Добавить новость

Спартакиада «Мой спортивный район» пройдет в Москве

Воробьев: мурал в честь погибшего военкора Еремина увековечил память о герое

Актер сериала «Король и Шут» Ткачук задержан в Пулково

Андрей Воробьев: Подмосковье впервые отмечает День благоустройства





Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ի հայտ են եկել ավստրալական ծիսական սպանությունները և այլ վայրագությունները Աֆղանստանում

Ավստրալիայի իշխանությունները մեդալներից կզրկեն Աֆղանստանի պատերազմում կռված այն հրամանատարներին, որոնց ենթակաները ներգրավված են եղել ռազմական հանցագործություններում և «ապօրինի գործողություններում»: Մոտ տասը հրամանատարներ կզրկվեն իրենց պարգևներից, նրանց անունները, սակայն, չեն բացահայտվի։

Ավստրալիայի պաշտպանության նախարար Ռիչարդ Մարլեսի խոսքերով նման որոշումն անհրաժեշտ է «անցյալի սխալները շտկելու համար»: 2020 թվականի հետաքննությունն, ըստ Մարլեսի, բացահայտել է «էլիտարության ենթամշակույթն ու շեղումն ընդունելի ստանդարտներից», ինչը «պահանջում էր ամենալուրջ, չափված և մանրակրկիտ արձագանքը»:

Ավստրալիայի զինված ուժերի կողմից նախաձեռնված հետաքննության ընթացքում պարզվել է, որ երկրի SAS (Հատուկ օդային ծառայության գունդ)  հատուկ նշանակության էլիտար ստորաբաժանման զինծառայողները աֆղանական պատերազմի ժամանակ ապօրինի 39 մարդու են սպանել:

Ամենայն հավանականությամբ ապանությունները կազմակերպվել են, այսպես կոչված, «զինվոր դառնալու» համար. այսպես էին նոր զինվորներն անցնում «մկրտություն՝ արյամբ»։

Հետաքննության տվյալներով՝ սպանությունները տեղի են ունեցել 2009-2013 թվականներին։ Արձանագրվել է 23 միջադեպ՝ 25 ներկա և նախկին զինվորականների մասնակցությամբ, նրանցից 19-ի նկատմամբ կարող է հետաքննություն սկսվել։

Գեներալ-մայոր դատավոր Փոլ Բրետոնի գլխավորած հետաքննությունը տևել է չորս տարի, հարցաքննվել է ավելի քան 400 վկա։

Պարզվել է, որ ծառայության անցած նոր զինվորականները հանձնարարություն են ստացել սպանել իրենց առաջին աֆղանցուն․ այս պրակտիկան կոչվում է blooding, որը կարելի է թարգմանել որպես «մկրտություն արյամբ»։ Սպանություններից հետո աֆղանցիների մարմիններին զենք և այլ առարկաներ են թողել՝ հանցագործության դրդապատճառները թաքցնելու համար։

Ռազմական հանցագործությունների մասին այլ վկայություններ էլ կան․ բացահայտվել է գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի երկու դեպք։

Զեկույցի 143 առաջարկություններից գրեթե բոլորն ընդունվել են, այդ թվում՝ մեդալների, զինվորականներին տրվող փոխհատուցումների վերանայումը և բանակի մշակութային բարեփոխումները:

«Սա միշտ լինելու է ազգային խայտառակություն, և միևնույն ժամանակ… [այս որոշումը] ուղերձ է ավստրալացի ժողովրդին և աշխարհին, որ Ավստրալիան մի երկիր է, որը պատասխանատու է իր արարքների համար»:

Մարլեսը նաև ընդգծել է, որ 2001-ից 2021 թվականներին Աֆղանստանում ծառայած ավստրալացի զինվորականների ճնշող մեծամասնությունը կատարել է իր պարտականությունները բարեխղճորեն և գովաբանել է նրանց, ովքեր օգնել են բացահայտել ապօրինությունները:

Որոշումը չի ազդում նրանց վրա, ովքեր իրենք են հետաքննության տակ գտնվում պատերազմական հանցագործությունների համար, այդ թվում՝ Վիկտորիա Խաչի դափնեկիր Բեն Ռոբերթս-Սմիթին:

SAS-ի նախկին կապրալ Ռոբերթս-Սմիթն անցյալ տարի պարտվել է զրպարտության գործը, որը վերաբերում էր չորս աֆղանցի գերիների սպանությանը: Այնուամենայնիվ, նրան քրեական մեղադրանք չի առաջադրվել և կառավարության զեկույցում նա չի հիշատակվում։

