Добавить новость

Власти: созданные в ОЭЗ «Технополис Москва» разработки не имеют аналогов

Строительная готовность Костровской школы в Истре составляет 60%

Свыше 100 человек посетили день мужского и женского здоровья в Мытищах

SHOT: 12 пассажиров пострадали при сходе вагонов поезда в Коми





Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ապրել և օգնել ապրելու. «Մեզ կապող միակ բանը այդ նույն ցավն է»․ Էլեոնորա Վանյանցը

44-օրյա պատերազմում որդի կամ ամուսին կորցրած 13 կին, որ կարողացել է հաղթահարել սեփական ցավն ու առաջ նայելու ուժ գտել իրենց մեջ, այսօր օգնության ձեռք է մեկնում նույն ճանապարհն անցնող մյուս ընտանիքներին: Աջակցություն ցույց տալու նպատակով՝ 2021 թվականին կանայք հոգեբանական վերապատրաստման դասընթացներ են անցել՝ դառնալով «հավասար խորհրդատուներ»։  Էլեոնորա Վանյանցն արդեն շատ անգամներ է պատմել որդու՝ Տիգրանի […]

The post Ապրել և օգնել ապրելու. «Մեզ կապող միակ բանը այդ նույն ցավն է»․ Էլեոնորա Վանյանցը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

44-օրյա պատերազմում որդի կամ ամուսին կորցրած 13 կին, որ կարողացել է հաղթահարել սեփական ցավն ու առաջ նայելու ուժ գտել իրենց մեջ, այսօր օգնության ձեռք է մեկնում նույն ճանապարհն անցնող մյուս ընտանիքներին: Աջակցություն ցույց տալու նպատակով՝ 2021 թվականին կանայք հոգեբանական վերապատրաստման դասընթացներ են անցել՝ դառնալով «հավասար խորհրդատուներ»։ 

Էլեոնորա Վանյանցն արդեն շատ անգամներ է պատմել որդու՝ Տիգրանի պատմությունը: Էլեոնորայի խոսքով՝ պատմում է, որ ուժ և ապրելու հույս տա ընտանիքներին, որոնք իր պես որդի են կորցրել, իսկ պատմելուց հետո, երբ արդեն միայնակ է մնում տեսածի, լսածի և ինքն իր ցավի հետ, միայն երկար ու անվերջ լռում է:

«Դասընթացների ժամանակ էլ, երբ ամեն մեկը սկսում էր պատմել իր պատմությունը՝ երկար թե կարճ, որևէ մեկը նրան չէր ընդհատում, թույլ էին տալիս, որ մարդը խոսեր այնքան, մինչև ներսն ամբողջությամբ դատարկեր։ 

Ու գիտեք, երբ բոլորս սկսում էինք խոսել, ինչ-որ չգրված ներքին հարգանք կար իրար հանդեպ, որ բոլորիս կարծես մարդ էր դարձնում։ Այնտեղ կային կանայք, մայրեր, որոնք վշտի տեր էին, ու էդ վշտի մեջ այնքան բնական, այնքան հավասար, այնքան բաց էինք բոլորս»,- «Մեդիալաբին» պատմում է Էլեոնորան և հայացքն ուղղում հյուրասենյակի կենտրոնում դրված որդու փոքրիկ ու համեստ անկյանը, որտեղ շարված են նրա լուսանկարները։

Էլեոնորայի որդին՝ 19-ամյա Տիգրան Աբազյանը, բանակ է զորակոչվել 2020-ին:  Սերժանտի կոչում ստացած Տիգրանը Ջրականում էր, երբ սկսվեց պատերազմը։ 

«Ջրականում ծանր մարտեր էին, բայց երբ իր հետ խոսում էի, երբեք որևէ կերպ զգալ չէր տալիս․․․»,- հիշում է մայրը:

Հոկտեմբերի 5-ին Տիգրանին տեղափոխում են Հադրութ՝ արդեն լեյտենանտի կոչումով։ 

«Զանգեց, ասեց՝ մա՛մ, մեզ Հադրութ են տանում, ինձ էլ լեյտենանտի կոչում են տվել։ Էդ պահին կոչման մասին նույնիսկ չմտածեցի, չէի հասկանում՝ ի՞նչ կոչում, ինչի՞ համար, ո՞նց, որովհետև ինքն ընդամենը մի քանի ամսվա ծառայող էր: Շատ ավելի ուշ հասկացա, որ իրեն այնպես էր դրսևորել այդ դժվար իրավիճակում, որ հենց մարտական գործողությունների ժամանակ էլ կոչում էին տվել»,- պատմում է մայրը։ 

