Добавить новость

Собянин: Восстановлен утраченный шпиль оранжереи усадьбы Покровское-Стрешнево

Новый житель: в московском зоопарке теперь обитает самка гуанако

Стали известны подробности массового отравления в социальной столовой в Москве

Аналитик Попов: цены на аренду квартир вырастут еще на 6-8%





Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ռուսաստանի ամենահարուստ կինը Չեչնիայի նախագահի կարիքը չունի

Wildberries-ի (Վայդբերիզի) հիմնադիր Տատյանա Բակալչուկի ամուսինը դիմել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովին՝ ռուսաստանցի գործարարներ Ռոբերտ և Լևան Միրզոյաններին՝ մեղադրելով իր ընտանիքը քանդելու և բիզնեսը գրպանելու մեջ։ Կադիրովը որոշել է միջամտել։ Տատյանա Բակալչուկը խնդրել է չխառնվել իր անձնական կյանքին և չաղավաղել իր բիզնես որոշումները։ Ամուսնու գործողությունները նա անհասկանալի հանելուկ է որակել։

Կադիրովը հայտարարել է, թե ռուսական խոշոր մարկետփլեյսներից մեկը՝ Wildberries-ը «բացահայտ և նենգ ռեյդերային զավթման» է ենթարկվել։ Կադիրովի մոտ է գնացել Վայդբերիզի հիմնադիր, Ռուսաստանի ամենահարուստ կին-գործարար Տատյանա Բակալչուկի ամուսինը։ Նա բողոքել է «ընտանիքի ներսում և ընտանեկան բիզնեսի հետ կապված լուրջ խնդիրներից»։ Չեչնիայի նախագահը տեսանյութ է հրապարակել, որում Վլադիսլավ Բակալչուկը պատմում է կոնֆլիկտի մանրամասները․

«Կինս գնացել է տնից։ Նա կապվել է մի անհասկանալի ընկերության հետ, որը միավորման քողի տակ իրենով է արել մեր բիզնեսը և դուրս է բերում ակտիվները։ Ընդ որում, այդ ձեռնարկությունը հարյուր անգամ ավելի փոքր է, [քան Wildberries-ը], բայց միավորված ընկերությունում փայաբաժինները մոտավորապես հավասար են։ Լևան Միրզոյա՛ն։ Russ Outdoor ընկերություն», – ասել է Տատյանայի ամուսինը։

Քիչ անց հայտնի է դարձել, որ ընտանիքի բիզնեսը Russ գովազդային ընկերության հետ միավորումից «պաշտպանելու» կարիք, ամենայն հավանականությամբ, չկա։ Վայդբերիզի հիմնադիր Տատյանա Բակալչուկը հայտարարել է, որ խոսքը ոչ թե բիզնեսի ռեյդերային զավթման, այլ սովորական ամուսնալուծության մասին է։ Երկու ընկերությունների միավորման որոշումը, ըստ նրա, համաձայնեցվել է բոլոր գործընկերների հետ և կայացվել է տնտեսական առաջնահերթություններից ելնելով։


ձախից՝ Վլադիսլավ Բակալչուկը, աջից՝ Տատյանա Բակալչուկը

Wildberries մարկետփլեյսի և Russ արտաքին գովազդի օպերատորի միավորման մասին հայտարարվել է հունիսի 18-ին։ Forbes-ը գրում էր, որ այս լուրը զարմացրել է շուկայի դերակատարներին․ «ոչ ոք չէր հասկանում, ինչ կառուցվածք ունի գործարքը և ինչի են ուզում հասնել կողմերը»։

Շրջանառվող վարկածներից մեկի համաձայն, Տատյանա Բակալչուկը այսկերպ փորձում էր առաջատար դիրք ստանալ նաև Ռուսաստանի գովազդային շուկայում։ Թեև Միրզոյանների բիզնես կարողությունները համադրելի չեն Wildberries-ի հետ, Russ Outdoor-ը Ռուսաստանի արտաքին գովազդի ոլորտի առաջատարներից մեկն է համարվում։

РБК-ի աղբյուրներն այն ժամանակ պնդում էին, որ Տատյանա Բակալչուկը զբաղեցնելու է միավորված նոր ընկերության գլխավոր տնօրենի, իսկ Ռոբերտ Միրզոյանը՝ գործադիր տնօրենի պաշտոնը։

