Նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է։ Առաջին կանգառը եղել է Գորիսի բժշկական կենտրոնը, որտեղ նախարարին դիմավորել է ԲԿ-ի տնօրեն Դավիթ Մաշուրյանը։ Բուժհաստատությունն ունի վերանորոգված և վերազինված անհետաձգելի բուժօգնության բաժանմունք։ Նախարարին է ներկայացվել մատուցվող ծառայությունների ծավալը, հագեցվածությունը։ Կարևորելով արյան պաշարների մշտական համալրման ռազմավարական նշանակությունը և տեղակայումը` Գորիսում մեկնարկել են Արյան կայանի շինաշխատանքները։ Նախարարը հետևել