Արարատի համայնքապետարանի ամբողջ աշխատակազմը բռնի տեղահանման առաջին օրվանից մինչ օրս զբաղվում է Արցախի մեր հայրենակիցներին ընդունելու եւ տեղավորվելու հարցերով: Արարատ համայնքի զարգացման ծրագրերի, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, առողջապահության բաժնի պետ Արթուր Իսաջանյանի տեղեկացմամբ՝ առաջին օրերին ընդունել են ավելի քան 1300 տեղահանված արցախցու: «Ամեն օր 50-60 ընտանիք էինք ընդունում, խնդիրները շատ էին՝ ընդունել, տեղավորել, առաջնային օգնություն …
The post Արարատ համայնքում 1246 բռնի տեղահանված է բնակվում. ինչպես են կարգավորվում նրանց հուզող հարցերը appeared first on ԳԱԼԱ.
Արարատի համայնքապետարանի ամբողջ աշխատակազմը բռնի տեղահանման առաջին օրվանից մինչ օրս զբաղվում է Արցախի մեր հայրենակիցներին ընդունելու եւ տեղավորվելու հարցերով:
Արարատ համայնքի զարգացման ծրագրերի, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, առողջապահության բաժնի պետ Արթուր Իսաջանյանի տեղեկացմամբ՝ առաջին օրերին ընդունել են ավելի քան 1300 տեղահանված արցախցու:
«Ամեն օր 50-60 ընտանիք էինք ընդունում, խնդիրները շատ էին՝ ընդունել, տեղավորել, առաջնային օգնություն ապահովել եւ այլն: Հետագայում հոսքը կարգավորվեց: Այս պահին Արարատ համայնքում 329 ընտանիք է ապրում՝ 1246 մարդ»,-ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակում հայտնեց Իսաջանյանը:
Բռնի տեղահանվածների բնակարանային պայմանները հնարավորինս բարելավվում են, վարձավճարների հարցը, ինչպես ՀՀ մյուս շրջաններում, այստեղ էլ է առկա: Վարձավճարներն ավելացել են, եւ շատերը մի քանի ընտանիքով են բնակարան վարձակալում:
The post Արարատ համայնքում 1246 բռնի տեղահանված է բնակվում. ինչպես են կարգավորվում նրանց հուզող հարցերը appeared first on ԳԱԼԱ.