Եռակողմ հայտարարությանը հղումով հաղորդակցությունների բացման վերաբերյալ Հայաստանի վարչապետի հայտարարությունը հերթական անգամ ցույց է տալիս Հայաստանի ղեկավարության անփութությունը ստանձնած պարտավորությունների նկատմամբ, պնդում է պաշտոնական Բաքուն։ «Եռակողմ հայտարարության 9-րդ կետում հստակ նշված է՝ որոնք են Հայաստանի պարտավորությունները կապի բացման հետ կապված, և ինչ ձևով պետք է կազմակերպվի վերահսկողությունը տրանսպորտային կապերի վրա»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան