Ռուզաննայի ամուսինը՝ Վալերի Գասպարյանն Արցախի փրկարար ծառայությունում էր աշխատում, իսկ ծառայությունից դուրս՝ ավտովերանորոգման աշխատանքներ իրականացնում։ Բարերար Լևոն Հայրապետյանի կազմակերպած հայկական մեծ հարսանիքի ժամանակ են ամուսնացել՝ 2008 թվականի հոկտեմբերի 16-ին։ «Ամուսինս 18 տարվա ծառայության ընթացքում բազմաթիվ մեդալների, խրախուսական նվերների, շնորհակալագրերի ու պատվոգրերի է արժանացել։ Ես հիմնական աշխատանք չունեի։ Զբաղված էի տան աշխատանքներով, երեխաների դաստիարակությամբ։ Մեր երազանքը