Добавить новость

Кулинарный мастер-класс для школьников провели студенты Павловского Посада

В Павловском Посаде проверили состояние парка «Меленки» после открытия

Москва — лидер по количеству заявок на ХХI Всероссийский конкурс «Моя страна — моя Россия»

Wildberries расторг договоры с компанией Бакальчука «ВБ Девелопмент»





Новости сегодня

Новости от TheMoneytizer

Փախած բելառուսցիներին ճնշում են գույքի կալանքով

2024 թվականի մարտից Բելառուսի իշխանությունները քաղաքական դրդապատճառներով երկրից հեռացած քաղաքացիներին փորձում են ճնշել նրանց պատկանող անշարժ գույքի միջոցով։ Տուն վերադառնալն էմիգրանտների համար անվտանգ չէ, կարող են քրեական հետապնդման ենթարկվել, իսկ անշարժ գույքի հետ կապված գործարքներ իրականացնելու համար երկրում լինելը պարտադիր է 2023-ին ընդունված օրենքից հետո։ Բելառուսից փախած ակտիվիստների բնակարանները կալանքի տակ են դնում, աճուրդի են հանում, վարձով տված բնակարանների վարձկաններին ստիպում են գնալ, դռները կողպում են։

Օրինակ, նախագահական ընտրություններին Մոսկվայից մասնակցած, հետո նաև Մինսկում կազմակերպված ակցիաներին միացած բժշկուհին պատմում է, որ իր բնակարանի վրա վերջերս կալանք են դրել։ Տունը վարձող մարդկանց ստիպել են հեռանալ, ժամանակ են տվել իրերը հավաքելու. որոշ դեպքերում ստիպում են հեռանալ անմիջապես, թույլ չեն տալիս անգամ փաստաթղթերը վերցնել։ Բժիշկ-ակտիվիստը պատմում է, որ իր տան հետ կապված հարցերով զբաղվել առայժմ չի կարող, քանի որ քաղաքական մոտիվներով գործեր իրավաբանները չեն վերցնում։ 

Գրոդնոյից ակտիվիստ Սերգեյ Վերեմեենկոյի բնակարանը ևս կալանքի տակ է։ Նա էլ էր երկրից հեռացել քրեական հետապնդումից խոսափելու համար. «ծայրահեղական գործունեություն» էին մեղսագրում։ Hrodna Life հրատարակչությունը գրում է, որ սեպտեմբերի սկզբին Վերեմեենկոն պատահաբար տեսել է, որ իր տան իրերը՝ սառնարանը, լվացքի մեքենան, հայելիները, վաճառում են։ Փորձել է կապնվել գնորդների հետ, պատասխան չի ստացել։

2023 թվականի սեպտեմբերին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նոր հրամանագիր էր ընդունել, համաձայն որի տարբեր երկրներում Բելառուսի դիվանագիտական ներկայացուցչությունների լիազորությունները սահմանափակվում են։ Հիմնական փոփոխությունն այն էր, որ այսուհետ արտերկրում գտնվող բելառուսցիները չեն կարողանա նոր անձնագիր ստանալ դեսպանատան միջոցով։ Անձը հաստատող փաստաթուղթը վերաթողարկելու կամ անշարժ գույքի հետ կապված բոլոր գործարքների համար ֆիզիկապես Բելառուսում գտնվելը պարտադիր է։ Սվետլանա Տիխանովսկայայի ղեկավարած ընդդիմությունը Եվրամիության երկրներին կոչ էր անում էմիգրանտներին տրամադրել «Նոր Բելառուսի անձնագրեր»՝ դեռևս անարդյունք։

Անշարժ գույքն արտերկրից տնօրինելու արգելքից հետո Բելառուսից դուրս աշխատող տեղական լրատվամիջոցները գրել են տնվորներին ապօրինաբար հանելու ու գույքի վրա կալանք դնելու տասնյակ դեպքերի մասին։ Մի քանի անգամ էմիգրանտներին հաջողվել է վաճառել տունը կամ փոխել սեփականատիրոջը։ Նման դեպքերը, սակայն, ավելի ուշ իրավապահների կողմից որակվել են որպես «խարդախություններ», դատական գործեր են հարուցվել։

«Ազատություն ռադիոկայանի» բելառուսական ծառայությունը օգոստոսին գրել էր մի քանի նմանատիպ պատմությունների մասին։ Քաղաքական էմիգրանտներից մեկը լրագրողներին պատմել էր, որ բնակարանի վաճառքի իր գործարքը դատական կարգով փորձում են անվավեր ճանաչել։ Նրա խոսքով, ճնշում են գործադրել ռիելտորի վրա, ով հետո լացելով զանգել է իրեն, ու ասել, որ չի պատկերացնում ինչպես աշխատել այդպիսի պայմաններում։

Գույքի առգրավման կամ կալանքի տակ դնելու դեպքերի թիվը հստակ հայտնի չէ։ Իրավապաշտպանները փորձում են տեղեկություններ հավաքել անուղղակի աղբյուրներից։ 

