Լրագրողների հարցին՝ Մարզահամերգային համալիրի ղեկավարությունը մերժե՞լ է դահլիճ տրամադրել հավաքի համար, Բագրատ սրբազանը պատասխանեց․ «Սեպտեմբերի 7-ի համար մեծ դահլիճը մերժել են տրամադրել, քանի որ այլ մեծ դահլիճներ չկան Երևանում, ՀՀ-ում։ Որոշ իմաստով դահլիճի և օրվա առումով կոմպրոմիսի գնացինք, գոնե փոքր դահլիճում ամսի 4-ին կազմակերպենք»։