփանյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Власти Грузии положительно оценили заявление Лаврова о Южной Осетии и Абхазии

Сергей Катырин поздравил работников машиностроительной отрасли с профессиональным праздником

Один человек погиб при пожаре в ЖК «Селигер Сити» в Москве

МЧС: пожар в Ильменском проезде ликвидировали, пострадали два человека

Музыкальные новости

Собянин: Москва является одним из самых умных и технологичных городов мира

«Самая лучшая хамка в мире»: Марина Федункив в образе мамы Коляна ответит на комментарии хейтеров «Шоу Воли» на ТНТ

Скорая, Infiniti и Toyota столкнулись на Камчатке, два человека погибли

Сергей Светлаков пригласил турецкую звезду Бурака Озчивита сыграть в продолжении «Беляковых в отпуске»

Новости России

Музей Победы проведет специальную встречу для «серебряных» волонтеров

Власти Грузии положительно оценили заявление Лаврова о Южной Осетии и Абхазии

Сильный пожар разгорелся в жилом доме в районе московского Дегунино

Сергей Катырин поздравил работников машиностроительной отрасли с профессиональным праздником

Экология в России и мире

В музее Николая Островского состоялся семинар «Проекты в сфере культуры для посетителей с нарушениями слуха: форматы и технологии»

«Его утвердили без проб». Агния Кузнецова в шоу «Вкусно с Анфисой Чеховой» рассказала, как убедила Балабанова взять на роль её однокурсника

Азербайджанца-русофоба Амида Юсубова, призывавшего ненависти к русским, приговорили к 3,5 годам заключения

Токсиколог Кутушов назвал дефицит магния причиной проблем с пищеварением

Спорт в России и мире

Павлюченкова объявила о досрочном завершении сезона

Шнайдер проиграла Френх в третьем круге турнира WTA в Пекине, взяв сет под ноль

Даниил Медведев вышел во второй круг турнира ATP-500 в Пекине

Томми Пол уступил Томашу Махачу во втором круге турнира ATP-500 в Токио

Moscow.media

SIMETRA разработает транспортную модель дорожной развязки в Чебоксарах

В Ленинском районе Крыма проверили бывших мигрантов, не вставших на воинский учет

Колымская красненькая...

Портативный ТСД корпоративного класса Saotron RT-T70











Топ новостей на этот час

Rss.plus






Грузия предложила России перейти к делу по сближению с Абхазией и Осетией

Грузия призвала Россию перейти к шагам по сближению с Абхазией и Осетией

Сильный пожар разгорелся в жилом доме в районе московского Дегунино

Управление персоналом: от удовлетворенности к вовлеченности