Վանաձորը 17 տարի ղեկավարած Սամվել Դարբինյանը, կինը, երեք զավակները, հարսներն ու փեսան ստիպված կլինեն դատարանում ապացուցել, որ համայնքի սեփական հողերը, շենք-շինությունները, պատմական հուշարձաններն անցած 20 տարիներին օրինական ճանապարհով են դարձել իրենց ընտանիքի սեփականությունը։
Պաշտոնական հայտարարությունն արդեն հրապարակված է, Դարբինյանների ընտանիքը դատախազությունից ծանուցում է ստացել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի մասին, պետք է, որ դեռ 10 օր առաջ ներկայանային...