Էլեոնորան նշում է՝ որդու՝ Հադրութ տեղափոխվելու լուրն իմանալուն պես մտքում ուրախացել է՝ կարծելով, թե այնտեղ ավելի հանգիստ կլինի:

«Լսել էի, որ Հադրութը ամբողջովին շրջապատված է սարերով ու ձորերով, և որ անհնար էր գրավել, բայց եղավ այն, ինչ բոլորս գիտենք»,- պատմում է նա: 

Հադրութ տեղափոխվելուց օրեր անց՝ հոկտեմբերի 10-ին, Տիգրանը, սակայն, մեջքից վիրավորվում է:

«Ամսի 10-ին տղաներին հրաման են տալիս շարժվել մի ուղղությամբ, որի հետևանքով նրանք հայտնվում են թշնամու կրակոցների տակ։ Հենց այդ ժամանակ էլ շատերը վիրավորվում են, այդ թվում՝ Տիգրանս։ 

Այդպես 20 հոգով, որից 10-ը՝ վիրավոր, տղաները հասնում են Հադրութի Վանք գյուղի լքված տներից մեկը։ Տանը, որտեղ մնացել էին, որոշում են, որ Տիգրանը ու ևս երկու հոգի գնան օգնություն բերելու, բայց ճանապարհին հայտնվում են Ադրբեջանի հատուկ նշանակության «Յաշմա» խմբի թիրախում և սպանվում են, իսկ տանը մնացած վիրավոր տղաները գերի են ընկնում»,- պատմում է մայրը: 

«Վերջին զանգն արել է ընկերոջը, նկարագրել է իրավիճակը և ասել, որ վիրավոր է։ Դրանից հետո կապն իր հետ ընդհատվեց, ու երկար ժամանակ․․․ այսինքն՝ այլևս երբեք ես Տիկոյիս հետ չեմ խոսել․․․

Հոկտեմբերի 27-ին իմ ծնունդն էր, ես ասեցի, որ եթե ինքը շատ փոքր հնարավորություն ունենա անգամ, ինձ մի հատ զանգ կթողնի, դրանով ես կհասկանամ, որ ինքը գոյություն ունի, բայց 27-ին որ զանգ չեղավ, ինչ-որ մի բան կոտրվեց ներսումս, հույսիս մեջ մի բան մեռավ․․․»։

Ընտանիքը Տիգրանին սկսել է փնտրել նրա հետ կապը կորցնելու հաջորդ օրվանից և գտել դեպքից մոտ երկու ամիս անց՝ դեկտեմբերի 19-ին, երբ Տիգրանի անունը հայտնվել է զոհված զինծառայողների ցուցակում, իսկ ավելի ուշ ծնողների ԴՆԹ թեստով նույնականացվել և հաստատվել է:

«Էդ օրերին դու գրեթե հասնում ես խելագարության եզրին, դա անպատկերացնելի մի բան ա․․․»,- պատմում է Էլեոնորան ու նշում, որ հենց այդ դժվար պահերին էր, որ ծանոթացել է հոգեբանական դասընթացի կազմակերպիչներից Կարինե Մուրադյանի հետ: 

Կարինեն, որ ևս որդեկորույս մայր էր, առաջարկել էր Էլեոնորային մասնակցել հոգեբանական վերապատրաստման դասընթացների, որի արդյունքում էլ հենց վերջինս պիտի դառնար «հավասար խորհրդատու»։ 

«Դեռ ծրագրից առաջ, երբ իմացա, որ կա ընդհանուր մի գաղափար, որ թույլ է տալիս բոլոր կորուստ ունեցողներին մնալ ջրի երեսին և չխորտակվել, առաջարկեցի իմ օգնությունը, ասեցի՝ ինչով կարող եմ, կօգնեմ, որովհետև գիտեի, որ ես էն մարդն եմ, որ ամուր կանգնած է ոտքերի վրա։

