News. Արտաշատի համայնքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել։ Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան՝ հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից։ «Հաստատում ենք, որ Արտաշատի համայնքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելով զուգորդված պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել