Sputnik. Թեհրանը պատրաստ է ավելի հզոր պատասխան տալ Իսրայելին, եթե այն հանկարծ Իրանի վրա հարձակում ձեռնարկի։ Կատարի էմիրի հետ բանակցություններից հետո հրավիրված ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, որը Կատար էր ժամանել պաշտոնական այցով։