2024 թվականի մարտի 25-ին աշխարհի տասնյակ երկրներում բելառուսցի էմիգրանտները նշում էին ընդդիմության ամենակարևոր տոնը՝ Կամքի օրը։ Մայիսին Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ այդ տոնակատարություններին մասնակցելու համար կալանք կսահմանվի 104 մարդկանց պատկանող անշարժ գույքի վրա։ Ավելի ուշ «Զերկալո» հրատարակչության հետ զրույցում որոշ էմիգրանտներ պատմել էին, որ միայն Մինսկում գույքի կալանքի ցանկում ավելի քան 200 անուն կա։

2020 թվականին Լուկաշենկոյի ընդդիմախոսների կողմից հիմնադրված «Ժողովրդական հակաճգնաժամային կառավարում» նախաձեռնության իրավաբան Միխայիլ Կիրիլյուկը Բի-բի-սիի հետ զրույցում նշել է, որ առգրավված բնակարանների վաճառքից ստացվող գումարն աննշան է պետական բյուջերի համար։ Նրա խոսքով, իշխանությունների համար ավելի կարևոր է կոնֆիսկացիաների լայն լուսաբանումը՝ քաղէմիգրանտների վրա հոգեբանական ճնշում գործադրելու համար. «Ուզում են այնպես անել, որ գնացածները վախենան հարցազրույց տալ, բողոքի ցույցերի մասնակցել և այլն։ Այդ նպատակին հասնում են մի քանի ցուցադրական դատավարություններով՝ նվազագույն ռեսուրսների գործադրմամբ»։

Անշարժ գույքն առգրավելու պրակտիկաները սկսվել էին դեռևս մինչև 2023 թվականին ընդունված օրենքը։ Այն ժամանակ, սակայն, դա վերաբերում էր միայն ընդդիմության առաջնորդներին։ Օրինակ, 2020 թվականի նախագահական ընտրություններին մասնակցող ձեռներեց և բլոգեր Սերգեյ Տիխանովսկու տունը վաճառքի էին հանել 2023-ի մարտին՝ օրենքի ընդունումից ամիսներ առաջ։ Տիխանովսկուն ձերբակալելուց հետո ընդդիմության ցույցերն առաջնորդում էր նրա կինը՝ Սվետլանա Տիխանովսկայան։ Այժմ Սերգեյը 18 տարվա ազատազրկման է դատապարտված, իսկ Սվետլանան երեխաների հետ ստիպված է եղել հեռանալ երկրից։ Բելառուսում նրանք այլևս տուն չունեն։ Տան առգրավման մասին որոշումը կայացվել է փակ դատական նիստի ժամանակ, գործի մանրամասները հայտնի չեն։

The post Փախած բելառուսցիներին ճնշում են գույքի կալանքով first appeared on Epress.am.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Укладка асфальта на подходах к строящемуся путепроводу началась в Аникеевке

В СК «Нагорный» спортсменам рассказали о безопасности в интернете

«Кэш — не вариант»: Замглавы Минфина призвал покупать золото, а не хранить деньги в валюте

Путин заявил, что БРИКС обогнала G7 по вкладу в мировую экономику

Музыкальные новости

Студия звукозаписи. Студия звукозаписи в Москве. Лучшая студи звукозаписи. Профессиональная студия звукозаписи.

Сотрудники вневедомственной охраны Росгвардии Московской области провели патриотические уроки для школьников региона

Костромской «Спартак» побеждает «Родину» и выходит в шестой раунд Кубка России

«Если моё творчество дает заработать на кусок хлеба артисту – это прекрасно!». Филипп Киркоров отреагировал на перевоплощение участников шоу «Ярче звёзд» на ТНТ

Новости России

Шахматный турнир от Сообщества ВЫЗОВ прошел на Фестивале «Наука 0+»

В Москве простились с Лиамом Пейном: фото

«Кэш — не вариант»: Замглавы Минфина призвал покупать золото, а не хранить деньги в валюте

Est-a-Tet: Итоги 3 квартала 2024 г. на рынке готовых новостроек Москвы

Экология в России и мире

"Женское дело. Лаборатория успеха". В гостях Лариса Онуфриенко

Будущее уже наступило: теперь заказы гостям приносит робот

В столице Урала собрались участники студенческих отрядов со всей России

Фонд Юрия Лужкова награждает победителей экономического диктанта-2024

Спорт в России и мире

Разгром стоимостью $1,5 млн: Медведев под ноль отдал первый сет и проиграл Синнеру на турнире в Эр-Рияде

«Размером с грейпфрут»: теннисистке Серене Уильямс удалили гигантскую опухоль

Дарья Касаткина вышла в 1/4 финала турнира WTA-500 в Нинбо, обыграв Синякову

Спортивный врач рассказал, из‑за чего теннисисту Рублеву могли ампутировать яички

Moscow.media

Терминал сбора данных (ТСД) промышленного класса SAOTRON RT42G

На Урале вынесли приговор водителю автобуса за спровоцированное им смертельное ДТП

Hybrid: SmartBid снижает стоимость конверсионного действия в 5,5 раз

Лучшая инклюзивная школа России-2024: стимул профессионального развития











Топ новостей на этот час

Rss.plus






Умер экс-глава ФМС Константин Ромодановский: Чем известен, причина смерти, как жил последние годы

Путин заявил, что БРИКС обогнала G7 по вкладу в мировую экономику

Депутат Разворотнева прокомментировала готовность российской системы ЖКХ к зиме

«Кэш — не вариант»: Замглавы Минфина призвал покупать золото, а не хранить деньги в валюте