Հունիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկա է գտնվել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կազմավորման 30-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողությանը։ Միջոցառմանը ներկա էին նաև Ազգային ժողովի պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսների ներկայացուցիչներ, ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր։ Շնորհավորելով ներկաներին ռազմական ակադեմիայի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարը