Добавить новость

Суд снял с блогера Портнягина задолженность по неуплате 40 млн рублей

Из архивных документов – в зрелищный спектакль: состоится премьера постановки о Степане Аржакове

Десятков: на станции метро «Народное Ополчение» устраивают внутренние помещения

Беспилотную авиацию развивают в Приморье



Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ջրհեղեղից հետո ով ասես եկել է, ում հետ ասես նկարվել ենք

Ալավերդու Թումանյան փողոցում և Սանահին կայարանում ջրհեղեղից տուժած շենքերի առաջին հարկերում շինարարություն է, քաղաքի տարբեր մասերում վնասված ճանապարհի հատվածներն են նորոգում, տեղ-տեղ մայթ չկա, մանր բիզնեսը վերադարձել է բնականոն կյանքին։

Ցածր հարկերի բնակիչներից ոմանք արդեն ստացել են փոխհատուցումները, մյուսները սպասում են։ Կառավարությունը նախատեսել է 1 մլն 200 հազար դրամի փոխհատուցում աղետի հետևանքով վնասված գույքի համար։ Փոխհատուցվում են նաև տան վերանորոգման ծախսերը։

Օգնությունը բաշխվել է հավասարաչափ՝ ֆիքսված գումար ամեն քառակուսի մետրի և գույքի համար։ Մինչև ջրհեղեղը վատ պայմաններում ապրող ալավերդցիները վերջապես կարող են վերանորոգել իրենց տները։ Փոխհատուցումներից հարուստները դժգոհ են, աղքատները՝ գոհ, պատմում են տեղի լրագրողները։ 

Վնասված եւ փլուզված տների ու բնակարանների բնակիչներին պետությունը նաև սոցիալական աջակցություն է տրամադրում։ Աղետի հետևանքով տուժել է 854 մարդ։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանը հուլիսի 4-ին ասել էր, որ նրանցից 490-ին տրամադրվելու է 60-հազարական դրամ, մնացածին՝ 40-հազարական՝ կախված, թե որ գոտում են բնակվում։

Սանահին կայարանի շենքերից մեկի առաջին հարկի բնակիչ Արմինեն կառավարության ծրագրերից գոհ է, նրա տունը վերանորոգող Կառլենը՝ չէ։ Ասում է, որ մարդիկ պարտքով են շինանյութ առնում և վարպետներին գումար տալիս։

«Լավ կլինի, որ կես գումարը տան, գան ստուգեն, հետո էլ մյուս կեսը տան», – ասում է վարպետը։

«Բարեկամի տանն եմ այս ընթացքում մնացել, քաղաքապետարանից սնունդ եմ ստացել, տարբեր օգնություններ եմ ստացել։ Վերջիվերջո աշխատում եմ, աշխատավարձ եմ ստանում, ապրում եմ էլի», – միջամտում է Արմինեն։

Համայնքապետարանից շենքի բնակիչներին նաև խոստացել են, որ կփոխեն շենքի կոյուղին և բակերը կասֆալտապատեն։ «Դեռ չեն արել ոչ մի բան։ Որ անձրև է գալիս, ամբողջը շենքի դիմաց է լցվում», – ասում է բնակիչներից մեկը։

Բնակելի տարածքներից բացի, տուժել են նաև որոշ խանութներ և առևտրի կետեր։ Բիզնեսին ֆինանսական օգնություն տրամադրելու հարցը Կառավարությունը դեռևս չի քննարկել։ Թումանյան փողոցում ջրհեղեղից տուժած դեղատան տնօրեն Հասմիկը Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ համայնքապետարանից այցելել են խանութ, ցուցակագրել կորուստները։ 

«Դե հիմա՝ լինելու բան էր։ Հաշվենք մի տարի, երկու տարի չենք աշխատել։ Ի՞նչ անենք։ Մենք այդ օրը ընտանիքով քաղաքում չենք եղել։ Եթե լինեինք, մեր մեքենան էլ կփչանար։ Ես ամեն ինչի վրա մեծ դողով եմ, ամեն ինչը ափսոսում եմ։ Եթե տեսնեի, որ ապտեկը ջուր է լցվում, կարող է իջնեի մի բան անելու, ինձ էլ ջուրը տաներ։ Սաղ ասում են՝ հաստատ դու կիջնեիր»։

