Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթահարեց Ուիմբլդոնյան մրցաշարի առաջին շրջանը: Նա թեեւ իր թիմակից Ասլան Կարացեւի հետ հանդիպումում գլխավորում էր հաշիվը՝ 6:3, 6:7 (4:7), 7:6 (13:11), 2:0, սակայն Կարացեւը ոտքի վնասվածքի պատճառով հրաժարվեց պայքարը շարունակել, ու հաղթանակը շնորհվեց Կարեն Խաչանովին: Երկրորդ շրջանում Խաչանովի մրցակիցը լինելու է ֆրանսիացի Կանտեն Ալիսը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