Քաղաքացիական այս դատավարությունն առաջին դեպքն է, երբ դատարանը քննում է ավստրալական զորքերի կողմից ռազմական հանցագործությունների մասին մեղադրանքները:

Տասնյակ ավստրալացի զինվորականներ անցնում են ենթադրյալ ռազմական հանցագործություններ կատարելու գործերով, սակայն մինչ այժմ մեղադրանք է առաջադրվել միայն մեկ անձի՝ SAS-ի նախկին զինծառայող Օլիվեր Շուլցին։

Ավստրալիայի վետերանների աջակցությամբ զբաղվող «Վերադարձի և ծառայության լիգայի» նախագահ Գրեգ Մելիքի կարծիքով՝ մեդալները չպետք է խլվեն վետերաններից, քանի դեռ հետաքննությունն ու դատական ​​գործընթացները չեն ավարտվել: Նրա խոսքերով այս միջադեպն «զգալի վնաս» է հասցրել վետերանների հոգեկան առողջությանը, նույնիսկ նրանց, ովքեր առնչություն չեն ունեցել ենթադրյալ հանցագործություններին:

Ի պատասխան սպաներին մեդալներից զրկելու որոշմանը, ընդդիմության ներկայացուցիչ Էնդրյու Հասթին, որը նախկինում ծառայել է SAS-ում, ասել է, որ Ավստրալիան պետք է «դասեր քաղի ռազմական պատմության այս ողբերգական և դառը գլխից»:

«Մեր զինվորները պետք է ասեն ճշմարտությունը, իսկ մեր ղեկավարները պետք է որոնեն այն։ Եթե ​​դա անեին և՛ մեր զինվորները, և՛ մեր ղեկավարները, մենք այսօր կարող էինք այս դիրքում չլինել», – ասել է նա։

2001 թվականի սեպտեմբերի 11-ի Միացյալ նահանգներում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո ավելի քան 26,000 ավստրալացի զինվորներ գործուղվեցին Աֆղանստան՝ թալիբների, Ալ-Քաիդայի և այլ իսլամիստական ​​խմբավորումների դեմ կռվելու համար: Ավստրալիայի մարտական ​​զորքերը պաշտոնապես լքել են Աֆղանստանը 2013 թվականի վերջին։

The post Ի հայտ են եկել ավստրալական ծիսական սպանությունները և այլ վայրագությունները Աֆղանստանում first appeared on Epress.am.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

"СберСпасибо": средний чек в ресторанах России вырос на 21%

Директор Дмитрия Нагиева подтвердила, что он повредил ногу на сцене

В Карелии впервые начнёт работать «Школа фермера» от Россельхозбанка

Стали известны города России с самыми высокими зарплатами

Музыкальные новости

Росгвардейцы Чувашии стали бронзовыми призерами Чемпионата войск национальной гвардии по мини-футболу

Питчинг Релиза. Питчинг релиза Яндекс музыка. Питчинг релиза ВК.

«Вопиющий случай»: в Госдуме прокомментировали очередное покушение на Трампа

Уровень поддержки Камалы Харрис на предстоящих выборах президента вырос

Новости России

Сенсационная связь новостей про Д.Трампа, Д.Медведева, В.Путина, К.Харрис. Россия, США, Европа могут улучшить отношения?!

В России планируется увеличение пособия по уходу за ребенком с 2025 года

Осенняя встреча клуба Dalli: «Ювелирные украшения в искусстве, в жизни, в бизнесе»

Единый информационный день состоится в Чебоксарах 18 сентября

Экология в России и мире

Коллекция Khaite весна-лето 2025

Диетолог Садыков перечислил продукты, которые повышают гемоглобин

4 признака быстрого старения кожи: как их вовремя заметить и повернуть вспять

Стильные осенние образы для полных модниц

Спорт в России и мире

Российская теннисистка Рахимова поднялась на 16 позиций в обновленном рейтинге WTA

Озвучены позиции казахстанских теннисистов в мировом рейтинге ATP

Теннисист Рублев снялся с турнира ATP-250 в Ханчжоу из-за болезни

Александрова вышла во второй круг турнира WTA в Сеуле

Moscow.media

Axenix открыла лабораторию искусственного интеллекта в Твери

"Хроника бесконечных превращений": Екатеринбург засняли с высоты небоскребов

Патриаршие пруды или

На Октябрьском мосту в Череповце с 30 октября закроют две полосы движения











Топ новостей на этот час

Rss.plus






Отец раненной в Челябинске девочки рассказал, как дочь спасла одноклассницу

театр пресса взляд со стороны

Синоптик Вильфанд: пожарная ситуация в ряде регионов сохранится до конца недели

Стали известны города России с самыми высокими зарплатами