Աշխատակիցը հրավիրեց իրենց նկարելու, երբ դեղատունն արդեն ամբողջովին վերանորոգած լինեն։

Ջրհեղեղից տուժած փակ շուկայի վաճառականները տեսախցիկի առջև շփվել հիմնականում չեն ցանկանում։ Ասում են՝ այնքան են նկարվել, որ «աստղ են դարձել»․ ջրհեղեղից հետո ով ասես եկել է, ում հետ ասես նկարվել են՝ վարչապետից ու նախարարներից սկսած մինչև տեղական պաշտոնյաներ։ 

«Նիկոլի հետ նկարդ ցույց տուր երեխեքին», – վաճառականներից մեկն ասում է մյուսին։ 

Բացի լուսանկարներից ցույց են տալիս, թե մինչև ուր էր հասել գետը։ 

«Մի ամիս տիլ էինք մաքրում, դրանից հետո մի ամիս էլ հիվանդ էինք։ Ապրանքի մեծ մասը փչացել էր։ Թափելունը թափել ենք, լվալունը՝ լվացել, բաժանել ծանոթ մարդկանց։ Բայց զատո լոդկա նստեցինք», – հիշում է հագուստի վաճառակետի աշխատող կինը։

Մեր մյուս զրուցակիցն էլ ասում է, որ իրենք շատ վարար անձրևներ են տեսել, բայց երբեք գետը հունից դուրս չի եկել․ «Մեր ունվերմագը հունի վրա չի, կոմունիստների սարքած ունիվեմագ ա։ Սենց ջրհեղեղ չէր եղել երբեք։ Դաժե մեր տան մանղալն էր տարել։ Ամուսինս ամենաշատը այդ մանղալն էր ափսոսում»։

ղեկավարը, բնապահպանը և պոչամբարները

Քաղաքում քիչ չեն նաև վնասված համայնքային ենթակառուցվածքները՝ ճանապարհներ, մայթեր, կամուրջներ, գետի պատնեշներ։ Քանդված կամուրջներից որոշների փոխարեն կառուցել են ժամանակավորները։ Օրինակ, Սանահին կայարանի ժամանակավոր կամուրջն, ըստ տաքսու վարորդի, ալավերդցիներն ավելի շատ են հավանում, քան հին հիմնականը։ 

«Կառավարության միջոցներով կամուրջը կառուցել են, հետո մենք համայնքի բյուջեից հատկացրել ենք, լուսավորության համակարգն ենք սարքել։ Երկկողմանի երթևեկություն է ապահովում, կողքերից հետիոտնային հատվածներ կան։ Երեկոյան շատ գեղեցիկ է լինում, սելֆի անելու տեղ է դարձել», – ասում է Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը։ 

Մյուս ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները, սակայն, դանդաղում են։ Ճանապարհների վնասված հատվածների մի մասը գրունտային շերտով է պատված, մի մասն էլ ասֆալտապատված է, բայց ժամանակավոր։ Որոշ հատվածներում մայթեր առհասարակ չկան։

«Դանդաղումն ունի օբյեկտիվ պատճառներ։ Որոշվել է նախագիծ պատրաստել՝ հենապատերով, ասֆալտային և լիցքային շերտերով։ Մրցույթ ենք հայտարարել, շահողը կա, հիմա նախագծային աշխատանքները սկսվել են։ Երբ նախագիծը լինի՝ արդեն կառուցապատողի մրցույթ կհայտարարվի», – ասում է համայնքապետը։

Ըստ Ղումաշյանի՝ նախագծման մրցույթը հայտարարվել է աղետից երկու ամիս հետո։ Եվս մեկ ամիս էլ կծախսվի շինարարության մրցույթի վրա։ Ժամանակն, ըստ նրա, ծախսվում է թղթաբանության և «օրենքը պաշտպանելու ու պահպանելու» վրա։

Տեղացի բնապահպան ակտիվիստ Օլեգ Դուլգարյանի խոսքերով, հունի մաքրման հատվածային աշխատանքներ արվել են, բայց ոչ բավարար․ գետի հունը դեռևս լցված է տարբեր տեսակի շինարարական, կենցաղային և այլ աղբով։ 

Ալավերդու համայնքապետը հակադարձում է՝ հունը մաքրելու, ամրացնելու նախնական որոշումն արդեն կա, ժամկետների հետ կապված ինքն անձամբ տեղեկություններ չունի։

