Փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանն ընդունել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար, դեսպան Էրին Մըքիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացման ընթացքը՝ անդրադառնալով վերջինիս քաղաքական, տրանսպորտային, էներգետիկ ու այլ բաղադրիչներին: Կարևորվել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության տեխնիկատնտեսական իրագործելիության վերլուծությունը: Կողմերը