Добавить новость

Трусова и Игнатов сыграют свадьбу 17 августа

Фриц больше не кусается. Как Москва увидела марш пленных немцев

Центр интегративной медицины открылся в Подмосковье

Комитет Госдумы по защите семьи, вопросам отцовства, материнства и детства провел «круглый стол», посвященный государственной поддержке семей с детьми и ее влиянии на демографическую ситуацию в РФ



Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ինչպես է կապիտալիզմը ճզմում գիտությունը․ մաս 1-ին

Հրատարակիչների ծառայություններից հրաժարվելու ձև գիտնականները մեծ հաշվով չունեն

The post Ինչպես է կապիտալիզմը ճզմում գիտությունը․ մաս 1-ին first appeared on Epress.am.

Գիտությամբ և հատկապես դրա որոշ ճյուղերով զբաղվելու համար մեծ գումարներ են պետք։ Գիտնականը պետք է ինչ-որ տեղ ապրի և ինչ-որ բան ուտի։ Նրան անհրաժեշտ են գործիքներ և սարքավորումներ։

Կապիտալիզմից առաջ գիտնականների աշխատանքը հազվադեպ էր ապրանք դառնում։ Նրանք հաճախ բարձր խավից էին և միջոցների խնդիր չունեին։ Գիտական ​​հետազոտությունների նպատակը սպառողական արժեքն էր, այսինքն՝ ինֆորմացիան, հայտնագործությունն ինքնին։ Այսօր կյանքի բոլոր ոլորտներն աշխատում են կապիտալիստական արտադրական եղանակով կամ դրան են գնում։ Սրանից չի խուսափել նաև գիտությունը։

Գիտության զարգացմանը զուգընթաց փոխվում են նաև դրա խնդիրները։ Արտադրությունը զարգացնելու համար արդյունաբերողներին անհրաժեշտ էր գիտություն, որը ճշգրիտ էր արտացոլում իրականությունը: Գիտությունը կապիտալիստին հետաքրքիր էր այնքանով, որքանով նպաստում էր նրա կապիտալի աճին։ Օբյեկտիվ գիտելիքն օգտակար է, եթե դրանով հնարավոր է շահույթ ստանալ։

Կիրառական հետազոտությունների դեպքում ամեն ինչ պարզ էր հենց սկզբից: Ֆիզիկայի կամ քիմիայի նոր օրենքները կարող էին կիրառվել արդյունաբերության մեջ և եկամուտ բերել։ Հաճախ կապիտալիստը ոչ մի լումա չէր ծախսում հենց հայտնագործության վրա։ Փաստացի նա յուրացնում էր գիտնականի աշխատանքը, որին ուղղակիորեն աշխատավարձ չէր վճարում։

Երկար ժամանակ կապիտալիզմի ազդեցությունը ֆունդամենտալ ակադեմիական գիտության վրա եղել է անուղղակի։ Արտադրության որոշ ճյուղերի ֆինանսավորումը հաճախ ուղղորդող դեր է ունեցել և փոխել գիտության զարգացման առաջնահերթությունները։ Նույնն է նաև հիմա։ Տեսական ֆիզիկայի որոշ ուղղություններ, օրինակ, ավելի քիչ են ֆինանսավորվում, քան նեյրոկենսաբանությունը, որը նոր հեռանկարներ է ստեղծում կապիտալի համար։ Որպես հետևանք, շատ հաճախ հետազոտություններ են կիսատ մնում, մարդիկ չեն ընտրում քիչ ֆինանսավորվող ուղղությունները։

Գիտությունն, այնուամենայնիվ, երկար ժամանակ կարողացել է հեռու մնալ կապիտալի ուղղակի միջամտությունից։ Հիմնարար գիտությունը մեծ ռեսուրսներ է պահանջում, իսկ հայտնագործությունների կիրառելիությունը նկատելի է միայն երկարաժամկետ հեռանկարում։ Դա էական սահմանափակումներ է դնում կապիտալիստի առջև, քանի որ երկարաժամկետ պլանավորումը պահանջում է կապիտալի անհամեմատ ավելի մեծ ներդրում, որն էլ իր հերթին դժվարեցնում է կապիտալի ուղղակի ներթափանցումը հիմնարար գիտության խորքերը։

Ժամանակի ընթացքում կապիտալը վարժվել է արագ շահույթ ստանալ նույնիսկ իբր թե ոչ եկամտաբեր բնագավառներից:

