Հունիսի 27-ին Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթիում Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ)՝ ի դեմս ավագ գործադիր տնօրեն Դենիս Իլյինի, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ)՝ ի դեմս հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ և տնօրեն Նաննա Սկաուի և «Երեմյան Ֆարմը»՝ ի դեմս «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի հիմնադիր, գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի, ստորագրել են Հայաստանում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման վերաբերյալ մտադրությունների մասին համաձայնագիր։