Արձանագրված իրավախախտման դեպքով «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը դիմել է ՀՀ ՆԳՆ ոստիկանություն։ Նկարում պատկերված հուշարձանը 12-13-րդ դարով թվագրվող Լոռու մարզի Քոբայր վանական համալիրի զանգակատուն-տապանատունն է՝ «ժամանակակիցների նկարազարդումներով»։ ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Պատմական միջավայրի պահպանության Լոռու մարզային ծառայության աշխատակիցներն են հերթական շրջայցի ընթացքում արձանագրել, որ միջնադարյան կառույցի պատերին անհայտ անձը կամ