Երբ գիտնականը հայտնագործություն է անում, նա կիսվում է դրանով գիտական ​​համայնքի հետ. գրում է հոդվածներ և մենագրություններ, կազմակերպում զեկույցներ և դասախոսություններ։ Երբ հերթը հասնում է հրատարակմանը, անհրաժեշտ է սրբագրում, էջադրում, գեղարվեստական ​​ձևավորում, ինդեքսավորում և այլն, և այլն։ Եթե ​​այս ամենով զբաղվի հենց գիտնականը, հետազոտական պրոցեսը կտրուկ կդանդաղի։ Ուստի այդ պարտականությունները ստանձնում է հրատարակիչը։

Տեխնիկական խնդիրներից բացի, հրատարակչի գործն է որակյալ գիտական ​​աշխատանքների ընտրությունը, դրանց հանրայնացումը և տարածումը: Իսկ սա մի նոր, առանձին ինդուստրիա է։

Գիտական ​​գրականության ժամանակակից հրատարակիչները հասարակ տպարաններ չեն, դրանք միլիարդների շահույթ ունեցող կորպորացիաներ են։ Որպես օրինակ, դիտարկենք RELX PLC-ն, որին պատկանում է հայտնի Elsevier գիտական հանդեսը:

2018 թվականին RELX PLC-ի եկամուտը կազմել է 7,5 միլիարդ ֆունտ ստերլինգ։ Սա հսկայական թիվ է։

2017 թվականին տպագիր մամուլի և գրքերի հրատարակությամբ զբաղվող ընկերությունների մեծ մասի գործառնական շահույթի միջին մարժան կազմել է շուրջ 13,5%: RLX PLC-ի շահույթը կրկնակի մեծ է: Հիմնական սեգմենտը գիտությունն է, տեխնոլոգիան և բժշկությունը․ այս ճյուղերը ապահովում են գործառնական շահույթի գրեթե 40%-ը: Նման շրջանառությամբ ընկերությունը չնչին ներդրումներ է կատարում հիմնական միջոցների՝ շենքերի, սարքավորումների և այլնի մեջ։ Այսինքն՝ ունի կայուն բիզնես սխեմա, որը մեծ ծախսեր չի պահանջում։ Ընկերությունը փող է ծախսում միայն վաճառքը կազմակերպելու և դրանում ներգրավված անձանց՝ մենեջերներին, ադմինիստրատորներին, գովազդի մասնագետներին, վարձատրելու վրա:

Այս ընկերությունը գործնականում օդից է փող աշխատում։ Ինչպե՞ս է հնարավոր, որ գիտական գրականություն հրատարակող ընկերությունն ունենա 26% գործառնական շահույթ, եթե ոչ գիտականինը կազմում է 13,5%:

Այստեղ շատ կարևոր դեր է խաղում ապրանքա-առևտրային կապիտալը, որն իր վրա է վերցնում վաճառքի հետ կապված կազմակերպչական հարցերը. բեռնափոխադրումներ, պահեստներ, խանութներ, մենեջմեթ և այլն։ Այսինքն, արտադրողը զբաղվում է միայն արտադրությամբ, իսկ ապրանքա-առևտրային կապիտալը, առանց ինչ-որ բան արտադրելու, շահույթ է ստանում արտադրողի և գնորդի միջև կապը ապահովելով։ Սրա շնորհիվ արտադրողն ավելորդ ժամանակ չի ծախսում և կենտրոնանում է արտադրելու վրա։ Շրջանառության արագացման շնորհիվ առևտրային կապիտալիստը յուրացնում է արտադրողական կապիտալի կողմից ստեղծված հավելյալ արժեքի մի մասը։

Գիտական ​​հրատարակչի առկայությունն էլ է արագացնում գիտելիքի շրջանառությունը և մասամբ նվազեցնում առանձին գիտական ​​հաստատության ծախսերը: Այստեղ, սակայն, հրատարակիչը ապրանքա-առևտրային կապիտալի դերն իրականացնում է էլ ավելի շահութաբեր ձևով։ Գիտնականների աշխատանքը ֆինանսավորվում է քաղաքացիների հարկերից գոյացող բյուջեից։ Միջոցներն ուղղակիորեն ուղղվում են գիտական ​​ինստիտուտներին կամ բաշխվում գիտական ​​հիմնադրամների և տարբեր ինստանցիաների միջոցով։ Այդ գումարն օգտագործվում է գիտական ​​սարքավորումների, ռեագենտների ձեռքբերման, վերանորոգման, գիտնականների և օժանդակ անձնակազմի աշխատավարձերի վճարման համար։

