Երաժշտի ցանկությունն է, որ Հայաստանում կինոարտադրությունը հասնի իսկապես արժանի մակարդակի, հատկապես ձայնի մասով։ Երաժիշտ, ձայնային դիզայներ եւ ֆիլմերի կոմպոզիտոր Արմեն Պապյանն այն արվեստագետներից է, որը դրամաշնորհ է ստացել «Կատապուլտի» շրջանակում: «Առավոտը» նրանից հետաքրքրվեց, թե ինչ է արվում կամ արվել այդ դրամաշնորհով: «Ես երկար տարիներ աշխատում եմ կինոոլորտում՝ որպես հնչյունային ձեւավորող, սակայն հայկական կինոշուկան բավականին փոքր