Որոշ ժամանակ անց, երբ արդեն ստացա բուն դասընթացներին մասնակցելու և մյուսներին օգնելու առաջարկը, հասկացա, որ ամենաշատը հենց ես կարող եմ օգնել իմ կարգավիճակում գտնվող մարդուն, որովհետև մեզ կապող միակ բանը հենց այդ նույն ցավն է»։ 

Երեք փուլից բաղկացած վերապատրաստման ծրագրի ընթացքում «հավասար խորհրդատուները» տարբեր հանդիպումներ են ունեցել սոցիալական, առողջապահության ոլորտի մասնագետների հետ, մասնակցել տարբեր ուղղվածության դասընթացների: Վերջնական փուլում արդեն սկսել են աջակցություն տրամադրել պատերազմում կորուստ ունեցող ընտանիքներին: 

Հավասար խորհրդատուների աշխատանքը հասարակական հիմունքներով է: Մայրերը, կանայք անշահախնդիր օգնություն են ցուցաբերում կյանքի դժվարին փուլում հայտնված մարդկանց: Այս պահին ծրագիրը թեև աշխատում է միայն մայրաքաղաքում, սակայն առաջիկայում նախատեսվում է ընդլայնել և օգնության ձեռք մեկնել նաև մարզերում ապրող ընտանիքներին: 

«Դասընթացներն օգնեցին ցավին կողքից նայել՝ դրա մեջ մնալու փոխարեն»,- պատմում է Էլեոնորան։ 

Ծրագիրն ի սկզբանե ունեցել է 60 մասնակից, սակայն վերապատրաստման դասընթացն ավարտել և հավասար խորհրդատուներ են դարձել միայն 13-ը: 

«Գիտեք, հեշտ չէ սեփական ցավի միջով ներս նայելը, ու զոհված զինծառայողների շատ մայրեր և կանայք հենց դրանից էլ խուսափում էին, բայց, ի տարբերություն շատերի, ես շատ երկար ժամանակ արևելյան իմաստություններ եմ ուսումնասիրել: Եթե այս ամենը պատահեց հենց ինձ հետ, ուրեմն ես սովորելու ինչ-որ բան ունեմ այս ամենից»,- ասում է Էլեոնորան: 

Նա նշում է՝ առաջինը, որին վերապատրաստումից սկսեց օգնել և ձեռք բերված հմտությունները կիրառել դասընթացների ավարտից հետո, ամուսինն էր։ 

«Վերապատրաստման դասընթացներին մասնակցելուց հետո հասկացա, որ ում էլ օգնեմ, առաջինը հենց իմ ընտանիքից պիտի սկսեմ։ Ամուսինս շատ երկար ժամանակ ինքն իր հետ հարցուպատասխանների ու մեղադրանքների մեջ էր, և, ի տարբերություն ինձ, ինքն իրեն անընդհատ հարցնում էր՝ ինչի՞ իմ հետ, ես ի՞նչ էի արել, որ էդպիսի բան եղավ։ 

Ես ամուսնուս հետ սկսեցի փոքր զրույցներ ունենալ ամենատարբեր թեմաներով։ Փորձում էի էնպես անել, որ ինքը խոսեր էդ դեպքերի մասին, իր զգացածի ու ապրումների մասին։ Էնպես չի, որ ինքը լիովին ապաքինվեց ու հաղթահարեց էդ ամենը, բայց ես կարողացա նրան գոնե որոշ չափով օգնել»,- ասում է Էլեոնորան ու հավելում՝ զրույցները, որ ունենում է մարդկանց հետ, նախապես մտածված չեն, ամեն ինչ ստացվում է ինքնաբերաբար։

«Ես չեմ զգում, որ օգնում եմ, ես ուղղակի եմ դա անում։ Երբեք չեմ ասում՝ տեսե՛ք, ես օգնեցի, ես դա ինձ համար անձնական հպարտության առարկա չեմ դարձնում, սա մի գործընթաց ա, որ շատ բնական ա տեղի ունենում։ Ես կարող եմ ցավով ինձ հավասար մարդու հետ նստել և ուղղակի խոսել, ուրիշ ոչինչ»,- պատմում է նա՝ նշելով, որ, այնուամենայնիվ, ամենատարբեր մտածողություն ունեցող կանանց հետ է աշխատում։