Սրա շնորհիվ է, որ հետազոտողները կարողանում են գիտական ​​աշխատանքներ, առավել հաճախ՝ գիտական ​​հոդվածներ ստեղծել։ Հրատարակչությունը որևէ մասնակցություն այս գործընթացին չի ունենում։

Ավելին, եթե առևտրային կապիտալիստը ապրանքի համար վճարում է արտադրողին, ապա հրատարակչությունը ​​հոդվածները գիտնականներից ստանում է անվճար։

Այնուհետև գիտական ​​ամսագրի խմբագիրը հոդվածը ուղարկում է պրոֆիլային մասնագետին՝ գրախոսության համար: Հոդվածի գրագետ և մտածված ստուգումը գրախոսից շատ ժամանակ և ջանք է պահանջում: Նույնիսկ այս փուլում հրատարակչությունը շատ հաճախ չի վճարում աշխատանքի համար, այլ զուտ արտոնյալ պայմաններ է տալիս գրախոսին՝ սեփական հոդվածների տպագրության համար։

Մի խոսքով, գիտական ​​հրատարակչությունները ոչ թե իրենք են մասնակցում գիտական գործընթացին, այլ տնօրինում են արդեն պատրաստի տեքստերը և դրանք  թանկ գներով վաճառում հենց գիտնականներին և հասարակությանը։ Այսինքն՝ տեղի է ունենում հասարակական աշխատանքի ամբողջական և անհատույց յուրացում մասնավոր անձանց կողմից։ Հասարակությունը, որը ռեսուրսներ ու աշխատուժ է ծախսել ​​գիտելիքի արտադրության վրա, այժմ ստիպված է հետ գնել այն։

Նման բարձր շահույթ ստանալու համար, սակայն, բիզնեսի կազմակերպման այս սխեման բավարար չէ։ Ըստ գնագոյացման օրենքի հրատարակիչների միջև մրցակցությունը պետք է հանգեցներ գների նվազմանը։ Բայց հոդվածների դեպքում այդ օրենքը չի աշխատում։

Լավագույն հինգ հրատարակչություններին բաժին հասնող գիտական հոդվածների քանակը վերջին քառասուն տարիների ընթացքում աճել է` մոտ 10%-ից հասնելով ավելի քանի 50%-ի։ 2002-ին Elsevier-ին, Springer-ին, Wiley-ին բաժին էր հասնում հրատարակած բոլոր գիտական ​​հոդվածների 42%-ը, իսկ 2012-ին՝ արդեն 47%-ը։ Այսօր եթե բաժանորդագրված չես այդ հրատարակչություններին, ուրեմն հասանելիություն չունես աշխարհում տպվող գիտական հոդվածների շուրջ մեկ երկրորդին։

Մոնոպոլիզացիան սրվում է նրանով, որ գիտնականների կողմից գրված յուրաքանչյուր հոդված ինչ-որ առումով ունիկալ է։ Ձեռք բերելով գիտական ​​աշխատության հրատարակման իրավունքները՝ հրատարակիչը ձեռք է բերում նաև այդ հոդվածի մենաշնորհը։ Սա նման է մենաշնորհին, որն առաջանում է ունիկալ հողատարածքի մասնավոր սեփականությունից: «Ինտելեկտուալ վարձավճար» տերմինը լավ միջոց է այս երևույթը նկարագրելու համար։ Մտավոր սեփականության իրավունքն անխուսափելիորեն հանգեցնում է գիտելիքի մենաշնորհի առաջացմանը:

Առաջանում են մոնոպոլիստական գներ, որոնք ստեղծում են ինտելեկտուալ ռենտա՝ շատ նման հողագործության բացարձակ ռենտային։ Այնուամենայնիվ, եթե հողատերը յուրացնում է արտադրողական կապիտալի ստեղծած հավելյալ արժեքը, ապա գիտական ​​հրատարակիչները քամում են կապիտալիստական ​​հարաբերություններից դուրս գտնվող աշխատանքի արդյունքները։

Կապիտալիստ հրատարակչի համար նշանակություն չունի, թե գիտնականը որքան ժամանակ է ծախսել իր աշխատանքի վրա, քանի որ հոդվածի տեքստը նա ստացել է անվճար։