Կադիրովը, հիմնվելով գործարարի լքված ամուսնու պատմածների վրա, պնդում է․ «Վլադիսլավ Սերգեյևիչի կնոջը՝ Տատյանային, ռեյդերները կտրել են ամուսնուց և յոթ երեխաներից։ Ամուսինները հնարավորություն չունեն հանդիպելու, շփվելու, նույնիկ տեղի ունեցողը քննարկելու։ Wildberries ստեղծվել է Վլադիսլավի ու Տատյանայի 21 տարվա համառ ջանքերի շնորհիվ, այդ ընկերության ակտիվները իրավական մեքենայությունների շնորհիվ հուլիսի սկզբից հապճեպորեն անցնում են ուրիշներին՝ Russ Outdoor ընկերության միջոցով։ […] Սա բացահայտ և նենգ ռեյդերային զավթում է։ Ես գիտեմ, որ այդ զավթման լծակները եղբայրներ Լևան ու Ռոբերտ Միրզոյանների և մի քանի այլ հայտնի կովկասցիների ձեռքում են»։

Խոսքը, հիշեցնենք, Ռուսաստանի ամենահայտնի և ամենահարուստ կին գործարարի մասին է։ Նրա ամուսինը Wildberries-ի հետ հիմա կապ ունի այնքանով, որ տիրապետում է ընկերության բաժնետոմսերի ընդամենը 1 տոկոսին։


ձախից՝ Ադամ Դելիմխանով, աջից՝ Ռամզան Կադիրովը

Կադիրովը հանձնարարել է «իր սիրելի եղբայր», Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, քրեական հեղինակություն Ադամ Դելիմխանովին զբաղվել այս հարցով։ Դելիմխանովը, ըստ հետաքննող լրագրողների, ներգրավված է Չեչնիայի ղեկավարության պատվերով կազմակերպված մի շարք քաղաքական սպանությունների մեջ։ Արձագանքելով հրապարակային հանձնարարությանը՝ «վերադարձնել Վլադիսլավի կնոջն ու բիզնեսը», նա գրել է․ «Անկասկած, ՍԻՐԵԼԻ ԵՂԲԱՅՐ, Չեչնիայի Հանրապետության նախագահ, Ռուսաստանի հերոս ՌԱՄԶԱՆ ԱԽՄԱՏՈՎԻՉ ԿԱԴԻՐՈՎԻ բոլոր հրահանգները կկատարվեն արագ և հարյուր տոկոսով։ Ամեն ինչ ավարտին կհասցնենք»։

Բայց, ըստ РБК-ի, Wildberries-ի և Russ-ի միավորման գործարքը արդեն արտոնվել է Ռուսաստանի կառավարության կողմից, որին ենթարկվում է նաև Չեչնիայի ղեկավարությունը։ Նշվում է, որ նախագիծը համակարգելու պարտականությունը կառավարության ներսում դրվել է նախագահ Վլադիմիր Պուտինի վարչակազմի փոխղեկավար Մաքսիմ Օրեշկինի վրա։


Ռոբերտ Միրզոյանը

Forbes-ի տվյալներով, Միրզոյանն ու Բակալչուկը մինչ այդ նամակ են ուղարկել անձամբ Պուտինին, որում, ի թիվս այլի, նշել են, թե այս գործարքի շնորհիվ Ռուսաստանում մի այնպիսի կազմակերպություն կստեղծվի, որն ի վիճակի կլինի մրցակցել Amazon-ի և Alibaba-ի պես ընկերությունների հետ, կստեղծվի նաև «խոշոր թվային բանկային ցանց և վճարային համակարգ, որը թույլ կտա, շրջանցելով SWIFT-ը, գործարքներ կատարել ռուբլիով»։

Սկանդալին արձագանքել է նաև Տատյանա Բակալչուկը։ «Սա ոչ թե ռեյդերային զավթում է, այլ ամուսնալուծություն։ Ի սկզբանե ամեն ինչ փոխհամաձայնեցված է եղել Վլադիսլավի հետ, նա անձամբ ներկա է եղել պրեզենտացիային, որի ընթացքում միավորված ընկերության նոր կառուցվածքը ներկայացվել է թոփ-մենեջմենթին», – գրել է Wildberries-ի հիմնադիրը՝ կից հրապարակելով իր, ամուսնու և Ռոբերտ Միրզոյանի լուսանկարը։

