Եղիշե Հակոբյան,հրդեհ կացարանում,Հրդեհ Վարդենիսի կացարանում,հրդեհ բանակում,հայկական բանակ,Սևանի դատ,հրդեհի գործով դատ,բանակային կյանք,բանակային մահեր
The post Վարչապետը ուղղորդել է հրդեհի քննությունը․ ծնողների ցուցմունքները դատարանում first appeared on Epress.am.Վարդենիսի զինվորական կացարանի հրդեհի գործով հերթական նիստի ժամանակ ցուցմունքներ էին տալիս զոհվածների հայրերը։ Ինչպես նախորդ անգամ, մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանը այս նիստին ևս հարցաքնվեց։ Դատավորը, փաստաբանները և զոհվածների ծնողները պարբերաբար հորդորում էին սպային տղավարի ճիշտը ասել։ Տուժողների իրավահաջորդների փաստաբան Նորյար Նորիկյանը խոստացավ մեղադրյալ կապիտանին, ոթ եթե «ասի ճշմարտությունը», ապա ինքը ՝ Նորիկյանը, ասուլիս կհրավիրի և կմիջնորդի սպայի խափանման միջոցը փոխելու համար։
Հունիսի 28-ի այլ ուշագրավ հայտարարությունները՝ հակիրճ․
– Հենց այս պահին բազմաթիվ զինվորներ շարունակում են պահվել անմխիթար և վտանգավոր կացարաններում, դաշտերում։
– Վարդենիսի կացարանը հին տուն էր, հավանաբար ադրբեջանցիների։
– Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղորդել է հրդեհի գործը՝ մինչև քննության ավարտը հրապարակային վարկած առաջ բերելով։
– «Պապ, ինձ ստեղից տեղափոխեք», – ասել է տղան հրդեհից մի քանի օր առաջ։
– Ծնողը՝ մեղադրյալին․ «Բոլորը իրենց կաշին են փրկում, դու ո՞ւմ ես փրկում, արա»։
– Ինչու է զինվորների սմարթֆոններից, որոնք իբր պահվել են սպայի մեքենայում, հրդեհից 1․5 տարի անց ծխի հոտ գալիս։
– Զորամասում վառելիքի ապօրինի վաճառքից և այլնից ամսական 3 000 000 դրամ էր գոյանում, որը բաշխվում էր 3 սպայի միջև։
– Պարոն մայոր, բոլոր տեղերում են ատբոյ հրամանից հետո քնո՞ւմ։
– Զորամասի տրակտորը տեղում չէր, տվել էին անձնական օգտագործման։
– «Խի՞ չես զեկուցել կոնֆլիկտի մասին»։
– Աստված չանի, որ ծնողն իր ձեռքը վերցնի արդարադատությունը։
– «Չեմ խփի, մի վախի, խփելու լինեի՝ վիզդ կկտրեի»։
Մյուս նիստը նշանակված է այսօր՝ հուլիսի 2-ին, ժամը 14։00-ին Սևան քաղաքի դատարանում։
The post Վարչապետը ուղղորդել է հրդեհի քննությունը․ ծնողների ցուցմունքները դատարանում first appeared on Epress.am.