Հուլիսի 2-ին Նյու Յորքում այցելեցի Ադամյան- Հովսեփյան «Կուրատորական պրակտիկայի ցուցասրահ» -ի կուրատորական պրակտիկայի արդյունքում ձևավորված չորս հայ արվեստագետների անհատական ցուցահանդեսները՝ չորս տարբեր ցուցասրահներում: Մասնակիցներն են՝ Թենի Վարդանյան, Արմենակ Գրիգորյան/ամօ, Մաշա Քերյան և Կարեն Օհանյան: Թենի Վարդանյանը ներկայացված է «Մարմնից դուրս» ցուցադրությամբ: Կտավի ու թղթի վրա արված ստեղծագործություններում հեղինակը կարծես ներկայացնում է կյանքի տևողությունը՝ հիվանդություններ, տառապանք,