Նրա ամուսինը РБК-ի հետ զրույցում հերքել է․ «Նրանք արդեն ամեն ինչ համաձայնեցրել էին, արդեն գնացել էին նախագահի մոտ, իսկ ինձ դրել էին փաստի առաջ»։

Տատյանա Բակալչուկը խնդրել է իրեն չփրկել, քանի որ ինքը «կովկասյան գերուհի չէ»։ Նա հիշեցրել է, որ իր ամուսինը տիրապետում է բաժնետոմսերի 1%-ին և չի մասնակցում ընկերության կառավարմանը․ «Գործարքը հավանության է արժանացել և հաստատվել։ Ինձ ոչ ոքից փրկելու կարիք չկա։ Ինչի համար և ինչ նպատակով է Վլադիսլավը մոլորության մեջ գցում այլ մարդկանց, ում կողմից և ինչ նպատակով է հորինվել ռեյդերության մասին այս անհասկանալի պատմությունը՝ անկեղծ ասած, մեծ հանելուկ է ինձ համար»։

Վլադիսլավը հաստատել է՝ ընկերությունում ընդամենը մեկ տոկոսի փայատեր է, բայց համարում է, որ ամուսնական կյանքի ընթացքում վաստակված գույքը, գումարը, ակտիվները ամուսնալուծությունից հետո պետք է հավասար բաժանել։ Նա մտադիր է դատի տալ։

Կրեմլը տեղի ունեցածը չի մեկնաբանել։ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Կադիրովի հրապարակումների հետ ծանոթ չէ։

The post Ռուսաստանի ամենահարուստ կինը Չեչնիայի նախագահի կարիքը չունի first appeared on Epress.am.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

На трассе М12 в РТ открыли последнюю из запланированных многофункциональных зон

ТЕЛЬФ АГ: перезагрузка гейминга с акцентом на инновации и прогресс

В Москве пройдет более 500 бесплатных экскурсий ко Всемирному дню туризма: где записаться

Аделина Панина и ее «Белая книга» получили награду

Музыкальные новости

ПОЛНОЕ ПРЕДСТАВЛЕНИЕ О ТОМ, КАК LG ВИДИТ БУДУЩЕЕ БЫТОВОЙ ТЕХНИКИ С ИСКУССТВЕННЫМ ИНТЕЛЛЕКТОМ, ПОКАЗАНО НА IFA 2024

Президент ТПП РФ поздравил сотрудников Роспотребнадзора с профессиональным праздником

МТС: во время The International 2024 активность россиян в Dota 2 выросла на 53%

Пока в Якутии была ночь: покушение на Трампа, самая старая кошка в мире, чемпионы по DOTA 2

Новости России

Поэзию Серебряного века положат на музыку: рэпер ST ищет смыслы в наследии классиков

ST впервые спел «Веру, Надежду, Любовь»

Техношатёр с VR-зоной, аромапутешествие, лазерное шоу и презентация нового трека от DJ Smash: в Москве пройдёт «Ночь инноваций»

Аделина Панина и ее «Белая книга» получили награду

Экология в России и мире

Многодетные из Северного округа победили в интеллектуальной игре "Познавайка"

Синдром самозванца и еще 6 признаков недолюбленного человека

Руководитель Уссурийского ЛРЗ Желдорреммаш Александр Корчемлюк вошел в состав 8-го созыва депутатов Думы Уссурийского городского округа

Коллекция Khaite весна-лето 2025

Спорт в России и мире

Теннисист Рублев снялся с турнира ATP-250 в Ханчжоу из-за болезни

Российская теннисистка Рахимова поднялась на 16 позиций в обновленном рейтинге WTA

Россиянка Хромачева выиграла турнир в Гвадалахаре в парном разряде

Шарапова выиграла голосование болельщиков на включение в Зал славы тенниса

Moscow.media

Nubes и «Киберпротект» повысят уровень безопасности российского бизнеса

"Хроника бесконечных превращений": Екатеринбург засняли с высоты небоскребов

LAB Industries перешла c SAP на 1С и получила награду «1С:Проект года»

На Октябрьском мосту в Череповце с 30 октября закроют две полосы движения











Топ новостей на этот час

Rss.plus






ТЕЛЬФ АГ: перезагрузка гейминга с акцентом на инновации и прогресс

Владимир Ефимов: Определен победитель торгов на право комплексного развития участка в Коптеве

Нагиев повредил ногу после неудачного сальто на спектакле в Москве

Бойца ММА Исмаилова оштрафовали за оскорбление полицейских