Հոդվածների նկատմամբ հրատարակիչների սեփականության իրավունքը թույլ է տալիս սահմանել մենաշնորհային գներ, որոնք որոշվում են զուտ գնելու ցանկությամբ և գնորդների վճարունակությամբ։ Այստեղ կապիտալն աճում է ոչ թե գիտական ​​աշխատուժի ուղղակի շահագործման միջոցով, այլ՝ հասարակության։ Այսինքն գիտական հայտնագործության արդյունքի համար հասարակությունը վճարում է իր աշխատանքի որոշակի քանակով։

Հրատարակչական բիզնեսը միջնորդավորված ձևով շահագործում է ողջ հասարակությանը, որը ստիպված է լինում գիտության զարգացման մեջ ներդնել ավելի շատ աշխատանք, քան անհրաժեշտ էր։ Այսպիսի մակաբույծ պահվածքը դիմադրություն է առաջացնում ոչ միայն հասարակության, այլև այլ ոլորտների կապիտալիստների կողմից։

Արդյունքում առաջանում և զարգանում են շարժումներ հանուն ազատ և բաց գիտության։ Այդ շարժումներից են Open Science-ը (Բաց գիտություն) և Open Access-ը (Բաց հասանելիություն)։ Այս հարթակները հնարավորություն են տալիս գիտնականներին իրենց հոդվածները դնել անկախ հրատարակչությունների, գիտական համայնքների և ինստիտուտների կայքերում` բոլորին հասանելի ձևով։

Հոդվածների հրապարակման, խմբագրման, էջադրման և ձևավորման ծախսերն իրենց վրա են վերցնում գիտական կոլեկտիվները։ Օրինակ Open Access-ի դեպքում, գիտնականների խումբը զգալի գումար է վճարում հրատարակչին, բայց հետո հոդվածը կարող է ներբեռնել ամեն ցանկացող։

Այս մոտեցումը ևս ունի խնդիրներ։ Կապիտալը բաց չի թողնում Open Science-ի տված ոչ մի հնարավորություն։ Բաց հասանելի հարթակներում տեղադրված հոդվածները, որպես կանոն, ունենում են ավելի շատ դիտումներ և մեջբերումներ։

Սա մեծ հնարավորություններ է ստեղծում առանձին կապիտալիստների շահերի առաջխաղացման համար։ Ոչ բոլոր գիտական կոլեկտիվները կարող են իրենց թույլ տալ հրապարակել հոդվածները բաց հասանելիությամբ, քանի որ դա ծախսեր է ենթադրում։ Հրապարակելը հեշտանում է, եթե գիտնականների խումբը հովանավոր ունի։ Իսկ եթե հետազոտությունները ֆինանսավորվում են մասնավոր աղբյուրներից, դրանցում արդար հետազոտողների թիվը կտրուկ ընկնում է։ Դրա օրինակ են դեղագործական ընկերությունները։

Երկու դեպքում էլ շահում է կապիտալը. փակ հասանելիության դեպքում վաճառվում է ուղղակիորեն հոդվածը, բաց ձևով հրապարակված նյութերն օգտագործվում են իրենց արտադրանքը տարածելու համար։

Այս ամենից բացի, մեծ հրատարակիչները հաճախ գնում են փոքր գիտական թերթերը՝ մրցակցությունից խուսափելու համար։

Ինչո՞ւ են գիտնականները շարունակում օգտվել հրատարակչությունների ծառայություններից։ Հեշտ չէ՞ թվային տեխնոլոգիաների միջոցով տարածել հոդվածներն առանց միջնորդի։ Այդքան էլ չէ։ Ինչպես ասացինք, ժամանակակից ֆունդամենտալ հետազորությունների վրա զգալի միջոցներ են ծախսվում, բայց գիտնականների աշխատանքի արդյունքը հաճախ տեսանելի չէ կարճաժամկետ հեռանկարում։ Պաշտոնյաների, հասարակության, մյուս ֆինանսավորողների մոտ օրինաչափ հարց է առաջանում՝ ո՞ւր են գնում փողերը և ինչպե՞ս գնահատել գիտնականների աշխատանքի արդյունավետությունը։

Ինժեների աշխատանքի մասին կարելի է դատել ըստ մշակված տեխնիկական դոկումետացիայի, սևագրերի և այլն։ Հիմնարար գիտությունների դեպքում այլ մեթոդ է պետք։ Դրա համար հորինվել են չափորոշիչներ, որոնք զուգահեռաբար դարձել են հրատարակիչների շահերի առաջխաղացման գործիք։ Գիտնականն իր կարիերան ապահովելու համար պետք է տպագրվի շատ կոնկրետ գիտական հանդեսներում։ Ոչ մի խոշոր գրանտ քեզ չեն տա, եթե նախագծի ղեկավարը չունի կոնկրետ քանակի տպագրված հոդվածներ անհրաժեշտ ամսագրերում։ Այսինքն, հրատարակչությունների ծառայություններից հրաժարվելու ձև գիտնականները մեծ հաշվով չունեն։

