«Ազատություն». Ադրբեջանցի լրագրող Նազաքեթ Մամեդովան 13 տարվա ազատազրկման է դատապարտվել հօգուտ Ռուսաստանի լրտեսության, պետական դավաճանության մեղադրանքով, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը։ Մամեդովան քաղաքական մեկնաբան է, հաղորդումներ է վարել նաև Alfa TV-ի յութուբյան ալիքում։ Ադրբեջանի իրավապահները պնդում են, որ նա համագործակցել է ռուսական հետախուզական ծառայությունների հետ, որոնց հանձնարարությամբ «բացահայտ ռուսամետ» հարցազրույցներ, նյութեր է հրապարակել։ Ըստ