Добавить новость

«Не стоит сталкивать науку и религию»: русская церковь против запрета теории Дарвина

Пожар в жилом доме на Ильменском проезде потушили

Конфликт женщины-пешехода и мальчика-самокатчика заинтересовал полицию Уссурийска

На севере Москвы несколько квартир загорелись в ЖК "Селигер сити"



Новости сегодня

Новости от TheMoneytizer

Գոյության տարածք. «Չէի հուսահատվում, գիտեի, որ ամեն դժվարություն այս կյանքում հաղթահարելի է». Սարգիս Հարությունյան

Մեծ հպարտություն ու ավելիին հասնելու ուժգին ցանկություն. 23-ամյա Սարգիս Հարությունյանը դժվարանում է ավելի պատկերավոր նկարագրել այն հոգեվիճակը, երբ արդեն երրորդ անգամ միջազգային մրցույթում հաղթանակ է տանում ու ոսկե մեդալ նվաճում։ 

Սլովակիայում անցկացված պարաբազկամարտի Եվրոպայի 26-րդ առաջնությունում 55 կգ քաշային կարգում հաղթելով թուրք մրցակցին՝ նա նվաճել է 2 ոսկե մեդալ և դարձել Եվրոպայի չեմպիոն։ Մինչ այդ վաստակել էր նաև պարաբազկամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ 

Պարաբազկամարտով Սարգիսը սկսել էր զբաղվել 44-օրյա պատերազմից հետո, երբ վիրավորվելուց հետո կորցրել է ոտքերը:

Սարգիսը 1,5 տարվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ Սերժանտ, դիրքի ավագ Հարությունյանը հիշում է, որ այդ պահին զորամասում էին, անմիջապես անցան պաշտպանության ու դիրքեր բարձրացան։ Հոկտեմբերի 22-ին Մարտունի են տեղափոխվել՝ մարտական գործողություններ իրականացնելու համար, 2 օր հետո արդեն Ճարտարում էին, որտեղ էլ Սարգիսը վիրավորում է ստացել։

«Ճարտարում տեղակայվել ենք, սկսել պաշտպանություն կազմակերպել, ու հոկտեմբերի 28-ին ստացել եմ վիրավորում։ Առավոտյան կրակահերթ էր, արկերի պայթյուններ։ Մենք բլրի վրա էինք ու պաշտպանվելու համար թաքստոցի մեջ էինք։ Մի պահ կրակը դադարեց, դուրս եկա, որ նայեմ՝ ինչ է կատարվում։ Ես պառկած վիճակում էի, ու այդ պահին արկի ձայն լսվեց։ Արկը պայթեց ուղիղ ոտքերիս արանքում։ Մարմինս երկու կես եղավ, երկու ոտքերս մարմնիցս առանձնացան, ու ես հեռու շպրտվեցի։ Այդպես մնացել եմ հողի տակ մի որոշ ժամանակ»,- կյանքի ամենաբարդ պահերը կրկին հիշում է Սարգիսը։

Ասում է՝ այդ պահին այնքան շոկային էր վիճակը, որ կորցրած ոտքերի մասին չի էլ հասցրել մտածել կամ անհանգստանալ: Կյանքը հրաշքով փրկվել էր, ինքը ողջ էր… 

Զինակից ընկերները Սարգիսին կարողացել են Մարտակերտի հիվանդանոց հասցնել։ Ամբողջ ընթացքում նա գիտակցությունը չի կորցրել և միայն հիվանդանոցում ապահով ձեռքերում հայտնվելուց հետո Սարգիսն այլևս ոչինչ չի հիշում։ 

Երբ արթնացել է մեկ օր անց, արդեն Ստեփանակերտի հիվանդանոցում էր: 

«Ոտքերս կորցնելու փաստը ինձ համար ծանր չի եղել, քանի որ տեսնելով կյանքի-մահվան դաժան պայքարը, կորցնելով շատ ընկերներ՝ ես էլի գոհ էի, որ ողջ եմ մնացել։ Իհարկե նաև հասկանում էի, որ հետագայում աշխատանք գտնելու խնդիր եմ ունենալու, բայց չէի հուսահատվում, որովհետև գիտեմ, որ ամեն դժվարություն այս կյանքում հաղթահարելի է»,- ասում է Սարգիսը։ 

Հիվանդանոցում Սարգիսը ծանոթացել է պարաբազկամարտի բազմակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանի հետ, սկսել հաճախել նրա մարզադպրոց ու զբաղվել բազկամարտով։ 

3 տարվա ընթացքում տարբեր մրցումների է մասնակցել։ Հայաստանում մասնակցել պարաբազկամարտի երկու մրցումների ու հաղթել, իսկ 2021-ի հոկտեմբերին առաջին անգամ միջազգային հարթակ է դուրս եկել, մասնակցել Ռումինիայում կայացած պարաբազկամարտի աշխարհի առաջնությանը։ Սա Սարգիսի միջազգային առաջին ու առայժմ վերջին մրցումն էր, որ առանց հաղթանակի էր վերադառնում։ Նպատակ էր դրել՝ հաջորդ մրցումներին հաղթող է լինելու ու Հայաստանի դրոշն է բարձրացնելու։ Նպատակն իրագործեց արդեն հաջորդ տարի։

«Միայն 2021-ին արդյունք չունեցա, որովհետև երևի անփորձ էի։ Դրանից հետո արդեն՝ 2022, 2023 և 2024 թթ. մրցումների ժամանակ առաջին տեղ եմ զբաղեցրել, Եվրոպայի և աշխարհի կրկնակի չեմպիոն եմ դարձել»,- հպարտությամբ պատմում է Սարգիսը։