Հոդվածների քանակն ապահովելու անհրաժեշտությունը դրդում է դիմել խաբեությունների, ընդհուպ մինչև կեղծ հետազոտությունների արտադրությունը։ Գիտության շուկայական բնույթը գովազդի կարիք է ստեղծում։

Գիտնականի աշխատանքն ու միտքը դառնում է ոչ այդքան կարևոր։ Նա վերածվում է իր հոդվածներից մեջբերումների քանակի, գիտական հանդեսում անհատական էջի, արդյունավետության չափման ինչ-որ ինդեքսի։

Աշխատանքի արդյունավետության գնահատումն ինքնին վատ բան չէ։ Հրատարակիչների գործունեությունն էլ ունի առաջադեմ կողմեր՝ տվյալների միասնական բազաներ, միասնական հարթակներ, որտեղ աշխարհի տարբեր ծայրերից գիտնականները կենտրոնացնում են իրենց գիտելիքները և խոսում են միևնույն լեզվով։ Բայց դա չի արվում հանուն գիտնականի և գիտության։ Դա միջոց է կապիտալ կուտակելու համար։

Կապիտալիստական աշխարհում գիտությունն օգտագործվում է որպես քիչ զարգացած երկրների շահագործման միջոց։ Անկախ նրանից, թե որ պետության բյուջեի հաշվին է վճարվում հոդվածի հեղինակի աշխատավարձը և փոխհատուցվում արտադրական ծախսերը, հրատարակչությունը հարկեր է վճարում այն երկրում, որում գրանցված է։  Օրինակ, Scopus-ը գրանցված է Նիդերլանդներում, Springer-ը՝ Գերմանիայում, Wiley-ը՝ Ամերիկայում։

Տեքստը հիմնվում է Lenin Crew յութուբյան ալիքի վիդեոէսսեի վրա

The post Ինչպես է կապիտալիզմը ճզմում գիտությունը․ մաս 1-ին first appeared on Epress.am.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Орловский «выездной ресторан», или коррупционный общепит

Центр интегративной медицины открылся в Подмосковье

Компания «Самко»: оптовая продажа пива и разливных напитков в Москве

Синоптик Позднякова заявила, что 17 июля в Москве прогнозируется душная ночь

Музыкальные новости

Собянин рассказал, как провести летние каникулы в Москве

Сергей Собянин: Развиваем умные сервисы

Молодая жена Евгения Петросяна отправилась с дочкой в круиз по Карелии

Песков: взаимоотношения РФ и Индии не направлены против третьих стран

Новости России

Пловец из Истры Герман Зажирский победил на первенстве России

Центр интегративной медицины открылся в Подмосковье

Компания «Самко»: оптовая продажа пива и разливных напитков в Москве

Фриц больше не кусается. Как Москва увидела марш пленных немцев

Экология в России и мире

Интервью для ливанской газеты «Аль-Ахед»

На Велавару - в поисках приключений

Топ-5 мест в России, куда можно сбежать от жары

Итоги конкурса моделей «Best Model Europe 2024»

Спорт в России и мире

Independent: Кейт Миддлтон посетила финал Уимблдона, несмотря на болезнь

Елена Рыбакина получила новую конкурентку после Уимблдона-2024

Алькарас – четвертый теннисист, который дважды обыграл Джоковича в финале «Большого шлема»

«Исхудавшая, но с сияющей улыбкой»: онкобольная Кейт Миддлтон появилась на финале Уимблдона

Moscow.media

Смартфоны и гаджеты Xiaomi опять сбоят в России

Владимир Путин открыл движение по обходах Твери и Тольятти

"Матрица" от ShantiOlga активирует изобилие

БМВ слетел с дороги: водитель погиб, четверо в больнице











Топ новостей на этот час

Rss.plus






Собянин рассказал, как провести летние каникулы в Москве

Качество питания проверили в 40 летних лагерях при школах Подмосковья

Фриц больше не кусается. Как Москва увидела марш пленных немцев

Центр интегративной медицины открылся в Подмосковье