Մայիսի 8-ին տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակչի գլխավոր փորձը։ «Լադանիվա»-ն ներկայացել է վառ ու պայծառ բեմադրությամբ։ Ըստ բեմադրության հեղինակ, ռեժիսոր Արթուր Մանուկյանի՝ բեմում իրական համերգային կատարման տրամադրություն է ստեղծված։ «Մենք փորձել ենք ներկայացնել «Լադանիվա»-ի գունավառ տեսակը։ Բեմադրության մեջ կտեսնեք հայկական վիշապագորգը, որը որոշակիորեն ներկայացվում է նաև պիքսելային տրամադրության մեջ, ինչը խորհրդանշում