Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղու ապաշրջափակման և դրա գործարկման ուղղությամբ ինտենսիվ բանակցություններ են ընթանում, խորհրդարանում այսօր հայտարարեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ առանց մանրամասնելու, թե ինչ ձևաչափով։
Նախարարն այդ ուղղությամբ առաջընթացի հույս հայտնեց։
Ավելի վաղ կողմերի պաշտոնական հաղորդագրությունից պարզ էր դարձել, որ սահմանազատման աշխատանքները համակարգող Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը վերջին հանդիպմանը քննարկել էին տրանսպորտային հաղորդակցության հարցը։...