Գրանցած հաջողությունները, օտար երկրներում ՀՀ դրոշի բարձրացումն ու երկրի պատիվը բարձր պահելու իրողությունը Սարգսի մեջ միայն նոր նվաճումներ ունենալու ցանկություն են առաջացնում։ 

2024-ի մայիսին Սլովակիայում անցկացված առաջնության ժամանակ Հայաստանը 7 մարզիկներով էին ներկայացնում։ 6 ոսկե մեդալ, արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել ու հաղթանակներով վերադարձել։ 

Սարգիսը հիմա հաջորդ մրցումներին է պատրաստվում, հույսով, որ հերթական մրցանակն է բերելու Հայաստանին։

Սարգիսը մոտ 3 ամիս սայլակով է տեղաշարժվել ու դրանից հետո սկսել է պրոթեզներին հարմարվել։ Երկար ժամանակ չի պահանջվել դրա համար։ Սարգիսը հիմա պրոթեզներ է կրում ու լիարժեք ինքնուրույն կյանք վարում։ 

«Հիմա ամեն ինչ կարողանում եմ անել պրոթեզներով, բացի վազելուց, ու շատ կարոտել եմ, օրինակ, ֆուտբոլ խաղալուն։ Երբեմն էներգիա է մտնում մեջդ, ուզում ես թողնես ու վազես, որ էդ էներգիան դուրս գա միջիցդ, բայց այն պրոթեզները, որոնք հիմա կրում եմ, այդ հնարավորությունը չեն տալիս»,- ասում է Սարգիսը։

Վազելու համար հատուկ պրոթեզներ կան։ Մեկ անգամ առիթ եղել է դրանք փորձելու։ Գերմանական միջոցառման ժամանակ Սարգիսը հրավիրված է եղել և փորձարկել։ Պրոթեզները հարմար էին, ու միանգամից կարողացել է դրանցով վազել: 

«Երկար ընդմիջումից հետո առաջին անգամ էի վազում, ու ստացվեց, անբացատրելի հաճելի պահ էր»,- ասում է Սարգիսը։ Նման պրոթեզներ ձեռք բերելու նպատակ ունի, բայց հնարավորություն՝ առայժմ ոչ։  

Ասում է՝ նման ֆունկցիոնալ պրոթեզների զույգը մոտ 100 000 եվրո արժի։

«Շատ ու շատ այլ նպատակներ էլ ունեմ, որոնք ինձ ուժ են տալիս առաջ շարժվելու: Նոր գործ եմ ձեռնարկել ու դրանով եմ զբաղված այժմ, փակագծեր դեռ չեմ ուզում բացել, բայց հույս ունեմ առաջիկայում նաև այդ նոր գործի հաջողությունների մասին առիթ կունենամ խոսելու»,- նշում է Սարգիսը: 

Սաթենիկ Հայրապետյան

MediaLab.am

The post Գոյության տարածք. «Չէի հուսահատվում, գիտեի, որ ամեն դժվարություն այս կյանքում հաղթահարելի է». Սարգիս Հարությունյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

В ОНК сообщили об условиях содержания экс-заместителей главы МО РФ

АГРОТУРИЗМ ПО-РУССКИ: В НАЧАЛЕ ПУТИ

Россиянам рассказали, когда нужно будет менять шины на зимние

Ирина Пегова получила удостоверение и значок народного артиста России

Музыкальные новости

В деле Иванова появились Cadillac и раритетный автомобиль 1967 года

Что нового в законах об апартаментах в 2024 году?

Бизнесмен назвал причину массовой продажи недвижимости Орбакайте у других звезд

Сафиуллин проиграл Синнеру и не смог выйти в четвертьфинал теннисного турнира в Пекине

Новости России

"Добрый кардинал Кремля": СЕНСАЦИЯ: ОСНОВАНИЯ РОССИИ НА ЯДЕРНОЕ ОРУДИЕ! НАТО ЗНАЧИТ НАДО? Полезные советы Высшего Всенародного Президента Вселенной. Россия, США, Европа могут улучшить отношения?!

Конфликт женщины-пешехода и мальчика-самокатчика заинтересовал полицию Уссурийска

«Не стоит сталкивать науку и религию»: русская церковь против запрета теории Дарвина

Пожар в жилом доме на Ильменском проезде потушили

Экология в России и мире

Секция «Абстрактное искусство» ТСХР представит новую выставку в зале «Лаврушинский`15»

Названы новые рейсы из России в Таиланд: географию расширят на Самуи и Краби

Азербайджанца-русофоба Амида Юсубова, призывавшего ненависти к русским, приговорили к 3,5 годам заключения

Невидимая угроза: врач Кутушов рассказал, как токсины попадают в вашу еду

Спорт в России и мире

Сафиуллин проиграл Синнеру и не смог выйти в четвертьфинал теннисного турнира в Пекине

Пекин (ATP). 2-й круг. Котов сыграет с Коболли, Сафиуллин – с Синнером, Медведев – с Маннарино

Рахимова обыграла Биррелл и вышла во второй круг WTA 1000 в Пекине

Томми Пол уступил Томашу Махачу во втором круге турнира ATP-500 в Токио

Moscow.media

Портативный ТСД корпоративного класса Saotron RT-T70

Сегодня свой 65-летний юбилей отмечает Заслуженный спасатель Российской Федерации, член Высшего Совета Общероссийской общественной организации "Российский союз спасателей" Литюк Николай Петрович

ДИКИЕ ЯГОДКИ РАЗДОРА

Колымская красненькая...











Топ новостей на этот час

Rss.plus






В России создается единый центр производства морских безэкипажных катеров для силовых структур

Пожар в жилом доме на Ильменском проезде потушили

Конфликт женщины-пешехода и мальчика-самокатчика заинтересовал полицию Уссурийска

Стали известны зарплаты новосибирских педагогов