Հայկական ծագումով հայտնի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն տարիներ շարունակ Նոբելյան մրցանակի էր ներկայացվում և վերջապես արժանացավ այդ պարգևին երկու այլ տնտեսագետների՝ Ջեյմս Ռոբինսոնի և Սայմոն Ջոնսոնի հետ։ Այդ երեք մասնագետները փորձել են գտնել այն հարցի պատասխանը, որը երևի շատերիս է հուզում՝ ինչո՞ւ որոշ երկրներ բավական արագ հարստանում են ու բարգավաճում, այնինչ մյուսները կարծես մնում են անցյալում և չեն կարողանում դուրս գալ աղքատության ճիրաններից։