«Մի անգամ մի կնոջ այցելեցի, որի տանն ամեն ինչ իր տղայի շուրջն էր պտտվում, և հանկարծ իրեն այդ արևից զրկել էին։ Առաջին օրը գնացի, խոսեցի, բայց զգացի, որ ինքը ցանկություն չուներ էդ ցավից դուրս գալու և շուրջը գտնվող ցանկացած մարդու մեղադրում էր կատարվածի համար, իսկ իր մյուս երեխաները մոր սրտով գնալու համար ասում էին, որ իրենց եղբայրը կվերադառնա, նրան մեքենա, տուն կառնեն և այլն։

Հաջորդ այցի ժամանակ ինձ ասաց՝ գիտեք, դուք ձեր գալով իմ վերքը փորփրում եք, էլ մի եկեք, թեև ինքը գիտեր, որ ես էլ իր պես վերք ունեմ»։

Էլեոնորան պատմում է, որ այս դեպքում այլեւս չայցելեց որդեկորույս մորը, քանի որ հասկացավ, որ առաջին հերթին մարդը  ինքը պետք է ցանկանա ցավից դուրս գալ եւ իր ուժերը կենտրոնացրեց այլ մայրերին աջակցություն տրամադրելու վրա։

«Ցավի միջով անցնելու փուլեր կան, որոնց համար ժամանակ է պահանջվում: Բայց ընկնելիս էնպես պիտի ընկնես, որ հատակից կարողանաս ինքդ քեզ բարձրացնել»,- ասում է Էլեոնորան։

Անի Մարտիրոսյան

Լուսանկարները՝ Սոֆի Խաչատրյանի

MediaLab.am

The post Ապրել և օգնել ապրելու. «Մեզ կապող միակ բանը այդ նույն ցավն է»․ Էլեոնորա Վանյանցը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Мособлдума провела около 300 мероприятий во время весенней сессии

Восемь золотых медалей привезли псковички с Summer Fest в Москве

Команда «Росич» сыграет с «ФШМ» в Кубке Москвы

«МегаФон» ускорил мобильный интернет в крупнейшей в мире кардиохирургической клинике

Музыкальные новости

«Ему плевать»: пентхаус Киркорова в Москве сочли незаконным из-за надстройки

Экс-игрок "Спартака" Кечинов заявил, что ему надоели победы "Зенита" в РПЛ

Путин наградил погибших в Дагестане протоиерея Котельникова и охранника Вавилина

Бастрыкин потребовал доклад о расследовании уголовного дела из-за нападения своры собак на ребенка в Забайкалье

Новости России

Инновации в логистике: какие технологии изменят логистику в России в ближайшем будущем

Клиенты Донстрой могут оформить сделку по квартире быстро и безопасно

Московские врачи спасли ребенка из Кулебак: ему экстренно выполнили пересадку сердца

Восемь золотых медалей привезли псковички с Summer Fest в Москве

Экология в России и мире

Участники VK Fest смогут проверить свое здоровье на стенде «Будь Здоров»

Армяне – герои СВО. Группой бойца чеченского спецназа «Ахмат» Давида Петросяна с позывным «Карабах» посажены около 1000 дронов-камикадзе. ВИДЕО

Аромат романса и романтика слова – звезды оперной сцены представили I Международный фестиваль «Мир классического романса»

СЛД «Москва-Сортировочная» филиала «Московский» компании «ЛокоТех-Сервис» оказывает содействие студентам Высшей инженерной школы

Спорт в России и мире

Теннисистка Анастасия Тихонова вышла в ½ финала квалификации Уимблдона

Россиянка Эрика Андреева вышла в финал квалификации Уимблдона

Елена Рыбакина впервые в 2024 году сыграла на Уимблдоне

В Беларуси отреагировали на неожиданное решение Арины Соболенко

Moscow.media

Заместитель Московско-Курского транспортного прокурора в рамках работы мобильной приемной провела личный прием граждан на Курском вокзале г. Москвы

Состоялась церемония вручения премии Men Today Trends

Росгвардейцы обеспечивают охрану правопорядка во время празднования Дня защиты детей.

Портативный ТСД корпоративного класса Saotron RT-T70











Топ новостей на этот час

Rss.plus






В России планируют запретить идеологию чайлдфри и ввести налог на бездетность

«МегаФон» ускорил мобильный интернет в крупнейшей в мире кардиохирургической клинике

Восемь золотых медалей привезли псковички с Summer Fest в Москве

Интернет-зависимостью чаще страдают женщины