Նշվածներից բացի, Դուլգարյանի խոսքով, կան մի շարք խնդիրներ, որոնց մասով հստակ որոշումներ չեն կայացվել։ Օրինակ, քաղպաշտպանության պլանի և պոչամբարներից արտահոսքի վերաբերյալ մտահոգությունները։ 

Այսօր էլ շատերը հստակ չգիտեն, թե ինչ է պետք անել ճգնաժամային իրավիճակներում, քաղպաշտպանության նախկին պլանը չի գործել և այժմ էլ չի փոփոխվում։ 

«Ունենք մարդիկ, ովքեր շինարարություն էին սկսել գետի ափին մինչև ջրհեղեղը ու հիմա շարունակում են։ Իրենց ոչ ոք չի ասել, որ մյուս տարի կարող են նույն խնդիրներն ունենալ», – ասում է բնապահպանը։

Նա նաև պատմում է, որ ահազանգեր են եղել պոչամբարներից արտահոսքերի մասին։ Գյուղացիները պնդում են, որ պոչամբարների պատճառով աղտոտվել են գյուղատնտեսական նշանակության հողերը։ Այս հարցն, ըստ Դուլգարյանի, նույնիսկ չի էլ դիտարկվել։ Համայնքապետը, սակայն, վստահեցնում է՝ անձամբ ստուգել և համոզվել է, որ ջրհեղեղի հետևանքով ոչ մի պոչամբարային վթար և արտահոսք չի գրանցվել։ 

Թե որքանով է ճիշտ հետևություններ անելը թողնել հանքարդյունաբերողին՝ պարզ չէ։ Համայնքապետը վստահ է՝ «համապատասխան կառույցները եզրակացություններն արել և փոխանցել են մասնավորին»։

The post Ջրհեղեղից հետո ով ասես եկել է, ում հետ ասես նկարվել ենք first appeared on Epress.am.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Из архивных документов – в зрелищный спектакль: состоится премьера постановки о Степане Аржакове

Mozilla Corporation оштрафовали на 3,5 млн рублей за неудаление запрещенного контента

Камчатские самбисты негостеприимно встретили участников всероссийского турнира

Сотрудники ЦД «Личность» приняли участие в организации флешмоба

Музыкальные новости

Трамвайный маршрут от Купчино до Шушар начнет работу в конце 2025 года

Команда подмосковного главка Росгвардии завоевала серебро в соревнованиях по гиревому спорту Спартакиады «Динамо»

Обзор автомобиля «Москвич» 3

Психолог Солдатенкова: Шнуров набрался сил во время семейной жизни и вспомнил свое "я"

Новости России

Ветераны СВО с семьямии посетили концерт в Москве ко Дню народного единства

Сергунина: В Москве более чем на 40% вырос спрос на обучающие программы для волонтеров

В Аргентине появился футбольный клуб "Москва"

Алексей Миранчук – о сборной России: «Мы просто заложники ситуации»

Экология в России и мире

Подписывайтесь на наши Telegram каналы!

Пегас сделал заявление по новым турам по России на эту зиму, включив в них авиаперелёт

Мировая премьера концерта – симфонии «Русскому Донбассу» состоялась в Чите

14 любопытных фактов о человеческом глазе, которые раньше не попадали в наше поле зрения

Спорт в России и мире

Российская теннисистка Шнайдер вышла в финал турнира WTA-250 в Гонконге

Александр Зверев: «Очень сложно стать первым без победы на «Шлеме». У меня был шанс в 2022-м, но это редкость, тогда были особые обстоятельства»

Медведев обошел Джоковича в рейтинге АТР

Арина Соболенко уверенной победой стартовала на Итоговом турнире WTA

Moscow.media

Терминал сбора данных (ТСД) промышленного класса SAOTRON RT42G

Портативный ТСД корпоративного класса Saotron RT-T70

Всемирный день городов: «Грузовичкоф» расширяет горизонты

Клиенты «Байкал Сервиса» экономят на подготовке к зиме и Новому году











Топ новостей на этот час

Rss.plus






Из архивных документов – в зрелищный спектакль: состоится премьера постановки о Степане Аржакове

Суд снял с блогера Портнягина задолженность по неуплате 40 млн рублей

Кого и почему могут положить в психиатрическую больницу?

Сотрудники ЦД «Личность» приняли участие в организации флешмоба